Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)

Դեպրեսիայից տառապող մարդկանց մեջքն ավելի հաճախ է ցավում. news.am

Դեպրեսիայից տառապող մարդկանց մեջքն ավելի հաճախ է ցավում. news.am

Նման եզրակացության են հանգել Սիդնեյի համալսարանի (University of Sydney) գիտնականները՝ վերլուծելով 11 հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել է ավելի քան 23 հազար մարդ:

Պարզվել է, որ մեջքի ցավերի առաջացման ռիսկը զգալիորեն մեծ է դեպրեսիայով տառապող մարդկանց շրջանում: Ընդ որում, ցավի առաջացման հավանականությունն ուղղակիորեն կախված է եղել դեպրեսիայի ծանրությունից:

Պաուլո Ֆերեյրան եւ նրա գործընկերները պարզել են, որ դեպրեսիան մեջքի ցավերի ռիսկը մեծացրել է միջինը 60 տոկոսով: Հեղինակները նշում են՝ որպեսզի բուժումն արդյունավետ լինի, պետք է միաժամանակ պայքարել ե՛ւ դեպրեսիայի, ե՛ւ մեջքի ցավի դեմ:

Գիտնականներին դեռեւս չի հաջողվում պարզել, թե ինչն է կապում դեպրեսիան եւ մեջքի ցավերը: Նրանք ենթադրում են, որ նման կախվածության պատճառ կարող է լինել այն, որ դեպրեսիայի ժամանակ մարդիկ սովորաբար քիչ են շարժվում եւ վատ են քնում:

Հնարավոր է, իր դերն է խաղում նաեւ գենետիկան. երկվորյակների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ որոշ մարդիկ դեպրեսիայի առաջացման եւ մեջքի ցավերի հակում ունեն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. globalural.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ