ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ
Փորկապությունները կարող են երիկամների աշխատանքի խանգարման պատճառ դառնալ. news.am
Փորկապությունն ավելացնում է երիկամների հիվանդությունների զարգացման հավանականությունը, պարզել են ամերիկացի գիտնականները։ Քրոնիկ փորկապություններով տառապողները 13 տոկոսով հաճախ են բախվում այդ հիվանդություններին ու 10 տոկոսով հաճախ՝ երիկամային անբավարարությանը։ Նշենք, որ այդ հիվանդության վերջին փուլը մարդու համար մահացու է, եթե չկատարվի երիկամի փոխպատվաստում։ Գիտնականների ստացած տվյալները ցույց են տալիս, որ քրոնիկ փորկապությունների վաղ ախտորոշման ու բուժման շնորհիվ բժիշկները գուցե կկարողանան կանխել երիկամային անբավարարությունը։
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ առողջ սնունդը՝ բջջանյութի մեծ քանակությամբ, ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը թույլ են տալիս նվազեցնել հեմոդիալիզի կամ երիկամների փոխպատվաստման պահանջը։ Հայտնի է, որ բջջանյութը նպաստում է մարդու աղիների շարժունակությանը։ Ըստ վիճակագրության՝ փորկապություն է ունենում մեր մոլորակի յուրաքանչյուր յոթերորդ չափահաս բնակիչը, ու այդ խանգարումը տարատեսակ բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա։
Օրինակ, հայտնի է, որ փորկապությունն ավելացնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը, ինչը գուցե ստամոքսում բակտերիաների ներգործությամբ է բացատրվում։ Իսկ հիմա հետազոտողներն ապացուցել են փորկապությունների ազդեցությունը երիկամների առողջության վրա։ Նրանք հետազոտել են երեք ու կես միլիոն ամերիկացի վետերանների առողջությունը, որոնց երիկամները նորմալ են գործում։ Նրանց բոլորին հետեւել են երկար ժամանակ, ու պարզվել է, որ չափավոր փորկապություն ունեցողները 13 տոկոսով հաճախ էին բախվում երիկամային քրոնիկ հիվանդությունների, իսկ երիկամային անբավարարության վտանգն աճել էր մինչեւ 10 տոկոս։ Ընդ որում, ավելի ծանր փորկապությունները բարձրացնում էին երիկամների հետ լուրջ խնդիրների առաջացման վտանգը։
17.11.2016 Կարդացեք նաև
Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...
23.04.2024
Նոր ամերիկյան հետազոտության JAMA-ում հրապարակված տվյալների համաձայն, կանայք, ովքեր օրը 1,5 լիտր ավելի ջուր են խմել, քան առաջ, 50 տոկոսով ավելի քիչ են կրկին հիվանդացել ցիստիտով...
11.12.2018
Ցողունային բջիջներով թերապիան օգնում է փոխպատվաստված երիկամներով պացիենտներին՝ խուսափել օրգանի արտամղման վտանգը նվազեցնող դեղորայք ընդունել...
10.12.2018
Երիկամների հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ բարձր է շաքարախտի զարգացման ռիսկը: Այսպիսի եզրակացության են հանգել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում...
06.11.2018
Միջին տարիքի կինն ունեցել էր երկու երեխա. Առաջինը` սեփական ուժերով, երկրորդը` կեսարյան հատման միջոցով: Վիրահատական միջամտությունից անցել էր մոտավորապես հինգ տարի եւ կինը որեւէ գանգատ չէր ունեցել: Մեզ մոտ այցելության ժամանակ...
19.10.2017
Տրանսպլանտոլոգները տարեց մարդկանց առողջ երիկամները հիմնականում մերժում են, չնայած նույնիսկ 80-ն անց դոնորների օրգանները կարող են փոխպատվաստումից հետո տարիներ նորմալ գործել...
19.12.2016
Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների խումբը (University of Southampton) միզուղիների վարակների դեմ պայքարի նոր միջոց է առաջարկել: Վարակների դեմ պայքարի համար հեղինակներն առաջարկում են ջրի մեջ բացած մեղր օգտագործել...
30.09.2016
Երիկամի փոխպատվաստման համար հարկ չկա իդեալական դոնոր փնտրել, պնդում են Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները: Պարզվում է` մարդիկ, ում երիկամի անհամատեղելի փոխպատվաստում է կատարվել, 8 տարով...
14.03.2016
Մարդիկ ներկայում ավելի հաճախ են տառապում միզաքարային հիվանդությամբ: Ըստ բրիտանացի գիտնականների` վերջին 7 տարվա ընթացքում անգլիացի հաճախորդները 20 տոկոսով ավելի հաճախ են դիմել բժշկական հաստատություններ երիկամների...
09.12.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ