Միզային համակարգ
Նեյրոգեն միզապարկ. urolog.am
Ընդհանուր նկարագրություն
Գլխուղեղի, ողնուղեղի կամ ծայրամասային նյարդերի ֆունկցիայի խանգարումը կարող է բերել նեյրոգեն միզապարկի առաջացման: Եթե վնասվում են միզապարկի ծայրամասային նյարդերը, միզապարկը թորշոմում է, կորցնում տոնուսը և նորմալ կծկվելու ֆունկցիան: Սա բերում է միզապարկի գերլցման: Միզակապությունն էլ իր հերթին բերում է միզատար ուղիների վարակի զարգացման:
Ողնուղեղի ախտահարման ժամանակ միզապարկի ռեֆլեկտոր ակտիվությունը բարձրանում է: Սա նշանակում է, որ կարող է միզապարկի անսպասելի կծկում առաջանալ՝ անմիզապահություն: Միզապարկն ի վիճակի է պահել միայն ոչ մեծ քանակությամբ մեզ:
Նեյրոգեն միզապարկ կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն հաճախ հանդիպում է տարեցների մոտ:
Պատճառները
Ցանկացած հիվանդություն, որն ազդում է ուղեղի ֆունկցիայի վրա, կարող է բերել նեյրոգեն միզապարկի առաջացման, օրինակ` գլխուղեղի ուռուցքը, կաթվածը, ցրված սկլերոզը, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը, հիդրոցեֆալիան, Ալցհեյմերի հիվանդությունը: Ողնուղեղն ախտահարող հիվանդությունները, ինչպիսիք են ողնուղեղի ուռուցքը, ողնաշարի վնասվածքը, ողնաշարային խողովակի ստենոզը և սկավառակների ճողվածքները, նույնպես կարող են բերել նեյրոգեն միզապարկի առաջացման: Շաքարախտը, ալկոհոլի քրոնիկական կիրառումը, որովայնային կամ կոնքի խոռոչի վիրահատությունները, ցանկացած տեղակայման վնասվածքները կամ ուռուցքները կարող են բերել նեյրոգեն միզապարկի առաջացման:
Նշանները և ախտանիշները
Անմիզապահությունը նեյրոգեն միզապարկի հիմնական նշաններից է: Այն կարող է դրսևորվել կամ մեծ քանակությամբ մեզի անվերահսկելի արտահոսքով, կամ կաթիլներով մեզի անընդհատ արտահոսքով: Այլ ախտանշաններից են միզարձակման մշտական կանչերը և լցված միզապարկի զգացողությունը` նույնիսկ միզելուց հետո: Միզային վարակի առաջացման դեպքում միզարձակման ժամանակ ցավ և այրոց է առաջանում:
08.06.2018 Կարդացեք նաև
Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է...
25.09.2024
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
21.03.2024
Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/...
30.12.2022
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
23.12.2022
Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...
07.10.2022
Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...
29.09.2022
Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...
14.08.2022
Մեզի գույնը
Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...
10.08.2022
Նեֆրոպտոզը (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...
16.11.2021
Ի՞նչ է դիալիզը:
Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված...
10.11.2021
Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...
11.10.2021
Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է...
24.06.2021
Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...
23.04.2021
Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...
06.08.2020
Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...
13.01.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ