Միզային համակարգ
Ալկոհոլային նեֆրոպաթիա (Alcoholic nephropathy). urolog.am

Ալկոհոլային նեֆրոպաթիան երիկամների բորբոքային բնույթի քրոնիկական ախտահարումն է, որի հիմքում օրգանիզմի վրա էթիլ սպիրտի և նրա նյութափոխանակության արգասիքների ազդեցությամբ առաջացած աուտոիմուն մեխանիզմներն են:
Ալկոհոլային նեֆրոպաթիան հայտնի է նաև որպես լյարդային գլոմերուլոպաթիա, ալկոհոլային քրոնիկական գլոմերուլոնեֆրիտ (ԱՔԳՆ) կամ ալկոհոլային IgA-նեֆրիտ: Հոմանիշներն արտացոլում են հիվանդության ախտածագման հիմնական փուլերը՝ ընդգրկելով այլ օրգանների ներգրավվածությունը (լյարդի) և A դասի իմունոգլոբուլինների մասնակցությամբ երիկամների ախտահարման աուտոիմուն մեխանիզմը: ԱՔԳՆ-ի տարածվածությունն ուղիղ կապի մեջ է մոլորակի տարբեր շրջաններում սպիրտ պարունակող մթերքների օգտագործման մակարդակի հետ: Հստակ վիճակագրական տվյալներ չկան՝ պայմանավորված դիմելիության համեմատաբար ցածր մակարդակով (պատճառը նաև երկարատև անախտանիշ ընթացքն է): Այս հիվանդների հաշվառումը բարդացնում է նաև այն , որ ալկոհոլային նեֆրոպաթիան հաճախ ընդամենը «ալկոհոլային հիվանդության» ախտանշային համալիրի մաս է:
Ալկոհոլային նեֆրոպաթիայի պատճառները
Գոյություն ունեն ԱՔԳՆ զարգացման մի քանի հիմնական տեսություններ, որոնցից որևէ մեկի օգտին հավաստի և միանշանակ տվյալներ դեռևս չկան: Միասնական տեսության բացակայությունը պայմանավորված է ալկոհոլային նեֆրոպաթիայի տարատեսակ կլինիկական և ձևաբանական դրսևորումներով, որոնց հիման վրա ենթադրվում է, որ գոյություն ունեն միզային համակարգն ախտահարող մի քանի մեխանիզմներ: Տվյալ վիճակի զարգացման առավել հավանական տեսություններ են.
- իմունաբանական պատճառներ,
- վարակային պատճառներ,
- համակարգային պատճառներ:
Ժամանակակից հետազոտողները հակված են այն մտքին, որ ԱՔԳՆ զարգացումն ունի բազմագործոնային բնույթ` վերը թվարկված բոլոր գործընթացներն այս կամ այն աստիճանով մասնակցում են ախտածագմանը: Անհայտ է ժառանգական նախատրամադրվածության դերը, թեև այդ մասին է վկայում հիվանդության անհատական առանձնահատկությունների լայն սպեկտորի առկայությունը:
Դասակարգումը
Տարբերում են ալկոհոլային նեֆրոպաթիայի մի քանի ձև, որոնց դասակարգումը պայմանավորված է կլինիկական ընթացքով, ուղեկցող հիվանդությունների առկայությամբ կամ բացակայությամբ: Նմանատիպ ախտածագման մեխանիզմների և կլինիկական դրսևորումների պատճառով որոշ տեսակներ կարելի է շփոթել երկրորդային նեֆրոպաթիայի այլ տեսակների հետ: ԱՔԳՆ տարբերակիչ առանձնահատկությունն օրգանիզմի բոլոր ախտաբանական փոփոխությունների, երիկամների գործունեության ուղղակի կամ անուղղակի վատթարացման առաջնային պատճառ` ալկոհոլի չարաշահումն է:
Տարբերում են հիվանդության հետևյալ տեսակները.
- Գաղտնի (լատենտ) ձև: Ամենատարածված տեսակն է և դժվար է ախտորոշվում՝ սուբյեկտիվ ախտանիշների գրեթե բացակայության պատճառով: Առաջանում է ո՛չ միայն մշտապես սպիրտային խմիչք օգտագործող մարդկանց մոտ, այլ նաև որոշակի պարբերականությամբ ընդունողների մոտ (շաբաթական 1-2 անգամ): Բնորոշ է սրացումը` ալկոհոլի վերջին ընդունումից անմիջապես հետո:
- Գերճնշումային ձև: Համեմատաբար քիչ է հանդիպում, հիմնականում դիտվում է ալկոհոլիզմով, ճարպակալմամբ տառապող և զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց մոտ:
- Նեֆրոտիկ ձև: Քրոնիկական ալկոհոլային նեֆրոպաթիայի չափազանց հազվադեպ հանդիպող և առավել ծանր ընթացքով ձևն է: Ուղեկցվում է պրոգրեսիվող դիֆուզ գլոմերուլոնեֆրիտով՝ արագ բերելով երիկամների քրոնիկական անբավարարության (ԵՔԱ) առաջացման:
Ալկոհոլային նեֆրոպաթիայի ախտանիշները
Հիմնականում հիվանդությունն ընթանում է գրեթե անախտանիշ, ախտաբանությունը հայտնաբերվում է պատահաբար այլ առիթով կատարվող լաբորատոր հետազոտությունների ժամանակ: Սա հատկապես բնորոշ է թաքնված ձևին, երբեմն անախտանիշ ընթացքը կարող է տևել տարիներ: Էթանոլի ընդունումից 1-3 օր հետո առաջացող սրացումները կարող են դրսևորվել միայն մեզի ծավալի նվազեցման գանգատներով (օլիգուրիա) և խիստ հազվադեպ ՝ գոտկատեղի շրջանի թույլ ձգող ցավերով: Երկարատև ընթացքի դեպքում դրսևորվում են ալկոհոլային հիվանդության նշանները՝ ափերի կարմրություն (էրիթեմա), տղամարդկանց մոտ` գինեկոմաստիա, ենթաստամոքսային գեղձի և լյարդի ախտահարման նշաններ (ցավեր թուլակողում և որովայնի շրջանում, դեղնախտ):
Ալկոհոլային նեֆրոպաթիայի գերճնշումային տարբերակը զարգացման սկզբնական շրջանում նույնպես բնութագրվում է թույլ արտահայտված երիկամային ախտանիշներով: Հիվանդը գանգատվում է գլխացավից, դեմքի արյունալեցումից, սրտի շրջանում տհաճ զգացումից և արյան ճնշման բարձրացման այլ հետևանքներից: Հաճախ հիվանդության այս տեսակն ուղեկցվում է ճարպակալմամբ:
Բուժման բացակայության և էթիլ սպիրտի շարունակական ընդունման դեպքում ալկոհոլային նեֆրոպաթիան անխուսափելիորեն բերում է ԵՔԱ (երիկամների քրոնիկական անբավարարության) առաջացման: Վերջինիս նշաններն են հոգնածությունը, տրամադրության անկումը, գլխացավը, որոնք ուժեղանում են էթիլ սպիրտի ընդունումից հետո: Այնուհետև բնորոշ է բերանից ամոնիակի հոտի առկայությունը, ուժեղ ծարավի զգացումը, փսխումը, մաշկի չորությունը, լորձաթաղանթների բորբոքումը: Մեզի քանակը կտրուկ նվազում է, քրտնագեղձերի կողմից արտադրվող միզանյութի պատճառով մաշկի մակերևույթին սպիտակավուն փառ է գոյանում:
Ախտորոշումը
Ալկոհոլային նեֆրոպաթիայի ախտորոշման նպատակով իրականացվում են ֆիզիկական զննում, մի շարք լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Անհրաժեշտ է երիկամաբանի (նեֆրոլոգի) խորհրդատվություն, երբեմն կարող է ներգրավվել նարկոլոգը:
Սովորաբար, ԱՔԳՆ ախտորոշման ալգորիթմն ընդգրկում է հետևյալ փուլերը.
- Հարցում և անամնեզի հավաքում:
- Ֆիզիկական զննում: Առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ալկոհոլիզմի արտաերիկամային նշաններին՝ ափերի կարմրությանը, մաշկի մգանալուն, լյարդի չափերի մեծացմանը, տղամարդկանց մոտ` գինեկոմաստիային: Մի շարք դեպքերում հայտնաբերվում է ճնշման բարձրացում, ճարպակալում: ԵՔԱ և ուրեմիայի (միզարյունություն) զարգազման մասին են վկայում բերանից ամոնիակի հոտը, քրտինքից «միզային» տհաճ հոտը, մաշկի չորությունը և վերջինիս վրա սպիտակ փառի առկայությունը:
- Լաբորատոր հետազոտություններ: Դրանք են՝ մեզի ընդանուր, արյան կենսաքիմիական հետազոտությունները, երիկամների ֆունկցիոնալ թեստերը:
- Ուլտրաձայնային ախտորոշում:
Հազվադեպ, վիճելի դեպքերում կատարում են լյարդի և երիկամների բիոփսիա՝ այդ օրգանների հյուսվածքաբանական ուսումնասիրության նպատակով:
Ալկոհոլային նեֆրոպաթիայի բուժումը
Ալկոհոլային խմիչքների ընդունումն ամբողջովին արգելելը գլխավոր և հիմնական նշանակումն է: Միայն սպիրտային խմիչքից հրաժարվելու դեպքում ալկոհոլային նեֆրոպաթիայի լատենտ ընթացող հիվանդների կեսից ավելիի մոտ նկատվում է մեզի լաբորատոր ցուցանիշերի կայուն բարելավում և գրեթե լիովին ռեմիսիա:
Այս հրահանգը չկատարելու դեպքում, նույնիսկ այլ խորհուրդներին հետևելը և բուժական միջոցառումներ կիրառելը ընդամենը որոշ չափով են դանդաղեցնում վիճակի խորացումը: Բարձիթող ԱՔԳՆ և ուղեկցվող հիվանդությունների առկայության դեպքում, բացի սպիրտային խմիչքների ընդունումն արգելելը, նշանակում են նաև մի շարք օժանդակ բուժական միջոցներ.
- հակագերճնշումային բուժում,
- նյութափոխանակության կարգավորում:
- հակաբորբոքային բուժում:
Կանխատեսում և կանխարգելում
Ալկոհոլի ընդունման արգելքին խստիվ հետևելու և ախտաբանական վիճակի վաղ հայտնաբերման դեպքում ալկոհոլային նեֆրոպաթիայի կանխատեսումը գրեթե միշտ բարենպաստ է, արտազատող համակարգի ֆունկցիաները համարյա ամբողջ ծավալով վերականգնվում են: Սպիրտ պարունակող մթերքների չարաշահման հետևանքով ծագած ուղեկցվող խանգարումների առկայության դեպքում ախտաբանության ելքը պայմանավորված է իրականացվող որակյալ բուժմամբ:


Կարդացեք նաև

Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...



Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...



Արդյո՞ք ուշադրություն եք դարձնում մեզի գույնին, երբ այն ձեռք է բերում անսովոր երանգ։ Թափանցիկ մեզը կարող է նշանակել, որ չափազանց շատ եք սուրճ խմում, մինչդեռ կարմիր գույնը կարող է լուրջ հիվանդությունների ազդակ լինել...



Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Կյանքի ընթացքում երիկամներում քարագոյացման հավանականությունը գնահատվում է 1%-15%` կախված սեռից, տարիքից, ռասսայից և աշխարհագրական դիրքից...



Յուրաքանչյուր ոք գեթ մեկ անգամ կյանքում ունեցել է միզապարկի հետ կապված խնդիր` ցիստիտ, որի ստեղծած անհարմարությունն, ինքնին պահանջում է շուտափույթ լուծում: Խնդրին վերաբերող ամենահաճախ տրվող հարցերի...



Անմիզապահության խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար ուրոլոգ, դոցենտ, բ.գ.թ. Արթուր Գրաբսկու և բաժանմունքի ուրոլոգ Գոռ Շադյանի հետ...



Հղիությունը միակ երիկամի դեպքում տեղի է ունենում թերզարգացած կամ հեռացված երիկամով կանանց մոտ: Միակ գործող օրգանի նորմալ աշխատանքի դեպքում հատուկ ախտանիշները բացակայում են...



Միզապարկն իրենից պարկ ներկայացնող մկանային օրգան է, որը կարող է լայնանալ և կրճատվել: Այն նախատեսված է երիկամների կողմից արտադրված մեզը պահելու համար: Միզապարկի քաղցկեղի զարգացման...



Երիկամի քաղցկեղը բնորոշվում է երիկամային հյուսվածքում չարորակ բջիջների առաջացմամբ: Երիկամները զույգ օրգաններ են, այդ պատճառով ուռուցքը կարող է զարգանալ մեկում (աջում կամ ձախում), կամ` միաժամանակ երկուսում...



Ինտերստիցիալ ցիստիտը միզապարկի ոչ վարակիչ բորբոքումն է: Այն կանանց մոտ առնվազն տասն անգամ ավելի հաճախ է հանդիպում քան տղամարդկանց մոտ, և հազվադեպ է հայտնաբերվում երեխաների և ծերերի մոտ...





Միզապարկի մինչև վերջ չդատարկվելու զգացողությունը հիմնականում առաջանում է շագանակագեղձը մեծանալու կամ նրա ախտահարումների դեպքում, ինչպիսիք են ադենոման, շագանակագեղձի քաղցկեղը, ինչպես նաև...



Ի՞նչ է միզաքարային հիվանդությունը:
Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) միզասեռական համակարգի ամենատարածված հիվանդություններից է` իր...



Տարբեր երկրների վիճակագրական տվյալներից ելնելով տարեկան 1 մլն բնակչության հաշվարկով 600-1000 հիվանդներ ստանում են հեմոդիալիզ, որոնցից մոտավորապես կեսը պատրաստ են և ունեն ցուցում երիկամի փոխպատվաստման...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ