ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Սաղմի ներպատվաստման համար վճռորոշ նշանակություն ունեցող գեն է հայտնաբերվել. med.news.am
Վերարտադրողական տարիքի շուրջ 6,1 մլն ամերիկացի կանայք անպտղությամբ են տառապում: Ընդ որում, դեպքերի մեծ մասի պարագայում երեխա ունենալու անկարողության պատճառներն անհայտ են մնում:
Ընդհանուր առմամբ, համարվում է, որ 100 կանանցից 9-ին դա սպառնում է: Մայրանալու համար նրանք ստիպված են արտաարգանդային բեռմնավորման օգնությանը դիմել, որը միշտ չէ, որ հաջող ավարտ է ունենում: Այդուհանդերձ, վերջերս իրականացված հետազոտության արդյունքում գիտնականները փոքր չափեր, բայց կարեւորագույն նշանակություն ունեցող մոլեկուլ են հայտնաբերել, որի օգնությամբ կարող է լուծվել կանանց անպտղության առեղծվածը, հաղորդում է Medical Daily-ն:
Մասնավորապես, Ցինցինատիի մանկական հիվանդանոցի գիտահետազոտական խմբի անդամները Wnt5a անունը ստացած գենն են բացահայտնել, որը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ սաղմի՝ արգանդի պատին արդյունավետ ներպատվաստման հարցում: Այն իր ռեցեպտորների՝ ROR1-ի եւ ROR2-ի օգնությամբ սաղմի տեղաշարժին նպատակային ուղղորդում տալու ծրագրավորում ունի: Բացի այդ, մոլեկուլից կայուն պարբերականությամբ ստացվող ազդակներն արգանդում ներպատվաստային խցերի ձեւավորման նպատակ են հետապնդում:
Հետազոտության կարեւորությունը վերոհիշյալ գենի բացակայության կամ թերի աշխատանքի արդյունքում ի հայտ եկող հանգամանքների բացահայտմամբ է ընդգծվում: Երբ Wnt5a-ից ստացվող ազդակները թույլ կամ աղավաղված են, ո՛չ միայն արգանդը կարող է պատրաստ չլինել հղիությանը, այլ նաեւ՝ հավանական է սաղմի անհարմար դիրքով տեղակայվելը, ինչն արդյունքում բերում է անցանկալի հետեւանքների՝ վերարտադրողական գործառույթի անբավարարություն, անպտղություն, պտղի թերաճություն, վիժման կամ վաղաժամ ծննդաբերության վտանգ:
Կնոջ ձվաբջջի եւ տղամարդու սպերմատոզոիդի բեղմնավորման արդյունքում սաղմի զարգացման նախնական փուլում գտնվող զիգոտ է առաջանում: Այդուհանդերձ, արդյունավետ զարգացման համար այն պետք է արգանդի պատին տեղակայվի: Գիտնականները մինչ այժմ պատկերացում չունեին, թե որ պարբերական ազդակների խթանմամբ է զիգոտն իր ճանապարհը գտնում:
Երբ սաղմին չի հաջողվում արգանդի պատին հարմար տեղակայվել, վիժման վտանգ է առաջանում: Ընդհանուր առմամբ, հղիության 40 տոկոս դեպքերում հենց այսպիսի արդյունք է սպասվում: Գիտնականները համոզված են, որ այս կերպ բնությունը փորձում է գենետիկորեն ամենահարմար սաղմերի՝ արգանդում տեղակայումն ապահովել: Այդուհանդերձ, կնոջ օրգանիզմը երբեմն նաեւ առողջ սաղմերի տեղակայմանն է ընդդիմանում: Երբեմն էլ սաղմն է սխալ՝ արգանդի վզիկի կամ ֆալոպյան փողերի ուղղությամբ տեղաշարժվում:
Վերոհիշյալ հետազոտության շրջանակում փորձարկումները միայն լաբորատոր մկների վրա են իրականացվել, բայց, հիշյալ կենդանիների եւ մարդու օրգանիզմի նմանություններն ու տարբերությունները հաշվի առնելով, գիտնականները համոզմունք ունեն, որ Wnt5a-ROR ազդակները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ սաղմի ճիշտ տեղակայման հարցում: Առաջիկայում նրանք մտադիր են հատուկ՝ հիշյալ ազդակներով կարգավորվող մոլեկուլյար եւ կենսաքիմիական անցուղիներն ուսումնասիրել:
21.07.2014 Կարդացեք նաև
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր չափանիշներ է սահմանել, որոնց համաձայն` անպտղություն հասկացողությունն ընդլայնվում է և դասվում է հաշմանդամության շարքին: Այս մասին հայտնում Daily Express-ը...
25.10.2016
Յուրաքանչյուր ութերորդ կին և յուրաքանչյուր տասներորդ տղամարդ տառապում է անպտղությունից կամ երեխայի բեղմնավորման հետ կապված լուրջ խնդիրներից: Այդ մասին հոդվածը հրապարակված է Human Reproduction պարբերականում...
04.07.2016
Ընտանիք կազմելը մեծ թվով զույգերի համար այնքան էլ հեշտ չէ, որքան ենթադրվում է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանաց մոտ գնալով նկատվում է չբերության աճ...
13.06.2013
Անպտուղ ամուսնության տարածվածությունը Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ. «Անպտուղ ամուսնության տարածվածությունը 90-ականներին կազմել է 23.4 տոկոս...
07.06.2013
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYNf5JBk' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ