Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)

Քնի ընթացքում շնչառական խնդիրները նպաստում են դեպրեսիայի առաջացմանը

Քնի ընթացքում շնչառական խնդիրները նպաստում են դեպրեսիայի առաջացմանը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների հետազոտողները պնդում են, որ քնի ընթացքում շնչառական խնդիրները կարող են հանգեցնել դեպրեսիայի, տեղեկացնում է foxnews.com-ը:

Ժամանակավոր շնչադադարով (ապնոէ) տառապող կանանց մոտ դեպրեսիայի վտանգը 5,2 անգամ ավելի է, քան նորմալ շնչառական համակարգ ունեցող կանանց մոտ, իսկ տղամարդկանց պարագայում ՝ 2,4 անգամ:

Այնուամենայնիվ, գիտնականներին չի հաջողվել հայտնաբերել, թե որքան է դեպրեսիայի հավանականությունն այն մարդկանց մոտ, ովքեր խռմփացնում են:

«Քնի ընթացքում փնչոցը, շնչահեղձությունը կամ շնչադադարը կապված են դեպրեսիայի համարյա բոլոր ախտանիշների հետ, այդ թվում՝ հուսալքության և անհաջողության զգացումի»,- ասել է ուսումնասիրության հեղինակ Անն Ուիթոնը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր բուժել են ապնոէն, նրանց դեպրեսիայան թեթևացել է:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ