Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Անպտղություն

Անպտղության էնդոկրին պատճառները. մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողաբան Լուսինե Բալայան

Անպտղության էնդոկրին պատճառները. մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողաբան Լուսինե Բալայան

Ի՞նչ մեխանիզմով է առաջանում էնդոկրին անպտղությունը


Անպտղության էնդոկրին պատճառների ընդհանրությունն այն է, որ խանգարվում են դաշտանային ցիկլը կարգավորող հորմոնալ մեխանիզմները, ինչի հետևանքով խախտվում է ողջ վերարտադրողական համակարգի աշխատանքը. ձվաբջիջները չեն հասունանում, ձվազատումը (օվուլյացիան) բացակայում է, էնդոմետրիումը /արգանդի ներքին շերտը/ չի կարողանում լիարժեք իրականացնել իր գործառույթը:

Որո՞նք են անպտղություն առաջացնող էնդոկրին հիվանդությունները

Էնդոկրին հիվանդություններն են՝

Վահանաձև գեղձի հիվանդությունները. գեղձի հորմոնների և՛ անբավարար, և՛ չափից դուրս արտադրությունը բերում է ձվարանների գործունեության ճնշման: Եվ որպես հետևանք, բացակայում է ձվազատումը (օվուլյացիան), և հղիություն չի լինում:


Ինսուլինակախյալ շաքարային դիաբետ


Հիպերանդրոգենիա /ձվարանների կամ մակերիկամների հիվանդության հետևանքով՝ տղամարդու սեռական հորմոնների ավելցուկ/
Հիպերկորտիցիզմի համախտանիշ /մակերիկամների կեղևի հորմոնների բարձր մակարդակ/

 

  • Հիպերպրոլակտինեմիա /պրոլակտին հորմոնի բարձր քանակություն/
  • Գլխուղեղի հիպոթալամո-հիպոֆիզար շրջանի ուռուցքներ
  • Եվ վերջապես, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ /ՊՁՀ/, որի ժամանա օրգանիզմում չի կատարվում ձվազատում /ձվարանից ձվաբջջի դուրս գալը/, չնայած այն բանին, որ այդ կանայք սովորաբար ունենում են ձվարանային մեծ պաշար:


Արդյունքում դիտվում է անպտղություն:

Միաժամանակ հորմոնալ անհավասարակշռության հետևանքով իջնում է էնդոմետրիումի որակը, և բեղմնավորված ձվաբջիջը չի կարողանում իմպլանտացվել, ամրանալ արգանդի խոռոչում:

Կարևոր է հասկանալ, որ անպտղության բուժման բոլոր մեթոդներն այս համախտանիշի դեպքում, ինչպես նաև ԱՄԲ-ն, չեն բուժում ՊՁՀ հիվանդության ախտանիշները, այլ լուծում են հղիության չկայանալու խնդիրը: ՊՁՀ կանայք հաճախ պարզապես, որպես բարդություն ստանում են ձվարանների գերխթանման համախտանիշ /ՁԳՀ/:

Սկզբնաղբյուր. ivf-arm.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ