Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միզային համակարգ

Երիկամները փոքրիկ, բայց չափից դուրս կարեւոր օրգաններ են. Յասաման Մաթևոսյան. armeniamedicalcenter.am

Երիկամները փոքրիկ, բայց չափից դուրս կարեւոր օրգաններ են. Յասաման Մաթևոսյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ Երիկամային և բրոնխաթոքային բաժանմունքի վարիչ, բ.գ.թ, դոցենտ, Յասաման Մաթևոսյանը.

–   Ո՞ր թվականից է գործում նեֆրոլոգիական բաժանմունքը, ի՞նչ ախտորոշումներ են իրականացվում բաժանմունքում:

–   Նեֆրոլոգիական բաժանմունքը գործում է շուրջ հիսուն տարի: Այստեղ աշխատում են չորս օրդինատորներ, ովքեր երկար տարիների աշխատանքային փորձ ունեն ե վերապատրաստվել են արտերկրի առաջատար կլինիկաներում: Բաժանմունքում ստացիոնար բուժում են ստանում ինչպես պետպատվերի շրջանակում, այնպես էլ ապահովագրված ու վճարովի հիմունքներով դիմող պացիենտները: Բաժանմունքում մեկ տարվա ընթացքում բուժում են ստանում մոտ վեց հարյուր հիվանդ:

–   Ի՞նչ է ուսումնասիրում նեֆրոլոգիան:

–   Նեֆրոլոգիան ուսումնասիրում է երիկամային հիվանդությունները: Այն բուռն զարգացում է ապրել ԱՄՆ-ում երբ լայնամասշտաբ հետազոտություններ իրականացնելուց հետո, որի արդյունքում պարզել են, որ Ամերիկայի բնակչության 13%-ը տառապում է երիկամային ախտահարումով: Սա այն դեպքում, երբ իշեմիկ հիվանդություններով տառապում է բնակչության 10%-ը: Երիկամային հիվանդաթյուններով տարապող հիվանդների 20%-ն է դիմում բժշկի, քանի որ արտահայտված ախտանիշները գրեթե բացակայում են, ինչը բերում է հիվանդության պրոգրեսսիայի և տերմինալ երիկամային անբավարարության զարգացման:

–   Ի՞նչ ֆունկցիա են կատարում երիկամները:

–   Երիկամներն օրգանիզմում ունեն երկու հիմնական ֆունկցիա' արտազատիչ և ներզատիչ: Արտազատիչ ֆունկցիա արտահայտվում է մեզի առաջացմամբ և արտազատմամբ, որի միջոցով օրգանիզմից հեռացվում են նյութափոխանակության հետեվանքով առաջացած բազմաթիվ արգասիքներ (միզանյութ, կրեատինին), որոնց երկարատև առկայությունը օրգանիզմում հանգեցնում է թունավորման: Բացի դրանից երիկամների միջոցով կատարվում է ջրա-աղային հավասարակշրություն, սպիտակացային փոխանակություն, զարկերակային ճնշման կարգավորում , էրիթրոպոեզ և այլն:

–   Ովքե՞ր են բուժվում նեֆրոլոգիական բաժանմունքում:

–   Մեր բաժանմունքում կատարվում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և բուժում:

  • գլոմերնոնեֆրիտ,
  • պիելոնեֆրտ,
  • երիկամների ամիլոիդիոզ
  • դեղորայքային ախտահարում
  • երկրորդային նեֆրոպաթիաները

-  դիաբետիկ նեֆրոպաթիա,
-  պոդագրիկ նեֆրոպաթիա
-  շարակցական հյուսվածքի և արյան համակարգի նեֆրոպաթիաներ

  • հիպերտոնիկ նեֆրոսկլերոզ


–   Ի՞նչ է դիաբետիկ նեֆրոպատիան և որքա՞ն հաճախ է հանդիպում:

Շաքարային դիաբետը աշխարում ամենա տարացված հիվանդություններից մեկն է: Այդ հիվանդության տարապող հիվանդների 50%-ի մոտ զարգանում է երիկամների ախտահարում, որը զգալի բարդացնում է հիվանդության ընթացքը և 60% մոտ հանդիսանում է մահման պատճառ: Դիաբետիկ նեֆրոպաթիա արտահայտվում է սպիտամիզությունով, զարկերակային ճնշման բարձրացումով, այտուցներով: Հատուկ ուզում եմ նշել, որ նշված ախտանիշները ի հայտ են գալիս դիաբետիկ նեֆրոպաթիայի վերջին շրջաներում, երբ դեղորայքային բուժումը քիչ արդյունավետ է և արագ զարգանում է երիկամային անբավարարությունը: Խորհուրդ եմ տալիս դիմել նեֆրոլոգին վաղ շրջաններում երբ արտահայտված երիկամային վերոնշված սիմպտոմները բացակայում են:  

–   Ի՞նչ կապ կա գերճնշուման և երիկամային ախտահարման միջև:

–   Հայտնի է, որ ճնշման բարձրացումը կարող է հանգեցնել կաթվածի, սակայն քչերը գիտեն, որ գերճնշումը նաե կարող պայմանավորված է լինի երիկամների հիվանդություւններով, ինչպես, օրինակ, գլոմերնոնֆրիտը, պիելոնեֆրիտը, երիկամային անոթների նեղացումը և այլն: Նման դեպքերում հիվանդներն, առանց ախտորոշման, երկարատև և անարդյունավետ օգտագործում են ճնշման կարգավորմանն ուղղված դեղեր, սակայն  գերճնշման դեպքում անհրաժեշտ է մանրակրկիրտ հետազոտել նաև երիկամները, քանի որ նրանք արտադրում են հորման (ռենին), որը մասնակցում է ժնշման կարկավորմանը:

–   Ինչպե՞ս են երիկամները մասնակցում են էրիտրոպոեզին:

Երիկամներում արտադրվում է էրիթրոպոետին նյութը, որը խթանում է ոսկրածուծի աշխատանքը' էրիտրոպոէզ: Այս գործընթացի խաթարման արդյունքում արյան մեջ հեմոգլոբինի և էրիտրոցիտները նվազում են, որի դեպքում հիվանդները դիմում են արյունաբանների` կորցնելով ժամանակ:

–   Ինչպե՞ս կարող են դեղերի չարաշահումներն ազդել երիկամների վրա:

–   Երիկամների ախտահարումը կարող է զարգանալ մի շարք դեղորայքների երկարատեւ եւ չկանոնավորված օգտագործումից, հատկապես անալգետիկների (դիկլոֆենակ, անալգին, պարացետամոլ, նիմեսիլ, իբուպրոֆեն) որը արտահայտվում է այտուցներով, սպիտամիզությամբ, արյունամիզությունով, մեզի քանակի նվազումով ընդհուպ մինջև մեզի քանակի բացակայությմբ: Խորհուրդ եմ տալիս խուսափել դրանց չարաշահումից, քանի որ այդ դեղորայքը այդքան էլ անվնաս չեն, որքան թվում են առաջին հայացքից:

–   Պերիոդիկ հիվանդությունը կարո՞ղ է բերել երիկամների ախտահարման:

–   Ցավոք, այո, և հաճախ: Այդ հիվանդության ժամանակ 30% հիվանդների մոտ ախտահարվում են երիկամները, որը խիստ վատացնում է հիվանդության ելքը և արագ զարգանում է խրոնիկական երիկամային անբավարարություն: Երբեմն այս հիվանդության տարապող հիվանդները  բուժվում են այլ հիվանդության կապակցությմբ (ռևմատիզմ, գաստրիտ, հոդաբորբ, նեֆրիտ) և ժամանակին չեն ստանում համապատասխան բուժում, որը կկանխի երիկամների ծանր ախտահարումը: Ուզում եմ նշել միայն ժամանակին ճիշտ ախտորոշումը և բուժումը կարող է դանդաղեցնել  հիվանդության պրոգրեսիվ ախտահարումը:

–   Ի՞նչ ախտանիշների ուշադրություն դարձնել և դիմել բժշկի:

–   Պետք է ուշադիր լինել եթե դեմքին`աչքերի տակ, կամ ոտքերին նկատելի են այտուցներ, եթե մաշկը դառնում է չոր ու գունատ, դեղնավուն երանգով, եթե գոտկատեղի շրջանում ցավեր կան, կա անբացատրելի թուլություն, գերհոգնածություն, նկատվում է մեզի գույնի փոփոխություն (կարմրավուն երանգ),  ցավեր միզարտադրության ընթացքում, մեզի քանակի նվազում կամ բացակայում:

–   Ի վերջո, ինչի՞ կարող է հանգեցնել երիկամային հիվանդությունը:

–   Ժամանակին չախտորոշված, չբուժված կամ  ուշ բուժված երիկամային հիվանությունները,ինչպես նաեւ երկրորդային հիվանդությունների հետեւանքով առաջացած երիկամային հիվանդությունները, ի վերջո, բերում են երիկամային անբավարարության, որը  հանգեցնում է տերմինալ երիկամային անբավարարության ինչի դեպքում դեղորայքաին բուժումը դառնում է անարդյունավետ  եւ   այս հիվանդներին նշանակվում է բուժում ծրագրային  հեմոդիալիզի միջոցով:

Այս ամենից հետևություն. Ավելի լավ է կանխարգելել և բուժել ժամանակին հիվանդությունները, քան հետագայում պայքարել բարդությունների դեմ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ