Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սթրես

Մաստակը նվազեցնում է սթրեսի մակարդակը. հետազոտություն. 1in.am

Մաստակը նվազեցնում է սթրեսի մակարդակը. հետազոտություն. 1in.am

Ճապոնացի գիտնականները նոր փորձ են իրականացրել 20 մարդու մասնակցությամբ։ Փորձերի արդյունքում պարզվել է, որ ընդամենը 3 րոպե ծամելը նվազեցնում է սթրեսային հորմոնների մակարդակը։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Սկզբում մարդիկ հոգեբանական սթրեսի թեստ են անցել։ Մասնագետներն ուսումնասիրել են նաև նրանց թուքը՝ տագնապի հետ կապված միացությունների առկայությունը պարզելու համար։ Երեք րոպե մաստակ ծամելուց հետո նրանք կրկին թքի փորձաքննություն են անցել։

Պարզվել է, որ մաստակ ծամելը հանգեցրել է սթրեսային միացությունների մակարդակի նվազեցման։ Եվ որքան ակտիվ է մարդը ծամել, այնքան ավելի ուժգին է արտահայտվել դրական ազդեցությունը։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ivetta.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ