Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ

80-նն անց դոնորների երիկամները պիտանի են փոխպատվաստման համար․ գիտնականներ. news.am

80-նն անց դոնորների երիկամները պիտանի են փոխպատվաստման համար․ գիտնականներ. news.am

Տրանսպլանտոլոգները տարեց մարդկանց առողջ երիկամները հիմնականում մերժում են, չնայած նույնիսկ 80-ն անց դոնորների օրգանները կարող են փոխպատվաստումից հետո տարիներ նորմալ գործել։ Նման եզրակացություն են արել Իտալիայի University of Turin-ի հետազոտողները։

Clinical Journal of the American Society of Nephrology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները խոսում են երիկամների փոխպատվաստման բուժակարգի համար դոնորների ընտրության նոր չափորոշիչներ ներդնելու օգտին։ Այդ հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են, այսպես կոչված, ընդլայնված չափորոշիչներով դոնորներից (60-նն անց, նաեւ 50-59 տարեկան անձիք, ովքեր ռիսկի որոշակի գործոններ ունեին) երիկամների փոխպատվաստման մոտավորապես 650 դեպք։ Այդ երիկամները ստացած մարդկանց առողջությանը հետեւել են միջինը 5 տարի։ Նրանց հինգ տարվա ապրելիությունը կազմել է 88-90 տոկոս, այսինքն, այնքան, որքան երիտասարդ առողջ դոնորներից փոխպատվաստում կատարելու դեպքում։

Ընդ որում, երիկամների ապրելիությունը կազմել է 66-75 տոկոս, իսկ օրգանների մերժման գործակիցը մոտավորապես նույնն է եղել 50-79 տարեկան դոնորներից օրգաններ վերցնելու դեպքում, սակայն զգալիորեն ավելի բարձր, եթե դոնորները 80-նն անց են եղել։

Հետազոտության հեղինակները շեշտում են, որ տրանսպլանտոլոգները ավագ տարիքային խմբի դոնորներին պետք չէ մեխանիկորեն մերժեն, մանավանդ, եթե երիկամի պատվաստումը նախատեսված է այնպիսի մարդիկանց համար, որոնց կյանքի տեւողությունը վիրահատության բացակայության դեպքում արդեն օրերով կամ ժամերով է հաշվարկվում

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ