Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)

Սերիալամոլությունը բացատրվում է ընկճախտով ու միայնակությամբ. 1in.am

Սերիալամոլությունը բացատրվում է ընկճախտով ու միայնակությամբ. 1in.am

Օստինում Տեխասի համալսարանը հրապարակել է մոլի կերպով հեռուստասերիալներ դիտելու, այսպես կոչված՝ binge-watching, պատճառների հետազոտության արդյունքները:

 

Գիտնականները կապ են գտել միանգամից մի քանի սերիա իրար հետևից դիտելու ցանկության և ընկճախտի ու միայնության միջև՝ հայտնում է Variety-ն:

 

«Թեև շատերը պնդում են, որ ամբողջությամբ սերիալը կլանելու մեջ ոչ մի սարսափելի բան չկա, մեր հետազոտությունը ցույց է տվել, որ հասարակությունը պետք է վերագնահատի սերիալամոլության ֆենոմենը»,- ասել է հետազոտության հեղինակ Սուն Յոն Հին:

 

Հետազոտությանը մասնակցել են 18-29 տարեկան մոտ 300 կամավորներ:

 

Հետազոտության արդյունքներով՝ գիտնականներին հաջողվել է կապ գտնել սերիաների շարքը դիտելու և հոգնածության, ճարպակալման ու անբավարար ինքնավերահսկման միջև:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. bagirastyle.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ