Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միզային համակարգ

Ի՞նչ անել, երբ միզապարկն ամբողջովին չի դատարկվում. urolog.am

Ի՞նչ անել, երբ միզապարկն ամբողջովին չի դատարկվում. urolog.am

Միզապարկի մինչև վերջ չդատարկվելու զգացողությունը հիմնականում առաջանում է շագանակագեղձը մեծանալու կամ նրա ախտահարումների դեպքում, ինչպիսիք են ադենոման, շագանակագեղձի քաղցկեղը, ինչպես նաև միզապարկի քարերի առկայությունը: Կան նաև այլ պատճառներ, օրինակ` միզուղիների բորբոքային հիվանդությունները։

Պատճառներից են նաև նյարդային ախտահարումները, հատկապես միզապարկի նյարդային վերջույթների, որոնք, սովորաբար, շաքարային դիաբետի ժամանակ են դիտվում:

Իհարկե՛, կան նաև այլ պատճառներ՝ կապված գլխուղեղի որոշ հիվանդությունների, միզապարկի նյարդավորման, որոշակի դեղորայքի օգտագործման (փորկապության համար), միզուկի նեղացման, ինչպես նաև միզապարկի մկանների թուլացման կամ ատոնիայի հետ: Այս պարագայում հիվանդի մոտ առաջանում է միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն:

Այս դեպքում խորհուրդ է տրվում դիմել ուրոլոգի օգնությանը, կատարել համապատասխան հետազոտություններ՝ ճշտել մնացորդային մեզի քանակը, վարակի առկայությունը և պարզել քրոնիկական միզակապության պատճառը: Ախտորոշումը հաստատելուց հետո բժշկի կողմից նշանակվում է համապատասխան բուժում` դեղորայքային կամ վիրահատական:

Որոշ դեպքերում պացիենտներին ցուցված է կատարել ինքնակատետերիզացիա, երբ նա ինքնուրույն տեղադրում է միզային կաթետեր և բաց թողում իր մեզը օրը 3-4 անգամ։
Ամեն դեպքում, մնացորդային մեզը համարվում է կրիտիկական, եթե գերազանցում է 200 մլ և ավելին: Երբեմն վիրահատական միջամտության կարիք է առաջանում:

Քրոնիկական միզակապությունը վարակի տարածման համար նպաստավոր պայմաններ է ստեղծում, որի դեմ հարկ է պայքարել: Երկարատև քրոնիկական միզակապության կամ միզապարկի ոչ լրիվ դատարկման կամ դրա անտեսելու, չախտորոշելու կամ չբուժելու դեպքում կարող է առաջանալ միզուղիների բորբոքում և անգամ միզապարկից փոխանցվել երիկամներ` առաջացնելով երիկամների բորբոքում (պիելոնեֆրիտ):

Քրոնիկական միզակապությունը կարող է նաև բերել հիդրոնեֆրոզի կամ ուրետրահիդրոնեֆրոզի, երբ միզածորանները և երիկամները սկսում են լայնանալ ու լցվել մեզով: Հաջորդիվ` առաջանում է ազոտեմիայի վտանգ. արյան մեջ բարձրանում է կրեատինինը քանակը, ինչը կարող է բարդանալ քրոնիկական երիկամային անբավարարության զարգացմամբ:

Ուստի, միզապարկի ամբողջությամբ չդատարկվելու զգացողության դեպքում պետք է դիմել ուրոլոգի, կատարել համապատասխան քննություններ և բուժում, երբեմն նաև` վիրահատություն:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am
Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am


Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/includes/include_view_article_list.php(50): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/includes/include_article_same.php(14): view_article_list() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(121): require_once('/home/med-pract...') #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1