ԼՈՒՐԵՐ: Սթրես
Գիտնականները սթրեսի եւ սրտի կաթվածի միջեւ կապն են բացահայտել. news.am
Հարվարդի բժշկական դպրոցի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներին հաջողվել է քրոնիկ սթրեսի եւ սրտի կաթվածի ու ինսուլտի միջեւ կապը բացահայտել: Նրանց համոզմամբ, արյան սպիտակ գնդիկները, որոնք տարատեսակ հիվանդությունների դեմ պայքար մղելու նպատակ են հետապնդում, չափազանց մեծ ծավալներով առկայության դեպքում կարող են առողջությանը լուրջ վնաս հասցնել:
Երեւույթի պատճառն այն է, որ վերոհիշյալ գնդիկները զարկերակների ներքին պատերին կուտակվելու, արյան հոսքը սահմանափակելու, արյան շրջանառությունն արգելափակող եւ, ծայրահեղ դեպքերում, այլ օրգաններ անցնելու հատկություն ունեցող խցանումներ խթանելու ներուժ ունեն, հաղորդում է Medical Observer-ը:
«Արյան սպիտակ գնդիկները անչափ կարեւոր են՝ տարատեսակ ինֆեկցիաների դեմ պայքարի եւ արագ ապաքինման տեսանկունից, բայց եւ չափազանց մեծ ծավալներով կամ չնախատեսված վայրերում առկայության դեպքում կարող են վնասարակ լինել առողջության համար», - նշել է հետազոտության համահեղինակ դոկտոր Մատիաս Նարենդորֆը:
Բժիշկները վաղուց գիտեին, որ քրոնիկ սթրեսը կարող է սրտանոթային խանգարումների առաջացման հանգեցնել, սակայն չէին պատկերացնում, թե ինչպես է այդ մեխանիզմն, ի վերջո, գործի դրվում:
Երեւույթների միջեւ կապի բացահայտման նպատակով գիտահետազոտական խմբի անդամները բուժհաստատության ինտենսիվ խնամքի կենտրոնի 29 աշխատակիցների առողջական վիճակն են ուսումնասիրել:
Բուժանձնակազմի հիշյալ անդամներն այնքանով էին հետազոտությանը հարմար, որ նրանց կողմից իրականացվող աշխատանքն իդեալական է՝ քրոնիկ սթրեսի առաջացման համար: Չէ՞ որ ինտենսիվ խնամքի կենտրոնում աշխատանքն արագաշարժություն եւ ճակատագրական որոշումների կայացման համար պատասխանատվություն է ենթադրում:
Աշխատանքի եւ հանգստի ժամերին փորձարկման մասնակիցների արյան հետազոտություն եւ սթրեսի մակարդակի վերաբերյալ հարցախույց նախաձեռնելով՝ հետազոտության հեղինակներն այն եզրահանգմանն են եկել, որ ծանր աշխատանքային միջավայրը կարող է մարդու իմունային համակարգի վրա անդրադառնալ:
Մասնավորապես, նրանք նկատել են, որ սթրեսը ոսկրածուծի մեջ առկա ցողունային բջիջներն ակտիվացնելու հատկություն ունի, ինչը կարող է արյան սպիտակ գնդիկների՝ լեյկոցիտների գերարտադրության հանգեցնել:
Իսկ որ դրանք, չափից շատ ծավալներով առկայության դեպքում, կարող են սեփական օրգանիզմի դեմ աշխատել եւ, հատկապես աթերոսկլերոզով՝ վահանիկների կուտակման արդյունքում զարկերակների պատերի լայնացմամբ տառապող մարդկանց պարագայում, կործանարար ազդեցություն ապահովել, հոդվածի առաջին տողերում է նշվում:
Հետազոտության հեղինակներն, այնուհետեւ, աթերսոսկլերոզի նկատմամբ խոցելիությամբ աչքի ընկնող լաբորատոր մկների նկատմամբ են փորձարկումներ նախաձեռնել: Տարբեր մեթոդների, մասնավորապես՝ փոքր տարածքի մեջ խմբման եւ վանդակների պտույտի օգնությամբ, կրծողներին սթրեսի անհրաժեշտ չափաբաժին է հաղորդվել, ինչի արդյունքում կենդանիների զարկերակներում արյան սպիտակ գնդիկների կուտակումներ եւ վահանիկների աճ է նկատվել:
«Ստացված արդյունքը ինֆարկտի եւ ինսուլտի առաջացման տիպիկ պատճառ կարող է համարվել», - մեկնաբանել է դոկտոր Նարենդորֆը՝ հավելելով, որ լեյկոցիտներն ընդհանուր պատկերի ընդամենը մի մասն են կազմում: Խոլեսթերինի բարձր բաղադրությունը, արյան բարձր ճնշումը, սիգարետի ծուխը եւ գենետիկ արատները եւս կարող են սրտի կաթվածի եւ ինսուլտի առաջացման պատճառ դառնալ:
«Իսկ սթրեսը միշտ էլ կարող է իրավիճակի վատթարացման հանգեցնել», - նկատել է նա:
25.08.2014 Կարդացեք նաև
09.03.2019
19.02.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ