Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սթրես

Գիտնականները հայտնաբերել են ժամանակի զարմանալի ընկալում` սթրեսի ժամանակ

Գիտնականները հայտնաբերել են ժամանակի զարմանալի ընկալում` սթրեսի ժամանակ

Ինչպես հայտնում է "Lenta.RU"-ն, եթե մարդը գտնվում է գրգռված կամ սթրեսային վիճակում, ժամանակը նրա համար դանդաղ է անցնում: Ճապոնացի փորձագետների խոսքերով, մասնավորապես, ժամանակի հատուկ ընկալում ունեն գողերը և ստախոսները:

Մասնագետները խնդրել են ուսանողների մի խմբի լսարանից գողանալ ինչ-որ իր: Կամավորներին դրա դիմաց գումար են խոստացել, եթե գողությունը չբացահայտվի:

Գողությունից հետո կամավորներին էկրանի վրա ցուցադրել են տարբեր իրերի պատկերներ և հարցրել, թե նրանք գողացե՞լ են այդ իրը: Հետո կամավորները պետք է հայտնեին, թե որքան ժամանակ այս կամ այն իրը ցուցադրվեց էկրանին: Ընդ որում, ուսանողների մաշկին ամրացվել է հատուկ սենսորներ:

Պարզվել է, որ այն ուսանողների մոտ, որոնք էկրանին տեսել են գողացված իրը, գրանցվել է նյարդային գրգռվածության ակտիվություն: Իսկ սուբյեկտիվորեն, նրանց թվացել է, որ էկրանի բոլոր պատկերները ցուցադրվել են ավելի երկար: Գիտնականները եզրակացրել են, որ երբ փորձ է կաարվում ինչ-որ բան թաքցնել, ժամանակն անցնում է դանդաղ, քան` սովորաբար, քանի որ առկա է գրգռված և կենտրոնացած վիճակ: Այդ նույն վիճակը կարող է դիտվել նաև ոչ մեղավորների մոտ` ուժեղ սթրեսի ժամանակ:

Սկզբնաղբյուր. Lenta.RU
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ