Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)

Մարդկանց դժբախտ են դարձնում նրանց ավելի հեշտ կառավարելու համար. news.am

Մարդկանց դժբախտ են դարձնում նրանց ավելի հեշտ կառավարելու համար. news.am

Երջանիկ եւ սիրող մարդկանց ավելի դժվար է կառավարել, քան դժբախտ մարդկանց: Հենց այդ պատճառով են պետությունների կառավարությունները՝ այդ թվում եւ ԱՄՆ կառավարությունը, անում են ամեն հնարավորը՝ մարդկանց ավելի դժբախտ ու միայնակ դարձնելու համար: Այս կարծիքն է հայտնել լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի բժիշկ ու հիվանդանոցային ծաղրածու Պետչ Ադամսը:

 

Նրա խոսքով՝ երջանիկ է մոլորակի բնակչության ընդամենը 5 տոկոսը: Մնացածը դժբախտ են ու դժգոհ, նույնիսկ եթե ունեն այն ամենը, ինչի կարիքն ունեն:

 

«Մենք այլեւս գեստապոյի կարիք չունենք, քանի որ մարդկանց առանց այդ էլ ստիպում են ապրել վախի, միայնության եւ թախծի մթնոլորտում», - նշեց բժիշկը՝ հավելելով, որ այդ գործում շատ մեծ է նաեւ լրատվամիջոցների դերը, որոնք կառավարվում են աշխարհի հզորների կողմից եւ անընդհատ բացասական լուրեր տարածում՝ նպաստելով վախի ու դեպրեսիայի տարածմանը:

 

Հենց այդ պատճառով էլ Պատչ Ադամսը նախընտրում է գրքերը, այլ ոչ՝ հեռուստացույցը: Նրա անձնական գրադարանում մոտ 40 հազար գիրք կա, իսկ ահա հեռուստացույց նա արդեն մի քանի տարի է՝ չի դիտում, քանի որ համոզված է՝ հեռուստատեսությունը մարդկանց ավելի սահմանափակ է դարձնում:

 

Իսկ դեպրեսիան, նրա խոսքով, եւս մարդիկ են հորինել: Դեպրեսիան հիվանդություն չէ, սակայն դեպրեսիայում գտնվող մարդուն ավելի հեշտ է կառավարել: Այդ պատճառով շատերին ձեռնտու է, որ այս երեւույթը կա եւ այն շատ տարածված է:

 

Բացասական բոլոր այս երեւույթների դեմ պետք է սիրո եւ բարեկամության միջոցով պայքարել: Բժշկի խոսքով՝ ոչ մեկը չի ցանկանում երեխաներին սովորեցնել սիրել, սակայն դա անհրաժեշտություն է: 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ