Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)

Ձմեռային դեպրեսիայի դեմ պայքարի լավագույն միջոցը հաճախ համբուրվելն է. սեքսապաթոլոգ

Ձմեռային դեպրեսիայի դեմ պայքարի լավագույն միջոցը հաճախ համբուրվելն է. սեքսապաթոլոգ

Ձմեռային դեպրեսիան կարող է առաջանալ ուղեղում լավ տրամադրություն ապահովող որոշ քիմիական նյութերի, օրինակ՝ էնդորֆինների պակասից: Ընկճված վիճակին բնորոշ են տրամադրության անկումը, ախորժակի բացակայությունը, երբեմն հաշված օրերի ընթացքում արագ նիհարում են, հյուծվում և շուտ հոգնում, նվազում են սեռական ցանկությունը և սիրո զգացումը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով ձմեռային դեպրեսիայի՝ սեռական կյանքի վրա ունեցած ազդեցությունից` ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

 

Նրա խոսքով՝ ձմեռային դեպրեսիայի ժամանակ տղամարդիկ գանգատվում են սեռական պոտենցիայի նվազումից (հիպոէրեկցիա), սեռական ցանկության բացակայությունից, կանայք՝ դաշտանադադարից, քնի խանգարումից: Այս ընթացքում մարդիկ դառնում են ալարկոտ, ծույլ, անտրամադիր: «Սեռական կյանքը աստիճանաբար դառնում է անհետաքրքիր և միապաղաղ»,- ասաց նա՝ սեռական խանգարումների դեպքում խորհուրդ տալով դիմել գրագետ սեքսապաթոլոգի, որը կնշանակի համապատասխան դեղորայքային բուժում և կորոշի բուժումը հիվանդանոցային կամ տնային պայմաններում անցկացնելու հարցը:

 

Վ. Շահրամանյանը խորհուրդ տվեց ձմեռային դեպրեսիայից ազատվելու համար մուրաբա օգտագործել (քանի որ այն 65 տոկոս գլյուկոզա է պարունակում և լիովին զուրկ է ճարպերից) և հաճախակի համբուրվել:

 

Թեև դեպրեսիան հարկավոր է բուժել բժշկի հսկողության ներքո, բայց սեքսապաթոլոգը խորհուրդ տվեց դիմել կանխարգելման մեթոդների, որոնք կիրառելու դեպքում մարդիկ հուսալիորեն պաշտպանված կլինեն ձմեռային դեպրեսիայից: Օրինակ՝ անհրաժեշտ է շրջապատը դարձնել ավելի լուսավոր, արևոտ և պայծառ, ավելի հաճախ գտնվել դրսում, կանոնավոր կերպով զբաղվել ֆիզիկական վարժություններով, որոնք օգնում են նվազեցնել սթրեսի և տագնապի զգացողությունը: Վերջինիս բարձր մակարդակը կարող է ուժեղացնել ձմեռային դեպրեսիայի նախանշանները, սննդակարգում ավելացնել Օմեգա-3 դասի կիսահագեցած ճարպաթթուներ պարունակող մթերք (ձկներ, հունական ընկույզ, կտավատի սերմեր և կտավատի ձեթ):

 

Պակաս արդյունավետ չեն նաև սոցիալական կապերի պահպանումը, լողավազան կամ մերսման սրահ հաճախելը: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ