ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային հանգստի ժամանակ:
Այս մասին «Մեդ Պրակտիկի» հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը: «Ամեն ինչ սկսվում է պատահական ծանոթությունից և ավարտվում… պատահական սեռական հարաբերությամբ, ինչն էլ հղի է մի շարք բացասական հետևանքներով, մասնավորապես՝ սեռավարակներով: Հիմքում ընկած է սեռական առողջության հանդեպ թեթևամիտ վերաբերմունքը: Մասնագիտական փորձը վկայում է, որ տարեց-տարի ավելի շատ երիտասարդ մարդիկ են ենթարկվում սեռավարակներով ախտահարվելու վտանգին », - նշեց բժիշկը:
Վ. Շահրամանյանի փոխանցմամբ՝ հանգստյան աչքի ընկնող վայրերում ձևավորվում են, այսպես կոչված, ռիսկի խմբեր. «Այդ ռիսկի խմբերը բաղկացած են սեռավարակակիր մարմնավաճառներից (թե՛ կին, թե՛տղամարդ), ովքեր գումար կորզելու նպատակով միտումնավոր ծանոթանում են հանգստացողների հետ և մտնում պատահական սեռական հարաբերութան մեջ: Պատկերն ավելի է բարդանում, երբ հաճախակիանում են, այսպես կոչված, պատահական սեռական հարաբերությունները, մասնավորապես, լողափերին, ծովափերին կից գործող ժամանցի վայրերում և այլն: Պետք է հաշվի առնել, որ նման տեղերում միշտ չէ, որ տրամադրվում է մաքուր սպիտակեղեն և միշտ չեն մաքրվում լողավազանները: Եթե օգտվում եք նման հաստատություններից, ապա խնդրեք նախօրոք լավ մաքրել լողավազանը, ձեռքի տակ ունեցեք մաքուր անձնական օգտագործման սպիտակեղեն և աշխատեք հարաբերություն չունենալ ջրի մեջ, քանի որ նման դեպքում սեռավարակները թափանցելու ավելի մեծ հնարավորություն են ձեռքբերում»,- խորհուրդ է տալիս բժիշկը:
Ըստ նրա` պատահական սեռական հարաբերության բարեհաջող կանխարգելումը պայմանավորված է, առաջին հերթին, մարդկանց սեռական ճիշտ վարքագծով:
Սկզբունքային է ոչ այնքան պահպանակից օգտվելու մասին «բարոյախրատական դասախոսությունը», որքան ուղղամիտ, լրջմիտ սեռական մտածելակերպի մշակումը: Սեռավարակներով չվարակվելու առաջին նախապայմանը պատահական սեռական հարաբերություններից հրաժարվելն է:
Այնուամենայնիվ, ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահական սեռական հարաբերություն: Բժիշկը ներկայացրեց հիմնական խորհուրդները, որոնք ներկայացնում ենք ստորև.
- որքան հնարավոր է շուտ օճառով լվանալ սեռական օրգանները և գնալ զուգարան` միզելու,
- սեռական օրգանները մշակել հակասեպտիկ և մանրէասպան լուծույթով,
- անցնել բժշկական սեքսոլոգիական հետազոտություն:
Հետևյալ խորհուրդները կօգնեն ինչ-որ չափով նվազեցնել վարակվելու հավանականությունը.
- սահմանափակեք զուգընկերների թիվը և խուսափեք պատահական կապերից,
- Ձեր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալիս օգտվեք պահպանակներից՝ մինչև սեռավարակների հետազոտություններ հանձնելը,
- մի օգտագործեք պահպանակի ամբողջականությունը խախտող և յուղային հիմքով քսուքներ /վազելին, կոսմետիկ կրեմներ, բուսական յուղեր/,
- եթե անցած մեկ տարվա ընթացքում ունեցել եք մեկից ավելի զուգընկերներ և չեք օգտվել պահպանակներից, ապա ցանկալի է ստուգվել՝ անցնելով համապատասխան հետազոտություններ,
- սեռավարակների ախտանշանների պարագայում մի զբաղվեք ինքնաբուժմամբ և անհապաղ դիմեք բժշկի,
- վերլուծեք վարակման եղանակը և տեղեկացրեք ձեր հիվանդության մասին բոլոր զուգընկերներին:
20.08.2014 Կարդացեք նաև
Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...
27.01.2022
Առնանդամը ո՛չ միայն միզասեռական օրգան է (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի դուրսբերում), այլև շատ կարևոր «գործիք» տղամարդու ինքնավստահության համար...
23.07.2021
Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...
22.06.2021
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
26.03.2021
Ո՞ր չափը նշանակություն ունի։ Ճի՞շտ է, որ առնանդամը ստիպում է տղամարդուն դավաճանել։ Իմացեք այս ամենի մասին ստորև։
Փորձեք Google-ում որոնել «առնանդամ» բառը և կստանաք ավելի քան 30 միլիոն արդյունք, որից նույնիսկ...
22.02.2021
Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...
27.05.2019
Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...
21.01.2019
Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...
18.01.2016
Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...
13.11.2015
Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...
24.07.2015
Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...
25.05.2015
Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...
17.01.2015
Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ...
29.12.2014
Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...
03.10.2014
Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...
21.08.2014
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYAjCVMA' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ