Բոլոր հոդվածները
| Սկիզբ | Վերջ | |
Կիստոզային երիկամներ, երիկամային հիպոպլազիա։ Այս հիվանդությունները մեծ մասամբ ուղեկցվում են զարկերակային արյան ճնշման բարձրացումով։ Երիկամների, ինչպես նաև միզուղիների զարգացման արատների հայտնաբերմանն օգնում են որոշակի կլինիկական ախտորոշման հետազոտությունները և ուռոգրաֆիան։ Զարկերակային ճնշումը բարձր է լինում նաև ֆեոքրոմոցիտոմա հիվանդության ժամանակ։ Վերջինս մակերիկամի քրոմատինային հյուսվածքների ուռուցք է, որի ժամանակ չափից ավելի կատեխոլամիններ են արտադրվում (ադրենալին, նորադրենալին)...
Այս հիպերտենզիան մանկական տարիքում կարելի է ենթադրել միայն արյան ճնշման կրկնակի չափումներից հետո։ Կանգ առնենք այն մի քանի հիվանդությունների վրա, որոնք կարող են պատճառ լինել երեխաների մոտ կայուն հիպերտենզիայի առաջացմանը։ Մեծ մասամբ արյան ճնշման բարձրացումն առաջ է գալիս երիկամների հիվանդությունների ժամանակ։ Սուր տարածուն գլոմերուլոնեֆրիտի ժամանակ արյան ճնշման բարձրացում է դիտվում հիվանդության արդեն առաջին օրերին...
Արյան շրջանառության համակարգի սուր և քրոնիկական անբավարարությունն է, երբ օրգանները և հյուսվածքները չեն ստանում արյան այն անհրաժեշտ քանակությունը, որը հարկավոր է նրանց նորմալ գործունեության համար՝ ինչպես հանգստի, այնպես էլ ծանրաբեռնվածության ժամանակ։ Ըստ ախտածնության, պայմանականորեն տարբերում են սրտային և անոթային անբավարարություններ։ Ընդունված Են արյան շրջանառության սուր անբավարարության հետևյալ կլինիկական համախտանիշները...
Շողացող առիթմիան բնորոշվում է նախասրտերի սրտամկանի գրգռականության խանգարումով։ Նախասրտերի լրիվ կծկումների փոխարեն տեղի են ունենում մկանային թելիկների մակերեսային և շատ հաճախակի ֆիբրիլյար կծկումներ (fibrillatio atriorum), որի hետևանքով նախասրտերի մակերեսով սաhում են բազմաթիվ մանր ալիքներ, ինչպես ջրի մակերեսին։ Այդ գրգիռների միայն աննշան մասն է հասնում փորոքներին։ Փորոքների կծկման հաճախականությունը կախված է նախասիրտ-փորոքային հանգույցի այն հատկությունից, թե նա ինչպես է գրգիռը փոխանցում։ Փորոքների կծկումը չի համակցվում նախասրտերի կծկման հետ...
Պարոքսիզմալ տախիկարդիային բնորոշ է կծկումների հաճախացման hանկարծակի առաջացումը։ Պարոքսիզմալ հաճախասրտությունն ինչպես hանկարծակի ծագում, այնպես էլ hանկարծակի վերանում է։ Նոպայի տևողությունը տարբեր է՝ մի քանի ոոպեից մինչև մի քանի ժամ և, երբեմն, օր։
Էլեկտրասրտագրի պատկերը կախված է ախտաբանական օջախի տեղակայումից, որը մեծ հաճախականության գրգիռներ է առաջացնում...
Սինուսային բրադիկարդիան բնորոշվում է սրտի կծկումների թվի նվազումով։ Առաջանում է թափառող նյարդի տոնուսի բարձրացման և սինուսային հանգույցի ավտոմատիկ ֆունկցիայի թուլացման դեպքում։
Սինուսային բրադիկարդիան դիտվում է վարակային հիվանդությունների ապաքինման շրջանում (ըստ Կոլտիպինի՝ ինֆեկցիոն պրոցեսների երկրորդ փուլում), ինչպես նաև այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են ուղեղի ուռուցքը, վնասվածքը, մենինգիտը։ Հանդիպում է նաև միքսեդեմայի ժամանակ, երբ սիմպաթիկ նյարդակենտրոնների տոնուսը լինում է ընկճված՝ վահանագեղձի թերֆունկցիայի հետևանքով...
Առաջանում են սրտի հետևյալ հիմնական ֆունկցիաների՝ ավտոմատիզմի, գրգռականության, հաղորդչականության խանգարումների հետևանքով և լինում են ինչպես սրտի օրգանական, այնպես էլ ֆունկցիոնալ փոփոխությունների ժամանակ։
Սինուսային տախիկարդիան առաջանում է սինուսային հանգույցում ծագած իմպուլսների հաճախացումից, որն արագացնում է սրտամկանի կծկողականության տեմպը։ Սինուսային հաճախասրտությունը զարգանում է սիմպաթիկ նյարդերի տոնուսի բարձրացման և, մասնավորապես, սրտամկանում գտնվող թափառող նյարդի հանգույցների տոնուսի իջեցման հետևանքով...
Սինուսային առիթմիան մանկական և պատանեկան տարիքում որպես ֆիզիոլոգիական երևույթ հաճախ է հանդիպում։
Սինուսային առիթմիայի դեպքում սինուսային հանգույցի գրգիռները անհամաչափ ռիթմով են ծագում։ Այս դեպքում շնչական գործողության հետևանքով թափառող նյարդի տոնուսը փոփոխվում է։ Ներշնչման փուլում սրտի գործունեության հաճախականությունն ավելանում է, իսկ արտաշնչման փուլում՝ պակասում։ Այդ պատճառով էլ սինուսային առիթմիան կոչվում է նաև շնչական։ Առիթմիայի այս ձևի առաջացման գործում կարևոր դեր ունի թափառող նյարդի սրտային կենտրոնների տոնուսի վիճակը. որքան բարձր է տոնուսը, այնքան ավելի արտահայտված է սինուսային առիթմիան...
Հիվանդության հարուցիչը վիրուսն է, որն ունի թքագեղձի էպիթելն ախտահարելու հակում։ Այս հիվանդության ժամանակ օրգաններում և հյուսվածքներում առաջանում են ապակենտրոն կորիզով յուրօրինակ հսկա բջիջներ։ Վարակման ճանապարհները վերջնականապես պարզված չեն։ Ենթադրվում է, որ ցիտոմեգալիան անթրոպոզոոնոզ հիվանդություն է, որի հարուցչակիրները հիմնականում կրծողներն են...
Պարազիտային հիվանդություն է, որի հարուցիչն է toxoplasma gondii- ն։ Տոքսոպլազմաները միաբջիջ օրգանիզմներ են, որոնք հիմնականում տեղակայվում են ռետիկուլոէնդոթելային հյուսվածքի բջիջների պրոտոպլազմայում։
Վարակման աղբյուր կարող են լինել բոլոր ընտանի կենդանիները՝ շները, կատուները, ձիերը, խոզերը, ոչխարները, ինչպես նաև բոլոր եղջյուրավոր անասունները, ճագարները, թռչունները։ Ինֆեկցիայի շտեմարան կարող են լինել աղվեսները, ջրաքիսները, մկները, առնետները, ագռավները և այլն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ