Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)

Ընթերցանությունը՝ դեպրեսիայից ազատվելու լավագույն միջոց

Ընթերցանությունը՝ դեպրեսիայից ազատվելու լավագույն միջոց

Շոտլանդացի գիտնականները հրապարակել են ընթերցանությամբ դեպրեսիան բուժելու իրենց հետազոտության արդյունքները, տեղեկացնում է 8tv.ru-ն: 

 

Մասնագետները հետազոտություն են անցկացրել 200 մարդու մասնակցությամբ, ովքեր տառապում են թեթև ու չափավոր տեսակի դեպրեսիայով: 

 

Առաջին խմբի կամավորները մի քանի ամիս ընդունել են միայն հակադեպրեսանտներ, մնացածներին բժիշկները խորհուրդ են տվել խոսակցական թերապիա ու ընթերցանություն «Օգնիր ինքդ քեզ» հոգեբանական շարքից: 

 

Երկրորդ խմբի մասնակիցները ավելի լավ արդյունք են ցույց տվել՝ ի տարբերություն առաջին խմբի: 

 

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ընթերցանությունը նպաստում է մարդու մտածողության փոփոխությանը: Հոգեբանական «ինքնաբուժման» գրականությունը օգնում է դրական տրամադրվածությանը, ինչը թույլ է տալիս արագացնել դեպրեսիայի բուժումը: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ