Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԿԻՆ: Անպտղություն

Անպտղություն

Անպտղություն

Անպտղությունը մեկ տարվա ընթացքում առանց հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործմամբ կանոնավոր սեռական կյանքի պայմաններում հղիության բացակայությունն է:

Մեկամյա ժամկետը սահմանված է՝ հիմնվելով վիճակագրական տվյալների վրա: Ապացուցված է, որ առողջ ամուսնական զույգերի 30 տոկոսի մոտ հղիանալ ստացվում է համատեղ կյանքի առաջին երեք ամիսների ընթացքում, 60 տոկոսի մոտ՝ առաջին յոթ ամիսների ընթացքում, իսկ մնացած 10 տոկոսի մոտ՝ սեռական կյանք սկսելուց 11-12 ամիս հետո: Այսպիսով, մեկ տարին բավարար ժամկետ է գնահատելու համար զույգի պտղաբերությունը և հղիության բացակայության դեպքում խոսել անպտղության մասին: 

Անպտղության ախտորոշումը հիշեցնում է բարդ լաբիրինթոսի տեսքով մի թակարդ: Դուք չգիտեք, թե առջևում ինչ կա, և դրա համար չեք կարողանում կազմել Ձեր կյանքի պլանները: Դուք կրկին ու կրկին նույն ուղին եք անցնում՝ մշտապես խճճվելով ու փակուղում հայտնվելով: Դուք միայնակ եք, և ոչ ոք չի կարող ձեզ հուշել, թե որտեղ է գտնվում ելքը:

Ձեզ մոտ շատ հարցեր են ծագում, որոնց պատասխանները Դուք չեք կարողանում ստանալ: Ո՞վ է ամենալավ բժիշկը: Ձեր դեպքում ո՞րն է ամենաարդյունավետ բուժման մեթոդը: Ի՞նչ տարբերակներ կարելի է կիրառել անպտղության հաղթահարման համար:

Անպտղությունը խնդիր է, որ վերաբերում է ոչ միայն ամուսնական զույգին, այլ նաև ողջ ընտանիքին: Այն իր հետ բերում է  տառապանք, վախ, անհանգստություն, բարկություն, մեղքի զգացում և անկախ ամեն ինչից՝ հույս: Այս խնդիրը խորապես թափանցում է զգացմունքների ոլորտ և ամուսնական զույգերի փոխհարաբերություններ, խլում է ձեր ողջ ուժերը: Այն կարող է շատ գումար ու ժամանակ խլել:

Անպտղության հետ կապված խնդիրների հաղթահարումը խնդիր է, որի վրա պետք է աշխատել: Այն ժամանակ և զգալի ջանքեր է պահանջում:

Հիշեք, որ Դուք պետք է հանդիսանաք բուժման գործընթացի ակտիվ մասնակիցը: Անպտղությունը հաճախ բերում է անօգնականության զգացմունքի. քանի որ Դուք չեք կարողանում երեխա ունենալ, բայց շատ եք ուզում: Իրավիճակի նկատմամբ վերահսկողության հաստատման միջոցներից մեկն է հանդիսանում լավ իրազեկվածությունը, որը հնարավորություն է տալիս ակտիվորեն մասնակցել անպտղության հաղթահարմանը: Դուք բժշկական թիմի լիիրավ անդամ եք և որքան շատ Դուք գիտեք, այնքան արդյունավետորեն Դուք կարող եք մասնակցել որոշումների ընդունմանը, որոնք անմիջական ազդեցություն ունեն Ձեր կյանքի վրա:
 
Ինչու՞ է այդքան կարևոր լավ իրազեկված լինել: Դժբախտաբար շատ անպտուղ զույգեր ստիպված են լինում անցնել շատ փորձությունների միջով տեղեկության բացակայության պատճառով: Ընդամենը մի քանի օրինակով դա կարելի է բացատրել՝

  1. Կոնկրետ զույգի մոտ հիվանդության բուժման համար հնարավոր է լինի արդյունավետ բուժման միջոց, որը չի առաջարկվել: Անպտղությունը, որի համար չկա արդյունավետ բուժում, ծանր ապրումների պատճառ է հանդիսանում, իսկ սխալ մեթոդներով բուժված անպտղությունը իսկական ողբերգություն է:
  2. Սխալ ախտորոշում է կատարվել:
  3. Նշանակվել է բուժում, որն իրականում նվազեցնում է երեխա ունենալու հնարավորությունը:
  4. Բոլորի մոտ կան սահմանափակումներ  և այդ սահմանափակումները կարող են լինել ֆինանսական, ֆիզիկական կամ զգացմունքային: Երբեմն այդ սահմանափակումները կարող են սպառվել մինչև արդյունավետ բուժում ստանալը: .

 

Եվ ամենակարևորը, լավ իրազեկվածությունը կարող է մեծացնել հղիանալու Ձեր հնարավորությունները: Այն կօգնի պարզել, թե որքան արդյունավետ են ծախսվում ձեր ժամանակը, ջանքերը և գումարները: Այն նաև կօգնի պարզել, թե երբ իմաստ ունի դադարեցնել բուժման հետագա փորձերը և քննարկել այլընտրանքային տարբերակները (օրինակ՝ որդեգրումը): Իրազեկված մոտեցումը հնարավորություն կտա Ձեզ պահպանել Ձեր կյանքի նկատմամբ վերահսկողությունը: Եվ եթե անգամ չհաջողվի հղիանալ, ծայրահեղ դեպքում դուք բավարարված կզգաք, որովհետև Դուք գիտակցաբար եք մոտեցել Ձեր վիճակին և արել եք հնարավոր ամեն ինչ: Այս գիտելիքը ապագայում Ձեզ ուժ կտա: 

Ինչպիսի՞ն է լինում անպտղությունը

Եթե անպտուղ ամուսնության պատճառ են հանդիսանում կնոջ օրգանիզմում այս կամ այն խախտումները, ապա խոսքը գնում է կանացի անպտղության մասին: Տղամարդու անպտղությունը համարվում է անպտուղ ամուսնության պատճառ այն դեպքում, եթե կինն առողջ է, իսկ ամուսնու մոտ դիտվում է սերմի բեղմնավորիչ հատկությունների անկում:

Տղամարդու և կնոջ անպտղության համակցության դեպքում խոսքը գնում է կոմբինացված ձևի մասին: Անպտղությունը կարող է դիտվել նաև բոլորովին առողջ և լավ համատեղելի ամուսնական զույգերի մոտ: Դրանք այսպես կոչված անհայտ կամ անբացատրելի, կամ իդիոպատիկ անպտղության դեպքերն են:

Կանացի անպտղություն

Երբ հիվանդությունների պատճառով կնոջը չի հաջողվում հղիանալ, ապա խոսքը գնում է կանացի անպտղության մասին: Եթե կինը նախկինում երբեք չի հղիացել, ապա անպտղությունը համարվում է “առաջնային”: Եթե կնոջ մոտ եղել է անգամ մեկ հղիություն (անկախ այն բանից, թե ինչոով է այն ավարտվել՝ ծննունդ, հղիության արհեստական ընդհատում, վիժում կամ արտաարգանդային հղիություն), իսկ հետագա մեկ տարվա կանոնավոր սեռական կյանքում հղիանալ չի հաջողվել, ապա դա համարվում է “երկրորդային” անպտղություն:

Հղիության համար անհրաժեշտ է՝

  • Ֆոլիկուլի հասունացում ձվազատմամբ (օվուլյացիա),
  • Փալոպյան փողի միջոցով բեղմնավորված ձվաբջջի անցումը արգանդ,
  • Արգանդի պատրաստակամությունը ընդունելու բեղմնավորված ձվաբջիջը և ապահովելու հղիության զարգացումը:


Օվուլյացիայի բացակայությունը դիտվում է հորմոնալ խանգարումների դեպքում (այսպես կոչված էնդոկրին անպտղություն): Էնդոկրին անպտղության պատճառ կարող են հանդիսանալ պաթոլոգիաները կանանց սեռական գեղձերում՝ ձվարանում, ինչպես նաև էնդոկրին օրգանների հիվանդությունները: Էնդոկրին խանգարումները խոչընդոտում են ֆոլիկուլի հասունացմանը կամ հանգեցնում են այդ գործընթացների դանդաղեցմանը, որը չի բացառում բեղմնավորման հավանակնությունը: Յուրաքանչյուր երրորդ անպտուղ կնոջ մոտ կանոնավոր դաշտանային ցիկլի ընթացքում օվուլյացիան բացակայում է:

Կանացի անպտղության ինչպես “առաջնային”, այնպես էլ “երկրորդային” անպտղության պատճառ կարող է հանդիսանալ նաև արգանդի խոռոչում ձվաբջջի հայտնվելու պայմանների բացակայությունը: Այսպիսով, ֆալոպյան փողերի բացակայության կամ դրանց անանցանելության դեպքում ձվաբջիջը չի կարող կապվել սպերմատոզոիդի հետ: Այս դեպքում խոսքը գնում է անպտղության փողային տեսակի մասին: Նման անպտղության պատճառ են հանդիսանում նախկինում տարած կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, որոնց հիմնական հարուցիչներն են խլամիդիաները, ուրեոպլազմաները, գոնոկոկկերը և այլ վարակները, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով:
 
Արգանդի կառուցվածքի պաթոլոգիան ևս կարող է անպտղության պատճառ հանդիսանալ: Այսպիսով, արգանդի զարգացման բնածին արատները (արգանդի բացակայությունը կամ թերզարգացվածությունը, դրա կրկնակի մեծացումը, թմբաձև արգանդը, արգանդի խոռոչում միջնապատերի առկայությունը) կարող են կանանց “առաջնային” անպտղության պատճառ հանդիսանալ:

Տղամարդու անպտղություն

Հղիություն կարող է տեղի չունենալ նաև այն դեպքում, երբ կան խանգարումներ նաև տղամարդու օրգանիզմում: Տղամարդու անպտղությունը ևս լինում է “առաջնային” (երբ տղամարդու՝ որևէ զուգընկերոջ հետ չպաշտպանված սեռական հարաբերությունների արդյունքում հղիություն տեղի չի ունեցել) և “երկրորդային” (եթե տվյալ տղամարդուց թեկուզ մեկ կին հղիացել է՝ անկախ հղիության ավարտից):

Հարկ է ընդգծել, որ տղամարդու անպտղությունը ոչ պակաս հաճախ, քան կանանց անպտղությունը անպտուղ ամուսնության պատճառ է հանդիսանում: Ենթադրվում է, որ նորմալ սերմի հասունացմանը նպաստում է պատնեշի առկայությունը, որը բաղկացած է հյուսվածքների մի քանի շերտերից, որոնք պաշտպանում են հասունացող սպերմատոզոիդները վնասակար նյութերի ներթափանցումից: Դրա խանգարումը կարող է տեղի ունենալ իոնիզացված ռադիացիայի ազդեցության տակ: Բայց հաճախ տղամարդու անպտղության պատճառ են հանդիսանում նախկինում տարած բորբոքային հիվանդությունները (օրխիտ՝ ամորձիների բորբոքում, էպիդիդմիտ՝ մակամորձու բորբոքում, պրոստատիտ՝ շագանակագեղձի բորբոքում), որոնք հատկապես ախտահարված են խլամիդիաներով ու գոնոկոկկերով: Սերմի որակը կարող է փոփոխվել նաև ընդհանուր ծանր հիվանդությունների՝ թունավորման (թմրամոլություն, ալկոհոլիզմ) պայմաններում, ինչպես նաև վնասակար ֆիզիկական և քիմիական գործոնների ազդեցության և նեյրոէնդոկրին խանգարումների դեպքում: Հազվադեպ դեպքերում տղամարդու անպտղության պատճառներն են հանդիսանում սեռական թուլությունը, որը խոչընդոտում է սերմի դուրս բերմանը, միզուղիների զարգացման արատները: Այդ դեպքում միզուղու անցքը բացվում է առնանդամի մակերեսի առջևի կամ հետևի մասում կամ անգամ փոշտի շրջանում: Տվյալ դեպքուն առնանդամը կորացած է և սերմը չի կարողանում հայտնվել հեշտոցի խորքում:

Եթե զույգերից ոչ մեկի մոտ նման խանգարումներ չկան, բայց հղիանալ չի հաջողվում և հատուկ ստուգումները բացահայտում են զույգերի անհամատեղելիությունը, ապա խոսքը գնում է իմունոլոգիական անհամատեղելիությամբ պայմանավորված անպտղության մասին: Այդ դեպքում զույգերից երկուսի մոտ էլ երեխաներ կարող են ծնվել այլ ամուսնության դեպքում, բայց տվյալ դեպքում կնոջ մոտ առաջանում է ալերգիա սպերմատոզոիդների կամ տղամարդու պպերմայի այլ բաղադրիչների նկատմամբ:

Անպտղության խնդիր կարող է առաջանալ նաև ամբողջովին առողջ և իմունոլոգիապես լավ համատեղելի ամուսնական զույգերի շրջանում: Դրանք այսպես կոչված անբացատրելի կամ իդիոպատիկ անպտղության դեպքերն են: Իդիոպատիկ անպտղության դեպքում զույգերից երկուսն էլ կարող են երեխաներ ունենալ այլ զուգընկերների հետ:

Ի՞նչ խորհուրդ տալ անպտղությամբ տառապող ամուսնական զույգին:

Ինչպե՞ս վարվել, որ անպտղության պատճառի հայտնաբերման ու դրա բուժման վրա շատ հոգնեցնող տարիներ չծախսվեն: Ինչպե՞ս խուսափել տանջող և բազմաթիվ բուժումներից և մասնագետների մոտ այցելություններից:

  • Մենք խորհուրդ ենք տալիս միանգամից դիմել անպտղության հարցերով մասնագետներին՝ ռեպրոդուկտոլոգներին: Նրանք գինեկոլոգներ ու անդրոլոգներ են, ովքեր ստացել են մասնագիտացում անպտղության ախտորոշման ու բուժման հարցերում: Այսդպիսի մասնագետներ են աշխատում ՎիտրոՄեդ կենտրոնում:
  • Չձգձգել անպտղության ախտորոշումը, ժամանակին իրականացնել բժշկի առաջարկությունները: Ներկայումս ՎիտրոՄեդ կենտրոնն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի 1-2 ամսվա ընթացքում բացահայտի կոնկրետ զույգի մոտ անպտղության պատճառը՝ հաշվի առնելով, որ գոյություն ունի կանացի անպտղության առնվազն 22 պատճառ և տղամարդու անպտղության 16 պատճառ:
  • Ժամանակին և ամբողջությամբ անցնել նշանակված բուժումը:


Մեկ տարվա ընթացքում անպտղության կոնսերվատիվ բուժման արդյունքի բացակայության դեպքում ցուցված է ԱՄԲ: Ծրագրի արդյունքը շատ դեպքերում կախված է զույգերի տարիքից: 35 տարեկանից բարձր հիվանդների մոտ հղիանալու հաճախականությունը զգալիորեն նվազում է:

ՈՒՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԴԻՄԵՔ ԲԺՇԿԻՆ:

 

Վիտրոմեդ

վերարտադրողական առողջության կենտրոն


Հարցերի դեպքում կարող եք զանգահարել`

+(374 10) 65-34-34, +(37 410) 65-43-43 հեռախոսահամարներով

կամ պարզապես ուղարկել հաղորդագրություն էլ-փոստին:

Մեր մասնագետները կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

 

Կոնսուլտացիայի գրանցվելու համար զանգահարել
+(37410) 65-34-34, +(37410) 65-43-43 հեռախոսահամարներով
կամ գրանցվել օն-լայն՝ լրացնելով գրանցման ձևը:

Սկզբնաղբյուր. Վիտրոմեդ վերարտադրողական առողջության կենտրոն
Աղբյուր. vitromed.am
Լուսանկարը. artemushka.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մարինե

16.11.2015

Բարև բժիշկ !!!արդեն 4 տարի է ինչ ամուսնացել եմ և կանգնել եմ մի փաստի արջև անպտղություն .պատճառն փողերն փակ լինելն է .(ասեմ որ ունեցել եմ առաջին հղիություն):ցանկանում եմ իմանալ բացի բժշկական միջամտությունից չկա դեղահաբեր որ բացեն խցանումն .շնորհակալություն !

Մեդ-Պրակտիկ

28.07.2015

Հարգելի Հելենա, բարև Ձեզ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը հարցին ուշ պատասխանելու համար: Ցավալի է, որ նման խնդրի առաջ եք կանգնել: Ձեր տարիքն այնքան մեծ չէ, որպեսզի մտածենք, թե չբերության պատճառը տարիքային գործոնն է: Շատ կանայք առաջին անգամ հղիանում և ծննդաբերում են նույնիսկ 40 տարեկան հասակում: Ձեզ բուժող բժիշկներն իհարկե հստակ պատկերացում ունեն իրավիճակի մասին և բնական է, ավելի լավ գիտեն Ձեր օրգանիզմի հնարավարությունները: Հավանաբար կա խնդիր, որը ներկայումս անլուծելի է համարվում: Եթե վեց անգամ արհեստական բեղմնավորման անհաջող փորձ եղել, հաջորդ անգամ է հղիանալու հավանականությունը այնքան էլ մեծ չէ: Սակայն, եթե իրավիճակն այնիպիսին է, որ այլ տարբերակ չկա, ավելի խելամիտ կլինի ընդունել փոխնակ մոր տարբերակը: 

Հելենա

28.07.2015

Հարգելի բժիշկ դուք այդպես էլ չպատասխանեցիք իմ նամակին,ես իհարկե հասկանում եմ.... ,բայց եթե կարելի է խնդրում եմ:Շնորհակալություն

Հելենա

15.07.2015

Բարև ձեզ հարգելի բժիշկ ,ես արդեն 7 տարի է ինչ ամուսնացած եմ և այս տարիների ընթացքում արդեն 6 անգամ անցել եմ արհեստական բեղմնավորման ճանապարհով: Վերջին ձախողումից հետո մեզ ասացին պատճառը ' ոչ որակով ձվաբջիջների վերաբերյալ: Միգուցէ պատճառը իմ տարիքն է (33) ,իսկ փոխնակ մոր ձվաբջիջ չեմ ցանկանում ընդունել ,կանխավ շնորհակալություն հայտնելով խնդրում եմ օգնել ,քանզի չափազանց ընկճված եմ:

Մեդ-Պրակտիկ

24.03.2015

Հարգելի Լիլիթ, սերմնաբջջի խտությունը, դա սերմնահեղուկում կենդանի սպերմատոզոիդների քանակն է, նորմայում այն պետք է լինի 75 և ավելի: Երբեմն սերմնաբջջի խտության իջեցումն ունի ժամանակավոր բնույթ, հնարավոր է, որ դա ինֆեկցիոն հիվանդությունների, թունավորման կամ երկարատև սթրեսսի հետևանք է: Եթե խտության իջեցումը երկարատև է, դա խոսում է սպերմատոգենեզի խանգարման մասին: Հարկավոր է նախ պարզել պատճառը, հնարավոր է, որ բուժումից հետո ցուցանիշը բարձրանա: Անհրաժեշտ է դինել ուրոլոգի:

Լիլիթ

23.03.2015

Հարգելի բժիշկ, կարող եք ասել, թե ինչ է իրենից ներկայացնում սերմնաբջջի խտությունը և արդյոք 40 տոկոս խտության դեպքում հնարավոր է հղիություն առաջանա, թե դա շատ ցածր ցուցանիշ է: Կանխավ շնորհակալ եմ:

Մեդ-Պրակտիկ

27.01.2015

Հարգելի Anna,եթե հետազոտությունների պատասխաններով ամեն ինչ նորմալ է,ապա անհանգստանալու կարիք չկա: Երբեմն հղիանալու մեծ ցանկությունը և նյարդային լարվածությունը խանգարում են: Փորձեք որոշ ժամանակ չմտածել խնդրի մասին: Ծայրահեղ դեպքում կարող եք դիմել նաև արհեստական բաղեմնավորման մեթոդին: Կարող եք համոզված լինել,արհեստական բեղմնավորմամբ ծնված երեխան ոչ մի բանով չի տարբերվում բնական ճանապարհով լույս աշխարհ եկած երեխաներից: Բեղմնավորումից և սաղմի իմպլանտացիայից հետո երեխայի ամբողջ աճն ու զարգացումը տեղի է ունենում արգանդի խոռոչում:

Anna

10.01.2015

Barev dzez!Es arten 1chors amis e inch chem karoganum hgianal. Unem mek balik 5 tarekan e.Aycelel em bavakanin lav masnageti mot ev handznel bolor analizner@ hgiutyun chlinelu patcharov.Sakayn bolor analizneri patasxanner@ maqur en ekel. Amusins nuyn pes ancel e bolor hetazotutyunner@ ev nra motel e amen ban karqin. Bjishk@ xorhurd e talis arhestakan begmnavorum voric es vaxenum em.Mtacum em vor arhestakan eganakin dimach poqrik@ nman chi lini normal chanaparhov unecac baliki..! Hargeli bjishk inch xorhurd ktaiq indz?Inchpes e chisht? Inchpes varvel ays depqum. Es shaaat shat em uzum 2balik unenam. Naxapes shnorhakalutyun.

Կարդացեք նաև

Անպտղության պատճառները. հարցազրույց գինեկոլոգ-վերարտադրողաբան Լուսինե Բալայանի հետ. morevmankan.am
Անպտղության պատճառները. հարցազրույց գինեկոլոգ-վերարտադրողաբան Լուսինե Բալայանի հետ. morevmankan.am

Ո՞ր դեպքերում է ախտորոշվում անպտղություն:

Անպտղություն ախտորոշվում է, երբ կինը մեկ տարի կանոնավոր սեռական կյանքից հետո, առանց ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Անպտղություն
Հղիություն` առանց արտամարմնային բեղմնավորման. Սալուտեմ ամսագիր №2
Հղիություն` առանց արտամարմնային բեղմնավորման. Սալուտեմ ամսագիր №2

Անպտղությունը կանանց և տղամարդկանց վերարտադրողական համակարգի հիվանդություն է, որը պայմանավորված է կանոնավոր և անպաշտպան սեռական հարաբերությունների պայմաններում 12 և ավելի ամիսների ընթացքում հղիության...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Անպտղություն Սալուտեմ 2.2021
Փոխնակ մայրություն. հարցազրույց գինեկոլոգ-վերարտադրողաբան Լուսինե Բալայանի հետ. morevmankan.am
Փոխնակ մայրություն. հարցազրույց գինեկոլոգ-վերարտադրողաբան Լուսինե Բալայանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է փոխնակ մայրությունը:


Փոխնակ մայրությունը կնոջ կողմից երեխայի կրումը և ծննդաբերումն է մեկ ուրիշ անձի կամ անձանց համար...

Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Կրիոկոնսերվացիան` գինեկոլոգիայում. հարցազրույց բժիշկ-վերատադրողաբան, սաղմնաբան Անժելա Հարությունյանի հետ. morevmankan.am
Կրիոկոնսերվացիան` գինեկոլոգիայում. հարցազրույց բժիշկ-վերատադրողաբան, սաղմնաբան Անժելա Հարությունյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է կրիոկոնսերվացումը:


Կրիոկոնսերվացիան կենսանյութի սառեցումը և պահպանումն է, որն ապասառեցումից հետո օգտագործվում է...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. Վիրաբույժ-գինեկոլոգ, Անժելա Գևորգի Լեխլյան. nairimed.com
Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. Վիրաբույժ-գինեկոլոգ, Անժելա Գևորգի Լեխլյան. nairimed.com

Արգանդի միջնապատը (Ամերիկյան պտղաբերության դասակարգում, class V) ամենատարածված արգանդի բնածին անոմալիան է, որը կազմում է Մյուլերյան ծորանի անոմալիաների մոտավորապես 55%-ը...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Անպտղություն
Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com
Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com

Արգանդի միջնապատը (Ամերիկյան պտղաբերության դասակարգում, class V) ամենատարածված բնածին արգանդի անոմալիան է, որը կազմում է Մյուլերյան ծորանի անոմալիաների մոտավորապես 55% -ը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Անպտղություն
ԱՄԲ բաժանմունք. Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն. morevmankan.am
ԱՄԲ բաժանմունք. Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների (ՕՎՏ) բաժանմունքը հագեցած է նորագույն բարձրակարգ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս իրականացնել անպտղության բուժման բոլոր...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
Արտամարմնային բեղմնավորման պատմությունը Հայաստանում
Արտամարմնային բեղմնավորման պատմությունը Հայաստանում

Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) և նրա մոդիֆիկացիաները (ձևափոխումները)՝ ICSI (սպերմատոզոիդների ներցիտոպլազմատիկ (ներբջջապլազմային) ներարկում), սաղմերի սառցապահպանում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Անպտղություն
Անպտղության բուժման հեռանկարները. բեղմնավորման 7 հնարավորություններ. med.news.am
Անպտղության բուժման հեռանկարները. բեղմնավորման 7 հնարավորություններ. med.news.am

Ավելի քան երեք տասնամյակ առաջ գիտնականներին հաջողվեց սպերմատոզոիդը ձվաբջջին միաձուլելով` արտաարգանդային բեղմնավորման հիմքերը դնել: Այն ժամանակ ֆանտաստիկ թվացող...

Անպտղություն ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
Անպտղության բուժում
Անպտղության բուժում

Անպտղության բուժումը հիվանդների մոտ շատ հաճախ առաջացնում է դեպրեսիայի, մեղքի և տանջող զգացմունքներ: Անյուամենայնիվ, արդեն այօր բժիշկները տիրապետում են անպտղության բուժման այնպիսի մեթոդների, որոնք հղիանալու և անպտղության լիակատար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Անպտղություն ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
Անպտղություն
Անպտղություն

Ցեղը շարունակելու բնազդն ամենահինն է: Օրգանիզմի վերարտադրվելու հատկությունը ամենազորեղներից է: Իսկ եթե այդ ֆունկցիան  ինչ-ինչ պատճառներով խախտվում է, առաջանում է անպտղության խնդիր: Սակայն դա խուճապի մատնվելու պատճառ չէ, այլ...

Անպտղություն ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
Անպտղությունը դատավճիռ չէ...
Անպտղությունը դատավճիռ չէ...

Ժամանակն անցնում է, իսկ ախտորոշումը դեռևս նույնն է, որը կարծես դատավճիռ լինի: Սովորության համաձայն` կինն այցելում է տարբեր բժիշկների, հետազոտվում է և փորձում գտնել չհղիանալու պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է...

Անպտղություն ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն Առողջապահություն 1.2012
Հայաստանում փոխնակ մոր ծառայություններից հիմնականում գաղտնի են օգտվում
Հայաստանում փոխնակ մոր ծառայություններից հիմնականում գաղտնի են օգտվում

Մինչ բազմաթիվ զարգացած պետություններում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ամերիկայի որոշ նահանգներում, այլուր, փոխնակ մոր ծառայություններ մատուցելն արգելված է օրենքով, Հայաստանում 2002թ. փոխնակ մայրությունը կանոնակարգվում է օրենքով...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Հայաստանում անպտղության ցուցանիշը նորմայի մոտ է
Հայաստանում անպտղության ցուցանիշը նորմայի մոտ է

Հայաստանում անպտղությունը կազմում է 18 տոկոս, որը նորմային մոտ է: Այս մասին ասուլիսում ասաց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆ. Գեորգի Օկոևը: Անպտղության պատճառներն, ըստ նրա,  տարբեր...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ