Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ

ՈՒԱԿ-ում լայնորեն կատարվում է միզածորանների ստենտավորում` էնդոսկոպիկ եղանակով. oncology.am

ՈՒԱԿ-ում լայնորեն կատարվում է միզածորանների ստենտավորում` էնդոսկոպիկ եղանակով. oncology.am

Կոնքի և որովայնի ստորին հատվածների ուռուցքային հիվանդությունների դեպքում երբեմն ուռուցքային գոծընթացը կարող է ներաճել կամ ճնշել միզածորաններին` առաջացնելով երիկամներից մեզի հոսքի խանգարում: Երկու երիկամներից մեզի հոսքի խանգարման դեպքում հիմնականում դիտվում է արյան մեջ ազոտային նյութերի մակարդակի աստիճանաբար բարձրացում` ստեղծելով կյանքի հետ անհամատեղելի վիճակ: Մեկ երիկամից մեզի հոսքի խանգարման դեպքում լաբորատոր ցուցանիշները կարող են լինել անփոփոխ, սակայն աստիճանաբար զարգանում են տվյալ երիկամի անվերադարձ բնույթի ատրոֆիկ փոփոխություններ: Վերոհիշյալ կարգավիճակները, բացի ինքնին ախտաբանական վիճակ լինելուց, շատ հաճախ հակացուցումներ են մասնագիտացված հակաուռուցքային (վիրահատական, քիմիաթերապևտիկ, ճառագայթային) բուժման համար:

Խնդիրների լուծման համար ՈւԱԿ վիրահատարանը համալրված է գերժամանակակից ռենտգենաբանական և ուլտրաձայնային հետազոտության սարքավորումներով, որոնց միջոցով հաջողությամբ ներդրվել և լայնորեն կիրառվում են երիկամներից մեզի հոսքի վերականգնման միջամտություններ: Մասնավորապես կատարվում է միզածորանների ստենտավորում էնդոսկոպիկ եղանակով:

ՈՒԱԿ-ում լայնորեն կատարվում է միզածորանների ստենտավորում` էնդոսկոպիկ եղանակով
ՈՒԱԿ-ում լայնորեն կատարվում է միզածորանների ստենտավորում` էնդոսկոպիկ եղանակով ՈՒԱԿ-ում լայնորեն կատարվում է միզածորանների ստենտավորում` էնդոսկոպիկ եղանակով

Ստենտավորումների հակացուցումների դեպքում, ըստ ուղեցույցային տվյալների՝ ուլտրաձայնային և ռենտգենաբանական հետազոտությունների հսկողությամբ կատարվում է երիկամների բաժակ-ավազանային համակարգերի կատետերիզացում` արտաքինից (պերկուտան նեֆրոստոմաների ձևավորում):

ՈՒԱԿ-ում լայնորեն կատարվում է միզածորանների ստենտավորում` էնդոսկոպիկ եղանակով
Միջամտությունները կատարվում են անեսթեզիոլոգի հսկողությամբ, տեղային և ներերակային անզգայացմամբ, որը դարձնում է գործողությունը անցավ և գործնականորեն անվնաս:

Միջամտությունն իրականացնում է ուռուցքաբան-ուրոլոգ, բ.գ.թ Կարեն Հայկի Ծառուկյանը
Հեռ՝ +374 10 28 70 61,+374 96 11 40 30

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ