Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)

Ֆրոյդի տեսակետն ապացուցվել է.ընկճախտը կապված է մեղքի զգացման հետ. հետազոտություն

Ֆրոյդի տեսակետն ապացուցվել է.ընկճախտը կապված է մեղքի զգացման հետ. հետազոտություն

Մեծ Բրիտանիայի Մանչեսթրի համալսարանի գիտնականներին հաջողվել է ապացուցել հայտնի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդի այն տեսակետը համաձայն որի` ընկճախտի և մեղքի զգացման միջև ուղիղ կապ կա, գրում է One News Page-ը:

Նրանք ապացուցել են, որ ընկճախտի առաջացման հարցում մեղքի զգացումն առաջնային դեր ունի: Այս հիվանդությամբ տառապողների ուղեղները բոլորովին այլ կերպ են արձագանքում սեփական մեղավորության զգացումին, նույնիսիկ այն դեպքում, երբ հիվանդության ախտանիշներն արդեն վերացել են:

Գիտնականները մինչ այս տեսակետին հանգելը մագնիսական ռեզոնանսի միջոցով ստացել են` 1 տարուց ավելի ընկճախտով տառապող և դրանից զերծ մնացած մարդկանց ուղեղների պատկերները: Երկու խմբերի մարդկանց ուղեղների պատկերների համեմատության ընթացքում գիտնականները բացահայտել են, որ ընկճախտով տառապողների ուղեղների` մեղքի զգացման համար պատասխանատու հատվածները զգալի տարբերվում են այդ հիվանդությամբ երբևէ չտառապած մարդկանց ուղեղներից:

«Մեր հետազոտությունը հիմնավոր կերպով ապացուցում է Ֆրոյդի այն հանրահայտ տեսակետը, որ ընկճախտն էապես տարբերվում է սովորական տխրությունից, քանի որ այդ հիվանդության ընթացքը զուգորդվում է մեղքի զգացման և ինքնաքննդատման երևույթներով»,- ասել է ուսումնասիրության ղեկավար Ռոլանդ Զանը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ