ԼՈՒՐԵՐ: Սթրես
Հայտնի է դարձել, թե ինչպես է սթրեսն ազդում մարդու իմունիտետի վրա. izmirlianmedicalcenter.com
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչու է հենց սթրեսը մարդկանց հիվանդացնում: Սթրեսի բարձր մակարդակի արդյունքում գրոհի են ենթարկվում իմունային բջիջները, ինչը բարձրացնում է խոցելիությունը հիվանդությունների նկատմամբ:
Ուժեղ սթրես
Սթրեսը կարող է քայքայել մարդու իմունային համակարգը՝ այդպիսով նպաստելով տարբեր հիվանդությունների առաջացմանը, պարզել են Միչիգանի Համալսարանի հետազոտողները: Նրանց հաջողվել է մանրամասնորեն արձանագրել սթրեսի և այն իմունային բջիջների փոխազդեցությունը, որոնք պետք է օրգանիզմը պաշտպանեն վարակիչ հիվանդություններից: Այս փոխազդեցության արդյունքում մարդը հիվանդանում է: Պարզվում է, որ սթրեսը խախտում է, այսպես կոչված, տեղային պաշտպանական քիմիական նյութերի կամ սուբստանցիաների գործունեությունը, որոնք պայքարում են բակտերիաների կամ վիրուսների դեմ՝ ընկճելով բորբոքային գործընթացներն ու ալերգիկ ռեակցիաները, ինչպիսիք են աղու գրգռված համախտանիշը, ասթման և տարբեր աուտոիմուն հիվանդությունները:
Այս հետազոտության արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ բժիշկները, պայքարելով այս կամ այն հիվանդության դեմ, պետք է հաշվի առնեն սթրեսի ազդեցությունը և հիվանդներին խորհուրդ տան վերջինիս դեմ պայքարելու տարբեր եղանակներ, ինչպիսիք են շնչառական վարժությունները և յոգան: Շատ հնարավոր է, որ նման մոտեցումը ասթմայի կամ աղու գրգռված համախտանիշի բուժումն առավել արդյունավետ դարձնի: Ուսումնասիրությունը պարզել է կորտիկոտրոպին-ռիլիզինգ գործոն 1(CRF1) անունով հայտնի սթրեսային ռեցեպտորների դերը որոշ իմունային բջիջներին ազդակներ փոխանցելու գործում (այսպես կոչված` «տիրոջ» բջիջներին), ինչպես նաև նրանց կողմից օրգանիզմի պաշտպանության վերահսկման հարցում:
«Տիրոջ» բջիջներն արյան սպիտակ բջիջների տարատեսակ են, որոնք գերզգայնության և ալերգիայի ժամանակ ընդգրկված են տարբեր բորբոքային ռեակցիաների մեջ, երբ իմուն համակարգը սկսում է պայքարել հնարավոր վտանգի դեմ: Այդ բջիջներն ակտիվանում են նաև սթրեսային իրավիճակներում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բջիջները խոցելի են դառնում, քանի որ ընկնում են սթրեսային ռեցեպտորների հսկողության տակ: Երբ դա տեղի է ունենում, CRF1-ը բջիջներին հաղորդում է քիմիական սուբստանցիայի անջատման անհրաժեշտության մասին, ինչը բերում է բորբոքային և ալերգիկ հիվանդությունների, ինչպես նաև աուտոիմուն խանգարումների առաջացման:
09.03.2019 Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է "Lenta.RU"-ն, եթե մարդը գտնվում է գրգռված կամ սթրեսային վիճակում, ժամանակը նրա համար դանդաղ է անցնում: Ճապոնացի փորձագետների խոսքերով, մասնավորապես, ժամանակի հատուկ ընկալում...
08.04.2021
Սթրեսը կարող է հանգեցնել որոշ տարօրինակ և անսպասելի հետևանքների, հայտնում է Hronka.info-ն: Refinery29-ի մասնագետները սոցիալական հարցում են կատարել, որի արդյունքները ցույց են տվել, որ 17-34 տարեկան կանանց...
24.05.2016
Նոր հետազոտությունների արդյուքնում պարզվել է, որ սթրես ապրած մարդիկ ավելի հակված են հավատալու դավադրությունների տեսությանը. օրինակ, որ «Ապոլոն» տիեզերանավը բոլորովին էլ չի հասցրել աստղագնացներին Լուսին...
16.05.2016
Բժիշկները համարում են, որ սթրեսը մի շարք հիվանդությունների պատճառ է: Պարզվել է նաև, որ սթրեսի բարձր մակարդակը խոչընդոտում է հիվանդների ապաքինմանը՝ բացասաբար ազդելով բուժական...
02.04.2016
France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համացանցի դանդաղ աշխատանքն ու սարսափ ֆիլմերն առաջացնում են միանման սթրես։ Այդ մասին հայտնել է շվեդական Ericsson ընկերության գիտնականների խումբը...
19.02.2016
Երբ օրգանիզմում սթրեսի հորմոններ են արտադրվում, ակտիվանում է գլյուկոզան այրող շագանակագույն ճարպը, որը պատասխանատու է ջերմության արտադրման և էներգիայի պահուստների վերամշակման համար...
15.02.2016
Meddaily.ru-ի փոխանցմամբ՝ գաղտնիք չէ, որ սթրեսն ունակ է շատ բան փոխել դեպի վատը, և քաշը կորցնելու ունակությունը բացառություն չէ։ Ֆլորիդայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ քրոնիկ սթրեսի պայմաններում նիհարելը շատ...
19.01.2016
Սթրեսակայունության բացակայությունը և մշտական հոգեբանական սթրեսը երիտասարդ տղամարդկանց մոտ կարող են առաջացնել երկրորդ տիպի շաքարախտ, գրում է Zee News-ը: 18 տարեկանում ցածր սթրեսակայունությունն ավելի հասուն...
19.01.2016
Սթրեսը կարող է ո՛չ միայն անքնության, դեպրեսիայի, բարձր ջերմության պատճառ դառնալ, այլեւ զգալիորեն բարձրացնել ապագայում Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը, պնդում են Alzheimer Disease and Associated Disorders...
15.12.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY6aZol8' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ