Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Անպտղություն

Անպտղությունն ու Հայաստանը. մտահոգիչ ցուցանիշները պահպանվում են

Անպտղությունն ու Հայաստանը. մտահոգիչ ցուցանիշները պահպանվում են

Անպտուղ ամուսնության տարածվածությունը Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ. «Անպտուղ ամուսնության տարածվածությունը 90-ականներին կազմել է 23.4 տոկոս:

 

Հետագա տարիների ընթացքում սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը հանգեցրեց նրան, որ 2000-ականների սկզբին այդ ցուցանիշը կազմեց 31.9 տոկոս»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Բանախոսի խոսքով, այդ մտահոգիչ ցուցանիշը Առողջապահության նախարարության ձեռնարկած քայլերի և միջոցառումների շնորհիվ վերջին տասը տարիներին հնարավոր դարձավ նվազեցնել մինչև 16.8 տոկոս:

Այն հարցին, թե արդյո՞ք կարելի է ասել, որ Հայաստանում հաղթահարվել է անպտղությունը, Գ.Ավագյանը նշեց, որ այդպես ասել աշխարհի որևէ երկրի համար հնարավոր չէ, բայց առաջխաղացում այս խնդրում անշուշտ կա:

Մասնավորապես, ժամանակակից տեխնոլոգիաների և այլնի շնորհիվ այսօր հնարավոր է դարձել անպտղությունը որոշակիորեն հաղթահարել: Զույգերը հնարավորություն են ստանում երեխա ունենալ, բայց ոչ թե բուժվում է անպտղությունը, այլ հնարավորություն է տալիս անպտուղ ամուսնական զույգերին երեխա ունենալ. «Սա բուժում չէ, բայց ամուսնական զույգերը հնարավորություն են ստացել երեխա ունենալ»,- նշեց Գ.Ավագյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անպտղության 15 տոկոսը համարում է այն շեմը, երբ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի ժողովրդագրական խնդրի հաղթահարման համար: Հայաստանում, փաստորեն, վտանգավոր շեմը հատել ենք շուրջ 2 տոկոսով:

Սկզբնաղբյուր. panorama.am
Լուսանկարը. roditeli.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ