Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միզային համակարգ

Ունեք միզարձակման հետ կապված խնդիրնե՞ր… izmirlianmedicalcenter.com

Ունեք միզարձակման հետ կապված խնդիրնե՞ր… izmirlianmedicalcenter.com

Միզարձակության խանգարումները բազմազան են տղամարդկանց մոտ. Նմանատիպ խնդիրների դեպքում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մասնագետի կողմից կիրականացվի զննում և կուղղորդի համապատասխան հետազոտության, եթե ձեզ մոտ առկա են հետևյալ ախտանիշները.

 

  1.  հաճախամիզություն (միզարձակություն օրվա ընթացքում ավելի քան 6 անգամ),
  2.  գիշերային հաճախամիզություն (միզարձակություն գիշերվա ընթացքում ավելի քան 2 անգամ),
  3.  ցավոտ միզարձակություն,
  4.  մեզի շիթի թուլացում (հիվանդը կարող է չնկատել մեզի շիթի թուլացած լինելը, քանի որ այն հիմնականում առաջանում է աստիճանաբար` տարիների ընթացքում),
  5.  միզելուց հետո միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն,
  6.  միզարձակության սկզբում՝ ուշացում (հիվանդը ստիպված է լինում սպասել որոշակի ժամանակ` միզարձակության սկիզբում: Նորմայում պահանջվում է սպասել ոչ ավելի, քան՝ 2-3 վայրկյան),
  7.  մեզի ընդհատվող շիթ (միզելու ընթացքում մեզի շիթի հանկարծակի ընդհատում և որոշակի ժամանակ անց՝ վերսկսում),
  8.  միզելուց հետո միզուկից մեզի արտահոսք՝ կաթիլների ձևով (նորմայում, միզարձակության վերջում միզուկի մնացորդային մեզը հետ է հոսում միզապարկ: Խանգարումների դեպքում հիվանդը ստիպված է լինում միզարձակության վերջում թափահարել անդամը` միզուկը դատարկելու նպատակով),
  9.  Միզարձակության ընթացքում որովայնի և կոնքի մկանների լարում (նորմայում միզարձակության ընթացքում որովայնի և կոնքի մկանները լարելու կարիք չի լինում, քանի որ միզապարկի մկանային համակարգը ինքնուրույն ապահովում է բավարար միզարձակություն):


Միզարձակության վերոնշյալ խանգարումները հիմնականում հանդիպում են շագանակագեղձի բարորակ գերաճի դեպքում:

 

Եվրոպական և ամերիկյան երկրներում շագանակագեղձի բարորակ գերաճի հանդիպման հաճախականությունը` 40 տարեկանից հետո, կազմում է մոտ 60%: Կախված հիվանդության աստիճանից` տարբերում ենք բուժման դեղորայքային և վիրահատական եղանակներ:

 

Վիրահատության հիմնական տեսակը, որն ընդունված է ամբողջ աշխարհում, շագանակագեղձի ներմիզուկային ռեզեկցիան է (միզուկի լուսանցքով մուտք գործելով դեպի շագանակագեղձ, հատվում են վերջինիս գերաճի ենթարկված մասերը` առանց մաշկի վրա որևէ կտրվածք կատարելու): Շագանակագեղձի ներմիզուկային ռեզեկցիայի մի քանի տարբերակներ կան:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնն ապահովում է բոլոր ժամանակակից տարբերակները:

 

Աշխարհում լայն տարածում ունի լազերային մեթոդը: Հայաստանում շագանակագեղձի բարորակ գերաճի ներմիզուկային ռեզեկցիա` լազերային մեթոդով, կատարվում է միայն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:


Լրացուցիչ տեղեկությունների և մասնագիտական տեղեկատվության համար, կարող եք դիմել.

Հայաստան, Երևան,
Ահարոնյան փողոց  6
«ԻԶՄԻՐԼՅԱՆ»բժշկական կենտրոն
Ուրոլոգիայի կլինիկա՝  Գոռ Շադյան 
Հեռախոս. +374 10 24 24 83
Էլ. հասցե. [email protected]

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ