Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)

Բորբոքումը կարող է բացատրել դիաբետի եւ դեպրեսիայի միջեւ առկա կապը. med.news.am

Բորբոքումը կարող է բացատրել դիաբետի եւ դեպրեսիայի միջեւ առկա կապը. med.news.am

Հետազոտողներին հայտնի է եղել, որ դիաբետով տառապող մարդկանց մոտ դեպրեսիայի մակարդակը ավելի բարձր է, քան արյան մեջ շաքարի խանգարումներ չունեցողների դեպքում, հաղորդում է Fox News-ը։

Դիաբետով եւ դեպրեսիայով հիվանդներн արյան մեջ ավելի շատ բորբոքային մարկերներ ունեն, քան միայն դիաբետով տառապող մարդիկ, ասված է նոր հետազոտության մեջ։

Բորբոքումն օրգանիզմի պատասխանն է ինչ-որ հիվանդություններին, վնասվածքներին եւ սթրեսային այլ գործոններին։ Նոր հետազոտությունը պարզել է, որ բորբոքումների բարձր մակարդակը կարող է բացատրվել դիաբետի ու դեպրեսիայի միջեւ առկա կապով եւ առողջության ընդհանուր մակարդակի խաթարմամբ, ասել են հետազոտողները։

Մեծ Բրիտանիայում Լոնդոնի թագավորական քոլեջի հոգեբուժության ինստիտուտից դոկտոր Խալիդա Իսմայիլը եւ իր գործընկերները հետազոտել են 1227 մարդ, ում մոտ վերջերս 2-րդ տիպի շաքարային դիաբետ է հայտնաբերվել։

Դեպրեսիայի ախտանիշներ ունեցող մասնակիցները, որպես կանոն, եղել են ավելի երիտասարդ եւ ավելի ծանր։ Նրանց մոտ նաեւ նկատվել են արյան շրջանառության ու սրտային խնդիրներ եւ արյան մեջ բորբոքային մարկերների ավելի բարձր մակարդակ՝ ըստ  Diabetes Care ամսագրում հրապարակված արդյունքների։

Դիաբետով եւ դեպրեսիայով հիվանդների մոտ մահացությունները գրեթե երկու անգամ ավելի շատ են, քան միայն դիաբետով տառապող մարդկանց դեպքում, ասել է Իսմայիլը։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. moidiabet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ