Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)

Քաշի կորուստը կարող է տխրության և միայնության զգացում առաջացնել. 1in.am

Քաշի կորուստը կարող է տխրության և միայնության զգացում առաջացնել. 1in.am

Գիտնականները հաստատել են նախորդ հետազոտությունների եզրահանգումները, որոնք քաշի կորուստը կապում են քնի բարելավման հետ։ Արդյունքն ի հայտ է եկել վեց ամիս անց։ Այն առաջացել է անկախ այն բանից, թե մարդիկ ինչպես են կորցրել իրենց քաշը, հաղորդում է The Times of India-ը։

Հետազոտողները հայտնել են, որ քաշի առնվազն 5%-ը կորցրած մարդկանց քնի տևողությունն ավելացել է 21,6 րոպեով։ Դրանից բացի, այդ մարդկանց քնի և տրամադրության բարելավումը խոսում է ընկճախտի մակարդակի նվազման մասին։

Վերջին հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ ավելորդ կիլոգրամներից դիետայի օգնությամբ ազատված մարդիկ հաճախ են իրենց դժբախտ զգում և ավելի են ենթակա ընկճախտի ռիսկի։ Դիետա պահող մարդիկ պատրանք ունեն, թե իրենց կյանքը նիհարելուց հետո բոլորովին փոխվելու է։ Արդյունքում փոխվում է միայն քաշը, և նրանք հիասթափություն են զգում։ Այդ իսկ պատճառով այդ մարդիկ երկու անգամ ավելի հաճախ են տառապում տխրությունից ու միայնակությունից։ Բացի դրանից՝ դիետան բավականին դժվար փորձություն է, որն ինքնին կարող է վատացնել էմոցիոնալ ֆոնը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. sunny7.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ