ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ
Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am
Առնանդամը ո՛չ միայն միզասեռական օրգան է (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի դուրսբերում), այլև շատ կարևոր «գործիք» տղամարդու ինքնավստահության համար։ Կենսաբանական առումով տղամարդու սեռակարողությունը որոշվում է ամորձիների զարգացմամբ և սերմի լիարժեքությամբ, թեև տղամարդիկ երբեմն այլ կերպ են մտածում ու առանձնահատուկ կարևորում առնանդամի մեծությունը։
Հնուց ի վեր Ֆալոսի պաշտամունքը համարվում էր արիության և ուժի խորհրդանիշ։ Այդ մասին տեղեկություններ և արձանագրություններ կան տարբեր հուշարձաններում և ծիսակատարություններում։ Այդ պաշտամունքի արձագանքները հասել են մինչև մեր օրերը, երբ տղամարդկանց մեծ մասի համար գլխավոր արժանիք է մեծ առնանդամ ունենալը։ Մյուս կողմից էլ այս կարծիքը տղամարդկանց մի մասի մոտ ստեղծում է անլիարժեքության հոգեբանական բարդույթ` կապված առնանդամի փոքր լինելու հետ, որի պատճառով նրանք չափը մեծացնելու համար որոնում են միջոցներ։
Ըստ կատարված հետազոտությունների, տղամարդիկ, ովքեր հավատում են, որ իրենց առնանդամի չափը շատ փոքր է, ավելի քիչ են մերկանում զուգընկերների առջև, թաքցնում են առնանդամը սեքսի ժամանակ և իրենց ոչ գրավիչ են համարում: Մյուս կողմից, այն տղամարդիկ, ովքեր կարծում են, որ մեծ առնանդամ ունեն, իրենց ավելի ինքնավստահ ու գրավիչ են համարում: Իսկ կանանց գերակշիռ մասը սովորաբար գոհ է իր զուգընկերոջ առնանդամի չափից: Այնպես որ, իրականում առնանդամի չափերի խնդիրը ավելի շատ տղամարդու «ուղեղի»ի խնդիրն է, և ոչ թե կանանց։ Չնայած երբեմն որոշ կանայք կարող են տղամարդու մտատանջությունների և թերագնահատման պատճառ դառնալ, երբ առաջինը իրենք են ակնարկում զուգընկերոջ անդամի փոքր չափերի մասին։
Առնանդամի մեծությունը տատանվում է և պայմանավորված է տարբեր գործոններով (ֆիզիկական, հոգեբանական, մարմնի ջերմաստիճանի և այլն)։ Գեր մարդկանց առնանդամի չափերը խափուսիկ են, քանի որ ճարպերը հաճախ «թաքցնում» են առնանդամը։ Սակայն, ֆիզիոլոգիական առումով, առնանդամի մեծությունը շատ մեծ նշանակություն չունի սեռական բավարարվածության համար, ավելի կարևոր է սեռական հարաբերության տեխնիկան և ճիշտ դիրքի ընտրությունը։
Կլինիկական հետազոտությունները վկայում են նաև, որ զույգերի աններդաշնակության պատճառը ոչ թե հեշտոցի համեմատ առնանդամի փոքր չափերն են, այլ նեղ հեշտոցի համեմատ առնանդամի մեծ չափերը։
Ամփոփելով՝
Տղամարդիկ, եղե՛ք ինքնավստահ ու հիշե՛ք, որ.
- առնանդամի չափը նշանակություն չունի ձեր ցանկալիության կամ սեռակարողության համար,
- առնանդամի չափից կախված չէ հաճույք տալու կամ ստանալու կարողությունը,
- առնանդամի մեծը պարտադիր չէ, որ ավելի լավը լինի, իսկ փոքրը՝ վատ,
- մարդկանց նախապատվությունը տարբեր է, յուրաքանչյուրն իր անհատական ընկալումն ունի չափի մասին:
23.07.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ