ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ
Երիկամի հիվանդությունները մեծացնում են շաքարախտի զարգացման հավանականությունը. urolog.am
Երիկամների հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ բարձր է շաքարախտի զարգացման ռիսկը: Այսպիսի եզրակացության են հանգել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:
Դեռ վաղուց հայտնի էր, որ շաքարախտով հիվանդներն ավելի շատ են տառապում երիկամների խանգարումներով, քան նրանք, ում մոտ այդ հիվանդությունն ախտորոշված չէ, սակայն այս հետազոտությամբ գիտնականներին հաջողվեց պարզել, որ հակառակը նույնպես ճիշտ է՝ երիկամների ֆունկցիայի խանգարումները բերում են շաքարախտի զարգացման հավանականության մեծացման: Հետազոտողները ենթադրեցին, որ այդ հիվանդությունների միջև եղած կապը պետք է փնտրել միզանյութի ազդեցության մեջ, որը հանդիսանում է սննդից ստացվող սպիտակուցների ճեղքման արդյունք: Նորմայում երիկամները միզանյութը հեռացնում են, սակայն երիկամների ֆունկցիայի խանգարման ժամանակ այդ նյութի արտազատումը դանդաղում է, և տեղի է ունենում միզանյութի կուտակում:
Գիտնականները վերլուծեցին տվյալների ազգային բազայից ստացված՝ 2003 թվականից սկսած հինգ տարվա ընթացքում, շաքարախտով չտառապող 1,3 միլիոն մեծահասակ ամերիկացիների առողջության վերաբերյալ տեղեկատվությունը : Հիվանդների արյան քննության տվյալները վկայում էին, որ 117000 (9%) մարդու մոտ բարձր էր միզանյութի ազոտի մակարդակը, ինչը վկայում էր երիկամների ֆունկցիայի խանգարման մասին: Հինգ տարվա ընթացքում մասնագետների կողմից դիտարկված բարձր ցուցանիշերով մարդկանց թիվը մնացել էր մոտավորապես նույն մակարդակի վրա՝ 9%: Նրանց մեջ շաքարախտով հիվանդացությունը 23%-ով բարձր էր: Յուրաքանչյուր տարի գիտնականները տեղեկանում էին, որ միզանյութի ազոտի ցածր մակարդակով յուրաքանչյուր 100000 մարդուց ախտորոշվում է շաքարախտի 2989 դեպք, և բարձր ցուցանիշերով յուրաքանչյուր 100000 մարդուց՝ 3677 դեպք:
Ինչպես նշում են գիտնականները, ստացված տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ արյան մեջ միզանյութի կուտակումը հանգեցնում է ինսուլինի նկատմամբ կայունության զարգացմանը, այսինքն շաքարախտին: Քանի որ արյան մեջ միզանյութի քանակը կարելի է կարգավորել դեղամիջոցների և սննդակարգի միջոցով (օրինակ՝ օգտագործվող սպիտակուցների քանակի պակասեցմամբ), գիտնականները հույս ունեն, որ հայտնաբերված կապը կօգնի մշակել կամ լրացնել շաքարախտի կանխարգելման մեթոդները, ինչպես նաև մեկ անգամ ևս հիշեցնել առողջ սննդակարգին հետևելու անհրաժեշտության մասին:
06.11.2018 Կարդացեք նաև
11.12.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ