Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ

Բանջարեղենով հարուստ դիետան կարող է օգտակար լինել երիկամային հիանդություններ ունեցողների համար

Բանջարեղենով հարուստ դիետան կարող է օգտակար լինել երիկամային հիանդություններ ունեցողների համար

Երիկամների քրոնիկ հիվանդությամբ տառապողների համար օգտակար կարող են լինել բանջարեղենով եւ մրգերով հարուստ դիետաները: Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, որոնց  հետազոտությունը հրապարակվել է «Clinical Journal of the American Society of Nephrology» ամսագրում:

 

Տեխասի բժշկական քոլեջի մասնագետների կողմից իրականացված հետազոտությանը մասնակցել է երիկամների քրոնիկ հիվանդությամբ տառապող 71 մարդ: Նրանք մեկ տարվա ընթացքում  կամ ստացել են մրգերի եւ բանջարեղենի լրացուցիչ չափաքանակ կամ ալկալիական դեղահաբեր:

 

Արդյունքում երկու խմբում էլ մեկ տարի անց նկատվել է նույն արդյունքը: Անալիզները ցույց են տվել իրավիճակի կայունացում: Ու թեեւ մրգերն ու բանջարեղենը հարուստ են կալիումով եւ կարող են բարձրացնել նրա մակարդակը արյան մեջ,  սակայն նման բան տեղի չի ունեցել,  հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ