Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Անպտղություն

«Ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիների վերարտադրողականությունն է խախտվել». բուսաբույժ Աշոտ Աշոտյան

«Ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիների վերարտադրողականությունն է խախտվել». բուսաբույժ Աշոտ Աշոտյան

Վերջին 20 տարիներին քաղցկեղների առաջացումը 70 տոկոսով աճել է, հատկապես կանանց հիվանդությունների մեջ ավելացել են կաթնագեղձի քաղցկեղի դեպքերը: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում այս մասին հայտարարեց կենսաբանական գիտությունների թեկնածու, բուսաբույժ, ժողովրդական բժշկության մի շարք գրքերի հեղինակ Աշոտ Աշոտյանը: Նրա ներկայացմամբ, արտադրական թափոնների ունեցած ազդեցության հետեւանքով այսօր ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիների վերարտադրողականությունն է խախտվել:  Ըստ բանախոսի, ավելացել են չբերության խնդիր ունեցող զույգերը, տղամարդիկ բժշկի են դիմում սերմի բացակայության, կանայք էլ` վիժումների,  ձվարանների  տարբեր հիվանդությունների, արտաքին անցանկալի մազածածկույթի եւ այլ խնդիրներով:  Ա. Աշոտյանը տեղեկացրեց, որ արտադրական  թափոնները, օրինակ` գործարանների մոտակայքում ավելի քիչ են, քան մնացած տեղերում, դրանք արագորեն տարածվում են, իսկ մարդկանց օրգաններում կուտակվելիս էլ քաղցկեղի իրական վտանգ են առաջացնում. «Դրանք քաղցկեղածին են, հատկապես մարդկանց ճարպային հյուսվածքներում կուտակվելով՝ ազդում են սիրտանոթային եւ աղեստամոքսային համակարգի վրա եւ  կառուցվածքային փոփոխություններ են առաջացնում այդ օրգաններում: Պատահական չէ, որ այսօր շատացել է նաեւ վահանագեղձի հիվանդությունը»: Էկոլոգիայով պայմանավորված հիվանդություններից նա նշեց նաեւ ձվարանների գործունեության այս կամ այն խախտումը, որի հետեւանքով մազածածկույթ է առաջանում. «Աղջիկներ կան, որ գալիս են՝ ամբողջ մարմինը մազածածկ: Իհարկե, հնարավոր է նաեւ ժառանգական բնույթ ունենա, բայց նայում ես, տեսնում`մայրը սիրուն, մաքուր մաշկ ունի, հարցնում ես, տատիկը կամ մեկ այլ ազգական մազածածկության խնդիր ունի՞ , ասում են` չէ: Պարզ է, որ պայմանավորված է էկոլոգիայով»: Բուսաբույժը վտանգավոր համարեց նաեւ կանանց դիմահարդարման պարագաները: Նրա խոսքերով, դրանք ազդում են  ոչ միայն օգտագործողի, այլեւ նրա երեխաների վրա: Ինչ վերաբերում է սննդին, սպառողները շատ անտարբեր են եւ նպաստում են իրենց իսկ առողջության  վատացմանը, օրինակ, Ա. Աշոտյանը նշեց, որ հաճախ նույնիսկ մարդիկ չեն ստուգում տվյալ մթերքը ժամկետա՞նց է. «Էսօր բոլորը լավ տեսք ունեցող, ներկված երշիկներ են գնում խանութներից, մենք չգիտենք՝ այդ երշիկները, որ ստեղծում են, որտեղի՞ց է դրանց միսը ստացվել: Բնականաբար, չի կարող լինել էնպես, որ երշիկի գինն ավելի էժան լինի, քան մսինը, բայց դա փաստ է,  երշիկը  2 անգամ էժան է մսից:  Բա էդ ո՞նց են արտադրել, այդքան աշխատանք թափել: Դա միս չի, այսօր կան գենոմոդիֆիկացված սոյա եւ այլն, որոնցից էլ ստեղծվում են դրանք»: Նրա խոսքերով, պետք է ուշադիր լինել նաեւ պարարտեցված, արհեստականորեն մեծ չափսեր ունեցող միրգ-բանջարեղեն գնելիս:

Ա. Աշոտյանը ասաց, որ դեղաբույսեր պատրաստելիս էլ, եթե ցանկանում են իսկապես լավ արդյունք ստանալ, պետք է բույսերը  լեռներից, մաքուր եւ չպարարտեցված վայրերից հավաքել:

Ըստ կենսաբանական գիտությունների թեկնածուի, արտադրական թափոնների ազդեցության նվազեցումը պետության խնդիրն է, պետք է նորացվեն սարքավորումները, հին սարքավորումները չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին եւ  արտադրական թույներն ավելի շատ են լինում:

Հեղինակ. Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկզբնաղբյուր. aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Anush

14.05.2015

aj ev dzax achukayin shrjannerum haytnabervum en pahpanvac sinusnerov, aktivacac perfuziayov entamashkayin avshayin hanguycner ,amenamec@ ajic 1.96 -1.06sm ,dzaxic2.02-0.82sm chapsrov ...xndrum em ogneq haskanam vtangavor e te kbujvem,.naxapes shnorhakalutyun

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ