Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)

Բրիտանացի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածության համախտանիշի դեմ «դեղամիջոցը»

Բրիտանացի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածության համախտանիշի դեմ «դեղամիջոցը»

Բիրտանացի գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր մեկ կտոր շոկոլադ ուտել: Պրոֆիլակտիկ նկատառումներով պետք է ընտրել կակաոյի բարձր պարունակությամբ սև շոկոլադ: Սև շոկոլադում մեծ թվով պոլիֆենոլներ են պարունակվում:

 

Այս միացությունները դրական են ազդում անոթապատերի վրա, հակաօքսիդանտի ազդեցություն ունեն, ամրացնում են իմուն համակարգը:

Լոնդոնի Արքայական համալսարանի գիտաշխատողները սեւ շոկոլադի մեկ այլ օգտակար հատկություն են բացահայտել: Պարզվում է, որ քաղցրավենիքը պայքարում է քրոնիկ հոգնածության համախտանիշի դեմ. վերացնում է անզորության զգացումը, էներգիայի պակասը, հյուծվածությունն ու քնկոտությունը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Հոգնածության դեմ շոկոլադի ազդեցությունը ստուգելու համար մասնագետները 10 կամավորների մասնակցությամբ փորձ են անցկացրել: Նրանք երկու ամիս «բուժվում էին» այդ սխեմայի համաձայն՝ ուտելով օրը երեք անգամ մեկ կտոր շոկոլադ (շոկոլադե սալիկի 1/6 մասը): Շոկոլադե թերապիայից հետո պարզվել է, որ բարելավվել է մասնակիցների ինքնազգացողությունը, ակտիվացել է մտավոր ու ֆիզիկական աշխատունակությունը: Սակայն փորձագետները նախազգուշացնում են, որ պետք չէ չարաշահել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. natur-life.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ