Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միզային համակարգ

5 քայլ երիկամներում քարերի ձեւավորումը կանխելու համար. news.am

5 քայլ երիկամներում քարերի ձեւավորումը կանխելու համար. news.am

Երիկամներում քարեր կարող են ձեւավորվել ցանկացած օրգանիզմում, սակայն որոշ մարդիկ ավելի են հակված այս խնդիրն ունենալուն, քան մյուսները: Բժիշկ Խուլիո Դավալոսը՝ էնդոուրոլոգիայի եւ միզաքարային հիվանդությունների մասնագետը, կներկայացնի, թե ինչպես կարելի է կանխել քարերի առաջացումը միզապարկում:

 

1. Ջուր խմե՛ք

 

Բժշկի խոսքով՝ երիկամներում քարերի ձեւավորման հիմնական պատճառներից մեկն օրգանիզմի ջրազրկումն է: Սննդի միջոցով մեր օրգանիզմ մուտք գործող միներալները սկսում են բյուրեղանալ, եթե բացակայում է դրանք լուծելու համար նախատեսված հեղուկը: Բժիշկը խորհուրդ է տալիս ավելի շատ ջուր խմել, հատկապես ամռանը, եւ հիշել, որ ջրազրկման առաջին ախտանիշը մուգ մեզն է:

 

2. Մի՛ չարաշահեք աղը

 

Մասնագետը խորհուրդ է տալիս օրական օգտագործել 2300 մգ աղ, սակայն շատերն օգտագործում են 5000 եւ նույնիսկ ավելի՝ չնայած նրան, որ աղը նպաստում է երիկամներում քարերի ձեւավորմանը: Եթե արդեն իսկ քարեր ունեք երիկամներում, բժիշկ Դավալոսը խորհուրդ է տալիս նվազեցնել աղի օրական օգտագործումը մինչեւ 1500 մգ:

 

3. Մի՛ հրաժարվեք կաթնամթերքից

 

Գոյություն ունի կարծիք, որի համաձայն կաթնամթերքը (հատկապես կաթը, պանիրն ու պաղպաղակը) կարող է երիկամներում քարեր առաջացնել: Բժիշկ Դավալոսի խոսքով՝ սա ընդամենը միֆ է եւ չի կարելի հրաժարվել կաթնամթերքից: Դա ո՛չ միայն չի օգնի ազատվել խնդիրներից, այլեւ բացասաբար կանդրադառնա առողջության վրա: Բացի այդ՝ կաթնամթերքում պարունակվող կալցիումն անհրաժեշտ է օրգանիզմին:

 

4. Սահմանափակե՛ք կենդանական ծագման սպիտակուցների օգտագործումը

 

Կենդանական ծագման պրոտեիններով հարուստ սննդակարգը (կարմիր միս, թռչնի միս, հավկիթ) ավելացնում է միզաթթվի քանակն օրգանիզմում, ինչը, հավանաբար, կհանգեցնի երիկամներում քարերի ձեւավորմանը: Այդ պատճառով բժիշկը խորհուրդ է տալիս սահմանափակել կենդանական ծագման սպիտակուցների օգտագործումը: Դա օգտակար կլինի ո՛չ միայն երիկամների, այլ նաեւ սիրտ-անոթային համակարգի համար:

 

5. Խորհրդակցե՛ք բժշկի հետ

 

Սովորական հետազոտությունները երբեմն կարող են հուշել, ինչը կարող է ժամանակի ընթացքում քարերի առաջացման պատճառ դառնալ եւ կօգնի ազատվել ռիսկի գործոններից, շտկել կենսակերպ ու խուսափել երիկամներում քարերի ձեւավորումից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. dvepochki.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ