Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սթրես

Հակասթրեսային զարթուցիչը խոստանում է ազատել անքնությունից

Հակասթրեսային զարթուցիչը խոստանում է ազատել անքնությունից

 

Մեծ թվով մարդկանց համար զարթուցիչը նյարդայնացնող գործոն է: Ջեֆրի Թոմփսոնի նեյրոակուստիկ հետազոտական կենտրոնի գիտնականները, սակայն, փորձել են փոխել դա: Նրանց աշխատանքի արդյունքը դարձել է Tranquil Moments զարթուցիչը: Մշակողների խոսքերով ՝ այն թույլ է տալիս հեշտ քնել և բարելավում է քնի որակը: 

 

Ինչպես հաղորդում է RBK Daily-ն, գաղտնիքն այն է, որ զարթուցիչն իր զինանոցում ունի ծրագրեր, որոնք ազդում են ուղեղի ալֆա, դելտա և տետա ալիքների վրա: Այդ ալիքները փոխարինում են միմյանց՝ քնի փուլերի փոփոխմանը զուգընթաց: 

 

Ուղեղային ալիքների վրա ազդեցությունը հնարավորություն է տալիս լիցքաթափվել լարված օրից հետո: Զարթուցիչն ունի 16 ձայն, որոնք արագացնում են քնելու գործընթացը: Երաժշտությունը կարող է հնչել ամբողջ գիշերվա ընթացքում, կամ աստիճանաբար՝ 30 րոպեի ընթացքում անջատվել: Զարթուցիչին ամրացվում են ականջակալներ, ուստի հարևանների հետ խնդիր չի կարող լինել: 

 

Զարթուցիչն արդեն բարեհաջող փորձարկել են կամավորների վրա՝ ապացուցելով, որ այն իրոք նվազեցնում է սթրեսը: Մասնավորապես, դա տեղի է ունենում այն բանի շնորհիվ, որ մշակողները հրաժարվել են զարթուցիչի դասական ձայնից: Դրան փոխարինելու են եկել բնության ձայներ: Հատուկ ֆունկցիայով հնարավոր է այդ ձայնի տևողությունը երկարացնել մինչև 30, 60 և 90 րոպե: Առայժմ մոտ 200 դոլար արժեցող սարքը վաճառվում է միայն ամերիկյան առցանց խանութներում:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ