Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

Ինչպիսի՞ կանայք են դուր գալիս սթրեսի մեջ գտնվող տղամարդկանց

Ինչպիսի՞ կանայք են դուր գալիս սթրեսի մեջ գտնվող տղամարդկանց

Գիտնականները հայտնում են, որ սթրեսի մեջ գտնվող տղամարդկանց հրապուրում են իրենց ոչ նման դիմագծեր ունեցող կանայք։ Մինչդեռ հայտնի է, որ հոգեպես հանգիստ վիճակում նրանց սովորաբար դուր են գալիս իրենց նմանները։

 

Այն, որ տղամարդիկ գերադասում են արտաքնապես իրենց կամ իրենց մորը նմանվողներին, գիտնականներին հայտնի է մինչ այդ կատարված բազմաթիվ հետազոտությունների արդյունքներով։ Համարվում է, որ դրա պատճառն իրենց ընտրյալին երկարաժամկետ հարաբերությունների ընթացքում վստահելու ձգտումն է։

 

Փաստը, որ սթրեսի մեջ գտնվող տղամարդկանց շրջանում այդ նախասիրությունը երկրորդ պլան է մղվում, գիտնականներն արձանագրել են նման վիճակում գտնվող տղամարդկանց, կամավոր սկզբունքով, 30 էրոտիկ բնույթի նկարներ ցույց տալով, որոնցում կանանց դեմքերը որոշակիորեն նմանեցված են եղել հարցվողների դիմագծերին։ Հ

 

ետազոտողները կարծում են, որ դա մարդու էվոլյուցիայի ընթացքում մշակված պաշտպանողական բնույթի ռեակցիա է։ Այդ նույն պատճառով տղամարդիկ դժվարին պայմաններում կին են ընտրում գենետիկորեն առավել հեռավորներից՝ սերունդների կենսունակությունը բարձրացնլու նպատակով։

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ