Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն

Անպտղություն

Անպտղություն

Ցեղը շարունակելու բնազդն ամենահինն է: Օրգանիզմի վերարտադրվելու հատկությունը ամենազորեղներից է: Իսկ եթե այդ ֆունկցիան  ինչ-ինչ պատճառներով խախտվում է, առաջանում է անպտղության խնդիր: Սակայն դա խուճապի մատնվելու պատճառ չէ, այլ նոր ու ակտիվ գործողություններ սկսելու ազդանշան:

 

Անպտղությունը դատավճիռ չէ, այլ ժամանակավոր խանգարում օրգանիզմում: Ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներն օգնում են վերականգնելու վերարտադրողականությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ է լիարժեք հետազոտվել: Դա հավասարապես վերաբերում է զույգից յուրաքանչյուրին: Միայն այդ դեպքում կարելի է ճշգրտորեն որոշել անպտղության պատճառն ու նպատակային բուժում իրականացնել:

 

Իսկ ո՞ր դեպքերում պետք է անհանգստանալ, ե՞րբ է, որ ախտանշանները մատնացույց են անում առկա խնդիրը.

երբ  մեկ տարվա լիարժեք կյանքով ապրելուց  հետո էլ հղիանալ չի ստացվում,

 

եթե կնոջ առողջությունը բավարար է համարվում, ու վերարտադրողական ոչ մի ֆունկցիայի խանգարման նշան չկա,

եթե տղամարդը  սեռական օրգանների  հիվանդություն է տարել (վեներական, բորբոքային, վնասվածքային): Նույնիսկ տագնապահարույց ախտանշանների բացակայության դեպքում է հնարավոր, որ վերարտադրողական ֆունկցիան խախտված լինի: Արական անպտղությունը հիմնականում առանձնահատուկ ախտանշաններ չի ունենում: Սխալ է ենթադրել, որ վերարտադրողական ֆունկցիան անմիջականորեն կապված է սեռական ակտիվության հետ: Արական անպտղությունը կարող է զանազան պատճառներ ունենալ, ինչպիսին է, ասենք, գենային խախտումը, իմունային խանգարումներն ու նույնիսկ մանուկ հասակում տարած հիվանդությունները (խոզուկ` բարդությունով):

 

Երբեմն  վիճակը փոփոխելու համար բավարար է նույնիսկ կենսակերպը փոխելը, վատ սովորույթներից ձերբազատվելը, և բաղձալի հղիությունը ստացվում է առանց կողմնակի` հորմոնալ ու այլ  կարգի միջամտության:

 

Արևային լոգանքները` անպտղության բուժման տարբերակ

 

Բրիտանացի գիտնականներն առաջարկել են արական անպտղությունը բուժել անսովոր միջոցով: Պարզվում է` արեգակի էներգիան, ավելի ճիշտ` ուլտրամանուշակագույն ճառագայթները մեծացնում են բեղմնավորման հավանականությունը: Այդ ճառագայթների ներքո օրգանիզմում մշակվում է  վիտամին D, որը բարելավում է սերմնահեղուկի որակը:

 

Ջուրը որպես անպտղության գործոն

 

Պարզվում է` սովորական, ծորակից հոսող ջուրը կարող է անպտղության պատճառ դառնալ: Նման եզրահանգում են կատարել  ֆրանսիացի բժիշկները` հետազոտելով Լեոնե քաղաքի տղամարդկանց զանգվածային անպտղության երևույթը: Այս քաղաքում յուրաքանչյուր 4-րդ տղամարդը չի կարողանում հայրանալ: Ու  վատն այն է, որ ոմանց մոտ անպտղության անբուժելի վիճակ է:

 

Հայտնի է, որ շրջակա միջավայրը, սթրեսները, էկոլոգիական անբարենպաստ գործոնները նույնպես վճռական դեր են խաղում:

 

Որո՞նք են կանանց անպտղության տարածված պատճառները

 

Կանանց անպտղությունը լինում է բնածին (զարգացման արատներ) և ձեռքբերովի (միջավայրի ու գինեկոլոգիական հիվանդությունների հետևանքով):

 

Ամենատարածված պատճառներից են  սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, արգանդի ու փողերի  զարգացման շեղումները, բնածին ու ձեռքբերովի նեյրոներզատիչ խանգարումները:

 

Ի՞նչ է անհրաժեշտ անել անպտղության դեպքում

 

Առաջին հերթին պետք է հասկանալ, թե անպտղությունը որ կողմից է: Դրա համար հարկավոր է դիմել բժշկի` հետազոտման համար:

 

Արական անպտղության հարցերով զբաղվում է ուրոլոգ-անդրոլոգը: Կնոջ տարիքն այն գործոնն է, որը հիմնական դեր է խաղում: Այսինքն` 35-ից հետո անպտղության հարցն արդեն պետք է լուծել հնարավորինս արագ:

 

Յուրաքանչյուր կին լույս աշխարհ է գալիս արդեն  ծրագրավորված ձվազատման քանակով, այսինքն` ձվարանների աշխատանքը գենետիկորեն կանխորոշված է:

 

Անպտղությունը բուժելի է

 

Եվ դա իսկապես էլ այդպես է: Անպտղությունը դժվար է հիվանդություն անվանելը: Անպտղությունը կանացի կամ էլ տղամարդու վերարտադրողական համակարգի հիվանդությունների հետևանք է, ինչպիսին է, ասենք` արգանդափողերի անանցանելիությունը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ