Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և կարիերան

Գլխավոր գործադիր տնօրենների և ձեռնարկատերերի ամենամեծ սխալը. Forbes. 1in.am

Գլխավոր գործադիր տնօրենների և ձեռնարկատերերի ամենամեծ սխալը. Forbes. 1in.am

Գոյություն ունի մեկ սխալ, որը ես մշտապես նկատելի է՝ անկախ նրանից, թե ինչ բիզնեսով են զբաղվում:  Այս սխալն այնքան գերակշիռ տեղ է զբաղեցնում, որ կարելի է գնահատել այն ամենաքիչը 10-ից 8 գործարքային առաջնորդների շեղմամբ՝ հաճախ խոշոր ֆինանսական արժեքով:

 

Ահա այն. նրանք հաջողութուն են ունենում իրենց ներկա բիզնեսով զբաղվելիս և այդ պատճառով բավականին ժամանակ չեն վատնում նոր բիզնեսի համար: Սա սովորաբար նշանակում է, որ ամեն մի քանի ամսվա ընթացքում  նրանք կորցնում են հաճախորդներ, և հետո ստիպված են լինում հուսահատորեն պայքարել առավել եկամուտ ունենալու համար:

 

Քանի որ նրանք մշտապես նոր հաճախորդներ չեն որսում, նրանց եկամուտները դառնում են եզակի՝ խնջույքի և սովի միջև: (Սա կարող է բավականին սթրեսային լինել գործադիր տնօրենների կամ ձեռնարկատերերի համար):

 

Չնայած նրանք հաճախ են մեղադրում տնտեսությանը, կամ իրենց փորձություններում աճող մրցակցությանը, իրական պատճառը, որից իրենց բիզնեսը տուժում է այն է, որ նրանք սխալ են օգտագործում իրենց ժամանակը:

 

Նրանք պատասխանում են անմիջական հարցերի, ինչպիսին են՝ հաճախորդների դիմումները, անձնակազմի բողոքները, նոր վաճառքների վրա կենտրոնանալու փոխարեն: Անշուշտ, հաճախորդների և անձնակազմի հարցերին պետք է լուծում տալ, սակայն դրանք չպետք է իրական հանձնարարություններից առաջ դնել, որն է մեծացնել ձեռնարկությունը:

 

Ինչպես ասել է մենեջմենթի նշանավոր ուսուցիչ Պետեր Դրաքերը. «Բիզնեսի նպատակը հաճախորդ ստեղծելն ու պահելն է»: Եթե մենք մեր ամբողջ ժամանակը հաճախորդներին կառավարելու վրա ծախսենք, ապա նորերը ստեղծելու ժամանակ չի մնա:

 

Դուք հնարավոր է մտածեք. «Տեսությամբ սա իհարկե հրաշալի է, բայց ինչպե՞ս կարող եմ ես  դա ամեն օր անել»:

 

Ձեզ անհրաժեշտ պատասխանն է. ստեղծել ոչ շատ ծանրաբեռնված օրագրային նշումներ, որը շաբաթվա ընթացքում կնշի նոր բիզնեսով զբաղվելու ժամանակը: Եվ հավատարիմ մնալ դրան:

 

Այսպես անելու մի շատ հասարակ, բայց բարձր արդյունավետությամբ տարբերակ է ամեն շաբաթվա առաջին ժամը նշել օրագրում, որպես «Բիզնես կառուցելու ժամ»: Պարտավորվեք նվիրել այդ 1 ժամը և ամեն աշխատանքային օրը բացառապես վաճառքին և մարքեթինգային ջանքերին: (Դուք կարող եք անցկացնել այդ ժամանակը կամ հաճախորդներ գտնելու նոր ճանապարհներ որոնելով, կամ աշխատել արդեն գոյություն ունեցող վաճառքի համակարգերի վրա):

 

Ինչու եմ ես սիրում իմ կողմից ղեկավարվող ձեռնարկատերերին խորհուրդ տալ այս մեթոդը, որովհետև սրանով հեշտ է բարձր արդյունքի հասնել:

 

Այն շատ քիչ ժամանակ է խլում: Այն աշխատանքային օրվա սկզբնամասում է, և հավանական է, որ դուք դա կանեք: Եվ քանի որ այն առավոտյան է դուք կարող եք թարմ մտքեր ունենալ:

 

Դուք կարող եք գրագետ կերպով ձևափոխել բիզնեսը միայն օրվա մեջ ընդամենը մեկ փոփոխություն կատարելով:

 

Այս համակարգը մի քանի ամիս օգտագործելուց հետո կտրուկ կբարելավեք ձեր նոր բիզնեսի մեքենան: Նոր բիզնեսի արդյունքներըը հետևողակնորեն կհայտնվեն, ձեր վստահությունը վերելք կապրի, և ձեր եկամուտները մեծապես կընդլայնվեն: Սակայն եթե այս կամ սրա նման պարզ, հետևողական համակարգ չկիրառեք, ապա բիզնեսը, հավանաբար, կշարունակվի այնպես, ինչպես միշտ եղել է:

 

Շատ գործադիր տնօրենների և ձեռնարկատերերի համար սա նշանակում է դանդաղ և հազվադեպ աճ: Ոչ մի կործանարար բան չի պատահում նրանց շահույթներին, բայց շատ հետաքրքիր բան էլ տեղի չի ունենում:

 

Այսպիսով, փորձեք առաջարկած համակարգը: Այն անմտորեն հեշտ է: Եվ չնայած դրան, կարող է հեղափոխել կազմակերպության աճի արագությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. enjoy-job.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ