ԼՈՒՐԵՐ: Սթրես
Ի՞նչ անել հետտոնական սթրեսից դուրս գալու համար. հոգեբանի խորհուրդը
Հոգեբան Սամվել Խուդոյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հետտոնական սթրեսի թեմային, ասաց, որ Ամանորից հետո մարդիկ մի կողմից լիցքաթափվում են, մյուս կողմից՝ սթրեսների մեջ ընկնում, որոնցից դուրս գալու համար կոնկրետ խորհուրդներ տվեց:
«Սթրեսներից դուրս գալու լավագույն միջոցները բանան, նուռ, շոկոլադ ուտելն է, ինչպես նաև քայլելը, լողավազաններ հաճախելը, սպորտով զբաղվելը»,- ասաց հոգեբանը։
Նրա խոսքով՝ դրանք ճգնաժամային սթրեսներ չեն, որոնք կհանգեցնեն հոգեկան շեղումների, այլ պարզապես առաջանում են դիսֆորիկ վիճակներ՝ շրջապատի նկատմամբ, քենի, թշնամանքի և դյուրագրգռության դրսևորում։
«Այս շրջանում ամուսնալուծություններն են շատանում, կոնֆլիկտները շատանում են, քանի որ տեղի է ունենում տարվա ամփոփում, և առաջանում է ընդհանուր լարվածություն: Հաճախ մարդիկ որոշում են նոր տարում նոր կյանք սկսել: Ընդհանրապես, մեծ ուրախությունից հետո դատարկության զգացում է առաջանում: Սովորաբար կանայք են ավելի ուժեղ սթրես ունենում»,- ասաց նա:
Հոգեբանն ընդգծեց, որ տոներին յոթ օր հանգստանալը հավելյալ պատճառ է սթրեսների առաջացման: Ըստ նրա՝ այն պետք է տևի 3-4 օր:
Թե ինչու են Հայաստանում այսքան երկարատև ու ճոխ սեղաններով նշում Ամանորը, պարզաբանեց ազգագրագետ Ռուզան Ծատուրյանը:
«Մինչև 20-րդ դարը հունվարի 1-ը Հայաստանում գրեթե չի նշվել: Խորհրդային Միությունը արձակուրդների, տոնական հանդեսների, պարգևատրումներով և այլ միջոցով տոնը համընդհանուր դարձրեց Խորհրդային Միության բոլոր երկրների համար: Իսկ մեր սեղանների նման ճոխությունը ավելի շատ պայմանավորված է մեր հասարակության աղքատությամբ»,– ասաց նա:
«Այս օրը մարդիկ փորձում են ցուցադրել տարվա իրենց ձեռքբերումները և ինքնադրսևորվել: Սակայն արժեքները ստատիկ չեն,՝ փոփոխվում են, բայց ժամանակ է պետք: Եթե նախկինում ավելի միատարր էր նշվում, ապա վերջին տարիներին սցենարը բազմազան է՝ նախընտրում են ժամանցի այլ տեսակներ, գնում են այլ երկրներում նշելու»,-ասաց նա
Հոգեբան Սամվել Խուդոյանն իր հերթին նշեց, որ ճոխ սեղանները այնքան էլ մենթալիտետի հետ չի կապված, քանի որ եվրոպական երկրներում ևս առատ սեղաններով են դիմավորում Ամանորը:
«Մի հոյակապ առաջընթաց կա՝ շատ տներում բացակայում է խոզի բուդը: Այսօր շատերը փորձում են հետաքրքիր և առանձնահատուկ ուտեստներ դնել սեղանին: Այսինքն՝ ամեն ինչ փոխվում է»,- ասաց նա։
10.01.2013 Կարդացեք նաև
09.03.2019
19.02.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ