Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ

ԴՆԹ-ի ի՞նչ վնասումներ է առաջացնում ծխախոտի ծուխը և ինչպե՞ս է դա կապված միզապարկի քաղցկեղի հետ. oncology.am

ԴՆԹ-ի ի՞նչ վնասումներ է առաջացնում ծխախոտի ծուխը և ինչպե՞ս է դա կապված միզապարկի քաղցկեղի հետ. oncology.am

Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի հետազոտողները պարզել են, թե ինչպես են ծխելու ժամանակ արտազատվող թունավոր նյութերը ԴՆԹ-ի վնասում առաջացնում։ European Urology պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքները կօգնեն գտնել միզապարկի քաղցկեղի պատճառը և այդ հիվանդության կապը ծխելու հետ։

Գիտնականների թիմը, Սայմոն Բեյքերի գլխավորությամբ, լաբորատորիայում միզապարկի հյուսվածք (նորմալ ուրոթելիալ բջիջներ) է աճեցրել և ենթարկել ծխախոտային ծխի մեջ մեծ քանակությամբ պարունակվող բենզպիրեն քաղցկեղածին նյութի ազդեցությանը։ Այնուհետև մասնագետները մանրազնին վերլուծել են բջիջների կոդը, որպեսզի գտնեն մուտացիոն սիգնատուրաները՝ կոնկրետ մուտագենի ազդեցությանն ի պատասխան ԴՆԹ-ում տեղի ունեցող փոփոխությունները։

«Մուտացիոն սիգնատուրաները կարող են օգտագործվել որպես հանցանքի վայրում թողած յուրօրինակ «մատնահետքեր», - ասում է Բեյքերը․ - Երբ քաղցկեղի ժամանակ մենք նայում ենք ԴՆԹ-ին, մենք տեսնում ենք հիվանդությանը հանգեցրած բոլոր վնասումների հետ կապ ունեցող հանցագործների հետքերը»։ ԴՆԹ-ներում նման հետքեր թողնում են ոչ միայն քիմիական նյութերը, այլև որոշ մանրէների և վիրուսների հակագեները, նուկլեաթթուների սպեցիֆիկ հաջորդականությունները և ճառագայթման որոշ տեսակները։

Համեմատելով փորձնական նմուշների վրա բենզպիրենի ազդեցության հետքերը միզապարկի քաղցկեղով հիվանդի հյուսվածքից վերցրած ԴՆԹ-ի հետ, գիտնականները որոշակի նմանություններ գտան։ Պարզվեց, որ ծխելը իսկապես առաջացնում է գենետիկ նյութի վնասում, սակայն ծխախոտային թունանյութի մուտացիոն սիգնատուրան պատասխանատու է հիվանդությանը հանգեցրած շատ փոքր թվով փոփոխությունների համար։

«Այսպիսով, չնայած նրան, որ ծխելը միզապարկի քաղցկեղի առաջացման ռիսկի առանցքային գործոն է, ծխի թունանյութերով ԴՆԹ-ի ուղիղ վնասումը հազիվ թե դրա հիմնական պատճառն է», - եզրակացրել է Սայմոն Բեյքերը։ Այդուամենայնիվ, չի կարելի բացառել, որ ծխախոտային ծխի մեջ պարունակվող նյութերը կարող են ազդել ԴՆԹ-ն վնասող այլ մոլեկուլների և դեպքերի վրա։

Այսօր գիտնականների հիմնական ուշադրությունը սևեռված է APOBEC ընտանիքի ֆերմենտների վրա։ Դրանք սպիտակուցներ են, որոնք, վիրուսները ոչնչացնելով, օրգանիզմի բնական հակավարակային պաշտպանության դեր են խաղում։ Նախորդ մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ այդպիսի մոլեկուլները քաղցկեղի մի քանի տարբեր տեսակների դեպքում կարող են սխալմամբ թիրախավորել օրգանիզմի սեփական ԴՆԹ-ն։ Հետազոտողները փորձում են հասկանալ, թե ինչպես են APOBEC ֆերմենտները ակտիվանում միզապարկի բջիջներում և կարող է դա որևէ կերպ կապված լինել ծխելու հետ։

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Որպեսզի ցիստիտը չվերադառնա, պետք է ամեն օր լրացուցիչ խմել 6 բաժակ ջուր. armeniamedicalcenter.am
Որպեսզի ցիստիտը չվերադառնա, պետք է ամեն օր լրացուցիչ խմել 6 բաժակ ջուր. armeniamedicalcenter.am

Նոր ամերիկյան հետազոտության JAMA-ում հրապարակված տվյալների համաձայն, կանայք, ովքեր օրը 1,5 լիտր ավելի ջուր են խմել, քան առաջ, 50 տոկոսով ավելի քիչ են կրկին հիվանդացել ցիստիտով...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Ցողունային բջիջները նվազեցնում են փոխպատվաստված երիկամների արտամղման վտանգը. biostem.am
Ցողունային բջիջները նվազեցնում են փոխպատվաստված երիկամների արտամղման վտանգը. biostem.am

Ցողունային բջիջներով թերապիան օգնում է փոխպատվաստված երիկամներով պացիենտներին՝ խուսափել օրգանի արտամղման վտանգը նվազեցնող դեղորայք ընդունել...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Երիկամի հիվանդությունները մեծացնում են շաքարախտի զարգացման հավանականությունը. urolog.am
Երիկամի հիվանդությունները մեծացնում են շաքարախտի զարգացման հավանականությունը. urolog.am

Երիկամների հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ բարձր է շաքարախտի զարգացման ռիսկը: Այսպիսի եզրակացության են հանգել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ
ՈՒԱԿ-ում լայնորեն կատարվում է միզածորանների ստենտավորում` էնդոսկոպիկ եղանակով. oncology.am
ՈՒԱԿ-ում լայնորեն կատարվում է միզածորանների ստենտավորում` էնդոսկոպիկ եղանակով. oncology.am

Կոնքի և որովայնի ստորին հատվածների ուռուցքային հիվանդությունների դեպքում երբեմն ուռուցքային գոծընթացը կարող է ներաճել կամ ճնշել միզածորաններին` առաջացնելով երիկամներից մեզի հոսքի խանգարում: Երկու երիկամներից մեզի հոսքի խանգարման դեպքում հիմնականում դիտվում է...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. միզապարկում նկատվող գոյացությունը ոչ թե պոլիպ էր, այլ՝ թելերի կծիկ. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք. միզապարկում նկատվող գոյացությունը ոչ թե պոլիպ էր, այլ՝ թելերի կծիկ. armeniamedicalcenter.am

Միջին տարիքի կինն ունեցել էր երկու երեխա. Առաջինը` սեփական ուժերով, երկրորդը` կեսարյան հատման միջոցով: Վիրահատական միջամտությունից անցել էր մոտավորապես հինգ տարի եւ կինը որեւէ գանգատ չէր ունեցել: Մեզ մոտ այցելության ժամանակ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
80-նն անց դոնորների երիկամները պիտանի են փոխպատվաստման համար․ գիտնականներ. news.am
80-նն անց դոնորների երիկամները պիտանի են փոխպատվաստման համար․ գիտնականներ. news.am

Տրանսպլանտոլոգները տարեց մարդկանց առողջ երիկամները հիմնականում մերժում են, չնայած նույնիսկ 80-ն անց դոնորների օրգանները կարող են փոխպատվաստումից հետո տարիներ նորմալ գործել...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Փորկապությունները կարող են երիկամների աշխատանքի խանգարման պատճառ դառնալ. news.am
Փորկապությունները կարող են երիկամների աշխատանքի խանգարման պատճառ դառնալ. news.am

Փորկապությունն ավելացնում է երիկամների հիվանդությունների զարգացման հավանականությունը, պարզել են ամերիկացի գիտնականները։ Քրոնիկ փորկապություններով տառապողները 13 տոկոսով հաճախ են բախվում...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Մեղրը կօգնի միզուղիների վարակների դեմ պայքարում. news.am
Մեղրը կօգնի միզուղիների վարակների դեմ պայքարում. news.am

Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների խումբը (University of Southampton) միզուղիների վարակների դեմ պայքարի նոր միջոց է առաջարկել: Վարակների դեմ պայքարի համար հեղինակներն առաջարկում են ջրի մեջ բացած մեղր օգտագործել...

Հնարավոր է նաեւ անհամատեղելի դոնորի երիկամ փոխպատվաստել. news.am
Հնարավոր է նաեւ անհամատեղելի դոնորի երիկամ փոխպատվաստել. news.am

Երիկամի փոխպատվաստման համար հարկ չկա իդեալական դոնոր փնտրել, պնդում են Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները: Պարզվում է` մարդիկ, ում երիկամի անհամատեղելի փոխպատվաստում է կատարվել, 8 տարով...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Գիտնականներն աշխատում են աշխարհում առաջին արհեստական երիկամի ստեղծման ուղղությամբ. news.am
Գիտնականներն աշխատում են աշխարհում առաջին արհեստական երիկամի ստեղծման ուղղությամբ. news.am

Բժիշկ Ուիլյամ Ֆիսսելլ IV-ը եւ իր գործընկերները` Վանդերբիլտի համալսարանի բժշկական կենտրոնից, աշխատում են մի քանի ֆիլտրով եւ դրան միացված միկրոչիպերով արհեստական երիկամի ստեղծման ուղղությամբ: Նման երիկամի շնորհիվ...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Երիկամների քարերն առաջանում են վատ սնվելու և ֆիզիկական ցածր ակտիվության պատճառով. 1in.am
Երիկամների քարերն առաջանում են վատ սնվելու և ֆիզիկական ցածր ակտիվության պատճառով. 1in.am

Մարդիկ ներկայում ավելի հաճախ են տառապում միզաքարային հիվանդությամբ: Ըստ բրիտանացի գիտնականների` վերջին 7 տարվա ընթացքում անգլիացի հաճախորդները 20 տոկոսով ավելի հաճախ են դիմել բժշկական հաստատություններ երիկամների...

Գիտնականները լաբորատոր պայմաններում ցողունային բջիջներից պատրաստել են մարդու երիկամ. 1in.am
Գիտնականները լաբորատոր պայմաններում ցողունային բջիջներից պատրաստել են մարդու երիկամ. 1in.am

Nature պարբերականի փոխանցմամբ՝ ավստրալիացի գիտնականները պրոֆեսոր Լիթլի գլխավորությամբ առաջին անգամ լաբորատոր պայմաններում ցողունային բջիջներից պատրաստել են մարդու երիկամ։ Լիթլը հայտարարել է, որ իրենց փոքրիկ...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Մշակվել է արդյունավետ դեղ՝ ընդդեմ երիկամի քաղցկեղի. 1in.am
Մշակվել է արդյունավետ դեղ՝ ընդդեմ երիկամի քաղցկեղի. 1in.am

Երկու նոր դեղ, որոնք նախատեսված են ուշ փուլում երիկամի քաղցկեղով հիվանդների համար, կարող են արմատապես փոխել նրանց բուժումը՝ պնդում է Եվրոպական ուռուցքաբանական կենտրոնը (ECC): Այս մասին գրում է BBC-ն...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ