ԼՈՒՐԵՐ: Սթրես
Սթրեսը բարձրացնում է Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը. news.am
Սթրեսը կարող է ո՛չ միայն անքնության, դեպրեսիայի, բարձր ջերմության պատճառ դառնալ, այլեւ զգալիորեն բարձրացնել ապագայում Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը, պնդում են Alzheimer Disease and Associated Disorders ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները:
Ալցհայմերի հիվանդությունը ձեռքբերովի թուլամտության ամենատարածված ձեւերից է, որն ուղեկցվում է հիշողության կորստով եւ մտավոր կարողությունների նվազմամբ: Վերոհիշյալ հետազոտության հեղինակները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են սթրեսի ենթարկվում, երկու անգամ ավելի հաճախ են բախվում նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, որոնց թվին է պատկանում Ալցհայմերի հիվանդությունը:
Բարեբախտաբար, սթրեսը ռիսկի կարգավորվող գործոն է, նշել է հետազոտության հեղինակ բժիշկ Ռիչարդ Լիպտոնը:
Հետազոտողները վերլուծել են 70-ն անց ավելի քան 500 կամավորի տվյալներ: Հետազոտության սկզբում նրանցից ոչ մեկը հիշողության հետ կապված չափավոր կոգնիտիվ խախտումներ կամ ձեռքբերովի թուլամտության նշաններ չի ունեցել: Նրանց վիճակին հետեւել են 4 տարի շարունակ: Նրանց կյանքում սթրեսի մակարդակը գնահատել են Perceived Stress Scale-ի (PSS) միջոցով:
Հետազոտությունը ցույց է տվել, որ սթրեսի բարձր մակարդակը նկատելիորեն բարձրացնում է հիշողության կորստի հետ կապված չափավոր կոգնիտիվ խախտումների եւ ձեռքբերովի թուլամտության ռիսկը: Սակայն, ինչպես նշում է Քեյթ Ֆարգոն Alzheimer's Association-ից, այդ հետազոտությունը սոսկ ցույց է տալիս ձեռքբերովի թուլամտության եւ սթրեսի միջեւ որոշակի կապի առկայությունը, բայց չի ապացուցում, թե հենց սթրեսն է հանգեցնում ձեռքբերովի թուլամտության:
15.12.2015 Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է "Lenta.RU"-ն, եթե մարդը գտնվում է գրգռված կամ սթրեսային վիճակում, ժամանակը նրա համար դանդաղ է անցնում: Ճապոնացի փորձագետների խոսքերով, մասնավորապես, ժամանակի հատուկ ընկալում...
08.04.2021
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչու է հենց սթրեսը մարդկանց հիվանդացնում: Սթրեսի բարձր մակարդակի արդյունքում գրոհի են ենթարկվում իմունային բջիջները, ինչը բարձրացնում է խոցելիությունը հիվանդությունների նկատմամբ...
09.03.2019
Սթրեսը կարող է հանգեցնել որոշ տարօրինակ և անսպասելի հետևանքների, հայտնում է Hronka.info-ն: Refinery29-ի մասնագետները սոցիալական հարցում են կատարել, որի արդյունքները ցույց են տվել, որ 17-34 տարեկան կանանց...
24.05.2016
Նոր հետազոտությունների արդյուքնում պարզվել է, որ սթրես ապրած մարդիկ ավելի հակված են հավատալու դավադրությունների տեսությանը. օրինակ, որ «Ապոլոն» տիեզերանավը բոլորովին էլ չի հասցրել աստղագնացներին Լուսին...
16.05.2016
Բժիշկները համարում են, որ սթրեսը մի շարք հիվանդությունների պատճառ է: Պարզվել է նաև, որ սթրեսի բարձր մակարդակը խոչընդոտում է հիվանդների ապաքինմանը՝ բացասաբար ազդելով բուժական...
02.04.2016
France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համացանցի դանդաղ աշխատանքն ու սարսափ ֆիլմերն առաջացնում են միանման սթրես։ Այդ մասին հայտնել է շվեդական Ericsson ընկերության գիտնականների խումբը...
19.02.2016
Երբ օրգանիզմում սթրեսի հորմոններ են արտադրվում, ակտիվանում է գլյուկոզան այրող շագանակագույն ճարպը, որը պատասխանատու է ջերմության արտադրման և էներգիայի պահուստների վերամշակման համար...
15.02.2016
Meddaily.ru-ի փոխանցմամբ՝ գաղտնիք չէ, որ սթրեսն ունակ է շատ բան փոխել դեպի վատը, և քաշը կորցնելու ունակությունը բացառություն չէ։ Ֆլորիդայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ քրոնիկ սթրեսի պայմաններում նիհարելը շատ...
19.01.2016
Սթրեսակայունության բացակայությունը և մշտական հոգեբանական սթրեսը երիտասարդ տղամարդկանց մոտ կարող են առաջացնել երկրորդ տիպի շաքարախտ, գրում է Zee News-ը: 18 տարեկանում ցածր սթրեսակայունությունն ավելի հասուն...
19.01.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYnEzibe' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ