Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)

Մերսումը, վիտամիններն ու զրույցը կարող են օգնել հաղթահարել դեպրեսիան. news.am

Մերսումը, վիտամիններն ու զրույցը կարող են օգնել հաղթահարել դեպրեսիան. news.am

Դեպրեսիան աշխարհում ամենատարածված հոգեբանական խնդիրներից մեկն է: ԱՄՆ-ում, օրինակ, ամեն 10-րդը տառապում է դեպրեսիայով: Պայքարել դրա դեմ կարելի է հաբերի օգնությամբ, սակայն բժիշկ Մաննի Ալվարեզը Foxnews.com-ից խորհուրդ է տալիս օգտագործել նաեւ «բնական» մեթոդները:

 

Մերսում

 

Որեւէ մեկը երբեք լրջորեն չի ուսումնասիրել մերսման ազդեցությունը դեպրեսիայով տառապող մարդկանց վրա, սակայն վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ մերսումը կարող է մեղմացնել տագնապի ու դեպրեսիայի ախտանշանները:

 

Վիտամիններ

 

Օմեգա-3-ը եւ վիտամին D-ն նույնպես կարող են օգնել հաղթահարել դեպրեսիան, սակայն տարբեր հավելումներ օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր բուժող բժշկի հետ, հատկապես, եթե միաժամանակ ուրիշ դեղեր էլ եք ընդունում:

 

Զրույցը

 

Զրույցը նույնպես կարող է մեղմացնել դեպրեսիան, պնդում է բժիշկ Ալվարեզը: Այդ պատճառով պետք չէ ձեզ տանջող ապրումները լուռ տանել: Կիսվեք, պատմեք ձեր վախերի, տագնապների, երազանքների ու ցանկությունների մասին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. belarus24.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ