ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Որո՞նք են անպտղության հիմնական պատճառները, ինչո՞ւ են շատացել վիժման դեպքերը…
Որո՞նք են անպտղության հիմնական պատճառները, ինչո՞ւ են շատացել վիժման դեպքերը…Անպտղության պատճառների և խնդիրների մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեցին բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը և գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը:
Բանախոսները հենց սկզբից փաստեցին, որ ընդհանրապես սեռական առողջության հետ կապված խնդիրներն առաջանում են անտեղյակության, գիտելիքների պակասի, հաճախ նաև խեղաթյուրված տեղեկատվության պատճառով: «Կան մարդիկ, ովքեր չգիտեն անգամ՝ ինչպես օգտագործել պահպանակը, կամ որ հակաբեղմնավորիչը որ դեպքում օգտագործել: Անգամ, այսպես ասած, տնական բեղմնավորիչներ են օգտագործում, օրինակ, երբ ամուսինը կնոջ սեռական օրգանի մեջ գազավորված ըմպելիք է լցնում: Նման խնդիրները հաճախ նպաստում են վերարտադրողական առողջության խանգարմանը»,-մանրամասնեց սեքսապաթոլոգը:
Գինեկոլոգ Գ. Պողոսյանն էլ, խոսելով անպտղության խնդիրների մասին, ասաց, որ եթե նախկինում անպտղություն առաջանում էր ինֆեկցիաներից, բորբոքային գործընթացներից, ապա այժմ անպտղություն առաջանում է էնդոկրին համակարգի խախտումներից, որոնք մեծ մասամբ առաջանում են սթրեսներից. «Հիմա մեզ մոտ շատացել են նաև վիժման դեպքերը, քանի որ հղիանում է մութ ու ցուրտ տարիների սերունդը»:
Գինեկոլոգի խոսքով՝ վիժման դեպքերի շատացման պատճառներից են նաև դիետաները, որոնց պատճառով կանանց մոտ խախտվում է նյութափոխանակությունը, իսկ տղամարդկանց մոտ՝ սերմնահեղուկի որակը, որի վրա բացասական ազդեցություն են ունենում սթրեսները:
Մասնագետները միակարծիք են՝ դիետա պահելուց առաջ պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ: «Ես ոչ մի դիետայի տակ չեմ տեսել բժշկի ստորագրություն»,- ասաց պրն Պողոսյանը, ում միտքը լրացնելով՝ ասուլիսի մյուս բանախոս Վրեժ Շահրամանյանն ասաց, որ այս առումով վատ ազդեցություն են ունենում նաև գովազդային հոլովակները:
Նրա խոսքով՝ անպտղության վրա ազդում է նաև արտագնա աշխատանքը, որից վերադառնալուց հետո անգամ տղամարդիկ չեն ստուգվում, որն էլ պատճառ է դարձել տղամարդկանց շրջանում սեռավարակների թվի ավելացման:
Հարց է առաջանում՝ ինչ անել այս դեպքում: Պարզվում է՝ դպրոցներում մտցրել են սեռական դաստիարակության դասընթացներ, որոնք, չգիտես ինչու, դասավանդում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները: Բնականաբար, այս ամենն անարձագանք չէին թողել սեքսապաթոլոգները: Բայց հարցն այն է, որ նրանց քանակը քիչ է, և նրանք չեն կարող լինել բոլոր դպրոցներում, հետևաբար պետք է գոնե կենսաբանության ուսուցիչներին վերապատրաստել այս ուղղությամբ:
Մասնագետների խոսքով՝ մինչ ամուսնանալը զույգը պետք է դիմի բժշկի: «ԽՍՀՄ տարիներին քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությանը կից գործում էր խորհրդատվական սենյակ, որտեղ ամուսնական զույգը մեկ շաբաթ ստանում էր համապատասխան գիտելիք, որից հետո՝ միայն ամուսնանում»,- մանրամասնեց պրն Շահրամանյանը՝ հավելելով, որ պետք է այս ինստիտուտը նորից վերականգնել:
27.09.2012 Կարդացեք նաև
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր չափանիշներ է սահմանել, որոնց համաձայն` անպտղություն հասկացողությունն ընդլայնվում է և դասվում է հաշմանդամության շարքին: Այս մասին հայտնում Daily Express-ը...
25.10.2016
Յուրաքանչյուր ութերորդ կին և յուրաքանչյուր տասներորդ տղամարդ տառապում է անպտղությունից կամ երեխայի բեղմնավորման հետ կապված լուրջ խնդիրներից: Այդ մասին հոդվածը հրապարակված է Human Reproduction պարբերականում...
04.07.2016
Ընտանիք կազմելը մեծ թվով զույգերի համար այնքան էլ հեշտ չէ, որքան ենթադրվում է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանաց մոտ գնալով նկատվում է չբերության աճ...
13.06.2013
Անպտուղ ամուսնության տարածվածությունը Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ. «Անպտուղ ամուսնության տարածվածությունը 90-ականներին կազմել է 23.4 տոկոս...
07.06.2013
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY4EE9kP' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ