Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ես և կարիերան

Առաջին դրական տպավորությունը թողնելու ամենահեշտ ձևը.1in.am

Առաջին դրական տպավորությունը թողնելու ամենահեշտ ձևը.1in.am

Ես սիրում եմ գոլֆի մրցաշարեր նայել: Վերջերս PGA-ի ժամանակ մի դեպք պատահեց, որ գրավեց իմ ուշադրությունը: La Quinta-ում 2015-ի Humana Challenge նայելիս Golf Channel-ը ցույց տվեց մի դրվագ, որտեղ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը ձեռքով ողջունում էր գոլֆ խաղացողներին և կամավորներին (The Clinton Foundation-ը Humana Challenge-ի համահովանավորն է):

 

Քլինթոնը խմբի բոլոր անդամների ձեռքը սեղմեց, նայեց բոլորի աչքերի մեջ, և մի քանի վայրկյան ծախսեց մեկ-երկու հարց տալու համար: Golf Channel-ը մեկնաբանեց, թե դա շատ բան է ասում առաջնորդության հմայքի որակների մասին: «Քլինթոնին հանդիպած յուրաքանչյուր ոք ասում է այդ նույնը: Նա ուղիղ ձեր աչքերին է նայում: Նա ներկա է ու ամբողջությամբ մասնակից»:

 

Golf Channel-ը նաև ցուցադրեց նախկին նախագահի հետ գոլֆի վերլուծաբան Դեյվիդ Ֆեհերթի հարցազրույցը:

 

Քլինթոնը մտավ հարցազրույցի սենյակ և անմիջապես Ֆեհերթին գովեց շոուի ժամանակ՝ օգտագործելով Ֆեհերթի անցկացրած հարցազրույցների  կոնկրետ հղումներ: Երբ Ֆեհերթին հետո հարցրեցին, թե ինչ տպավորություններ է ստացել նախկին նախագահից, նա ասաց. «Նա (Բիլ Քլինթոնը) մի մարդ է, ով ստիպում է, որ դու զգաս, թե միակ մարդն ես նրա աշխարհում: Դու այդ պահին ստանում ես նրա ուշադրության 100 տոկոսը: Դա մեծագույն տաղանդ և բնավորության հոյակապ գիծ է»:

 

Առաջնորդության բնագավառում ուսումնասիրությունները հաստատում են Ֆեհերթի դիտարկումները. առաջնորդները, ովքեր  ընկալվում են որպես դուրեկան, վստահելի, ինքնավստահ և ոգեշնչող, նրանք են, ովքեր մյուսներին ստիպում են մտածել, թե իրենք են ամենակարևոր անձիք այդ սենյակում: Նրանք տեսողական կոնտակտ են հաստատում և ուշադրություն են դարձնում մարդկանց ասածի վրա:

 

Մի քանի տարի առաջ ես գիրք գրեցի աշխարհի ամենաոգեշնչող մարդկանց մասին: Ես հիշում եմ, հարցրեցի լրագրողներից մեկին, թե ով է նրան առավել շատ ուր եկել. «Օ, դա հեշտ է. Բիլ Քլինթոն»,-պատասխանեց նա:

 

«Ինչո՞ւ: Դուք համաձայն եք նրա տեսակետների հետ, թե դուք հիացած եք նրա արարքներով»,-հարցրեցի:

 

«Ավելի հեշտ է, քան դա: Ես հանդիպել եմ մի միջոցառման ժամանակ և երբ նա խոսեց ինձ հետ, նա հարցեր տվեց ինձ և, կարծես, ստիպեց, որ ես ինձ ամենակարևոր մարդը զգամ այդ սենյակում: Ավելին,  Բիլ Գեյթսը կանգնած էր նրա կողքին:» Բիլ Քլիլնթոնը դրական և երկարատև առաջին տպավորությունն էր թողել այդ լրագրողի վրա:

 

Առաջին տպավորությունը կարևոր է, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ ցանկանում են գործ ունենալ այն մարդկանց հետ, ում սիրում են: Դժվար է առաջին վատ տպավորությունից հետո տպավորություն փոխելը:

 

Այլ հետազոտությունները ցույց են տալիս, որ դուրեկան մարդիկ դրական տպավորություն են գործում, երբ նրանց են տրամադրում իրենց ամբողջ ուշադրությունը:

 

Wall Street Journal-ը հղում էր արել մի հետազոտության, որ ցույց է տալիս՝ հասուն մարդիկ միջինում 30-60 տոկոս տեսողական կապ են հաստատում խոսակցության ժամանակ, բայց պետք է անեին 60-70 տոկոս՝ «էմոցիոնալ կապի զգացողություն հաստատելու համար»: Համաձայն ուսումնասիրության, գործնական խոսակցությունների ժամանակ տեսողական կապի նվազման գլխավոր մեղավորը բջջային սարքերն են:

 

Harvard Business Review-ի էսսեում մենեջմենթի պրոֆեսոր Քրիստինա Ռիորդանը պնդում էր, որ լսելը առաջնորդության կարևորագույն հմտություն է, սակայն ոչ բոլոր առաջնորդներին է դա հաջողվում: «Շատ հաճախ, առաջնորդները ձգտում են հրաման տալ, խոսակցությունը ուղղորդել, շատ խոսել ու անհանգստանալ, թե ինչի մասին են խոսելու հաջորդիվ»:

 

«Բացի այդ, առաջնորդները կարող են արագ արձագանքել, կտրվել խոսակցությունից, կամ պարզապես ժամանակ չտրամադրել լսելու համար: Վերջապես, առաջնորդները կարող են անարդյունավետ լինել լսելու ժամանակ, եթե նրանք միաժամանակ մի քանի բան են անում, ինչպես օրինակ էլփոստ ստուգում կամ նամակ գրում, կամ էլ իրենց էգոյին թույլ են տալիս կանխել մյուսներին լսելը»:

 

Ռիորդանը մատնացույց է անում մի հետազոտության, որը ցույց է տալիս, որ «ակտիվ լսելը»՝ համադրված էմպատիայով, լսողության ամենաարդյունավետ ձևն է:

 

Ակտիվ լսողները տեքստային հաղորդագրություններ չեն կարդում լսելու ընթացքում: Նրանք վերապատմում են իրենց լսածն ու ճշգրտող հարցեր են տալիս: Նրանք աչքերով կապ են հաստատում և ամբողջությամբ ներգրավված են խոսակցության մեջ:

 

Ակտիվ լսող լինելը ամենահուսալի ճանապարհն է առաջին դրական տպավորությունը թողնելու համար և հնարավոր է ամենահեշտ գաղտնիքը առաջնորդության համար, որ երբևէ լսել եք:

 

Կարիք չկա կուրսեր անցնել կամ գիրք կարդալ այդ թեմայով: Շատ հեշտ է. նայե՛ք մարդկանց աչքերի մեջ, ներկա եղե՛ք, ամբողջությամբ ներգրավվե՛ք խոսակցությանը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. lady-pro.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կյանքի 15 դաս միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերից. mediamax.am
Կյանքի 15 դաս միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերից. mediamax.am

Կյանքի 15 դաս, որոնք քաղել է իր ապրած տարիներին միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերը...

Խրատներ, խորհուրդներ Մտածում են մեծերը
Միլիոնատերերի 10 գաղտնիք, որոնք նրանց օգնել են հարստանալ.1in.am
Միլիոնատերերի 10 գաղտնիք, որոնք նրանց օգնել են հարստանալ.1in.am

About.com-ը ներկայացնում է միլիոնատերերի 10 գաղտնիք, որոնք շատերը հազիվ թե կռահեին...

Գիտնականները պարզել են, թե ինչու աղքատ մարդիկ չեն կարողանում հարստանալ. line.am
Գիտնականները պարզել են, թե ինչու աղքատ մարդիկ չեն կարողանում հարստանալ. line.am

Գիտնականների, հոգեբանների, նեյրոֆիզիոլոգների մեծ մասն ուշադրություն են դարձնում հասարակության մեջ ֆինանսական անհավասարության խնդրին: Ավելի հաճախ նրանց տանջում է այն հարցը, թե ինչու աղքատ մարդիկ չեն կարողանում...

Քաղաքական հոգեբանի մասնագիտական գործունեությունը. harmonia.am
Քաղաքական հոգեբանի մասնագիտական գործունեությունը. harmonia.am

Հոգեբանի գործունեությունը քաղաքականության մեջ բավականին բարդ է: Քաղաքական հոգեբանի գործունեությունը  այլ հոգեբանների գործունեությունից էապես տարբերվում է նախ և առաջ նրանով, որ...

Հոգեկան առողջություն
Գլխավոր գործադիր տնօրենների և ձեռնարկատերերի ամենամեծ սխալը. Forbes. 1in.am
Գլխավոր գործադիր տնօրենների և ձեռնարկատերերի ամենամեծ սխալը. Forbes. 1in.am

Գոյություն ունի մեկ սխալ, որը ես մշտապես նկատելի է՝ անկախ նրանից, թե ինչ բիզնեսով են զբաղվում:  Այս սխալն այնքան գերակշիռ տեղ է զբաղեցնում, որ կարելի է գնահատել այն ամենաքիչը 10-ից 8 գործարքային առաջնորդների շեղմամբ...

10 տեսություն, որոնք կարող են փոխել հաջողության մասին ձեր պատկերացումները. 1in.am
10 տեսություն, որոնք կարող են փոխել հաջողության մասին ձեր պատկերացումները. 1in.am

Տասնամյակներ շարունակ սոցիոլոգները փորձել են հասկանալ, թե ինչու որոշ մարդիկ հաջողության են հասնում՝ աշխատելով իրենց ոլորտներում, իսկ մյուսները՝ ոչ։ Եթե դուք ձգտում եք հասնել հաջողության, միգուցե այս...

Հաջողության հասնելու համար անհրաժեշտ 5 հատկանիշներ. fact.am
Հաջողության հասնելու համար անհրաժեշտ 5 հատկանիշներ. fact.am

Կրթվածություն: Անձը պետք է սիրի սովորել և ունենա այդ ունկությունը անընդհատ նորը սովորելու..

Ես
Կատարելության ձգտող ղեկավարների հավանական վնասները. news.am
Կատարելության ձգտող ղեկավարների հավանական վնասները. news.am

Ինքնասպանության ռիսկի վերհանման նպատակով գիտնականները խորհուրդ են տալիս առանձնահատուկ ուշադրություն պերֆեկցիոնիզմին դարձնել: Ամեն ինչում կատարելության հասնելու ձգտումը կարող է...

Հոգեկան առողջություն
Դեպի հաջողություն տանող 10 քայլ. tert.am
Դեպի հաջողություն տանող 10 քայլ. tert.am

Cluber.com-ը ներկայացնում է դեպի հաջողություն տանող 10 քայլ...

Քաղաքական լիդերություն
Քաղաքական լիդերություն

Քաղաքական լիդերությունը առաջնորդության ամենաբարձր ձևն է: Դրա  առանձնահատուկ բնույթը տարբեր է բոլոր քաղաքական առաջնորդների դեպքում...

10 բան, որ ֆինանսապես հաջողակ մարդիկ այլ կերպ են անում
10 բան, որ ֆինանսապես հաջողակ մարդիկ այլ կերպ են անում

Կան բաներ, որոնք ֆինանսապես հաջողակ մարդիկ այնպես չեն անում, ինչպես բոլորը, ինչն էլ նրանց հնարավորություն է տալիս մեծ բարձունքների հասնել: Այս մասին հաղորդում է cluber.com-ը...

Պաշտոնի բարձրացման հասնելու համար հարկավոր է հագնվել ղեկավարի պես
Պաշտոնի բարձրացման հասնելու համար հարկավոր է հագնվել ղեկավարի պես

Պաշտոնի բարձրացման կարելի է հասնել ոչ միայն երեկոներն աշխատավայրում անցկացնելով և ղեկավարի հանձնարարությունները կատարելով: Նոր ուսումնասիրության համաձայն՝ հաջող կարիերայի գաղտնիքը...

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
50 քայլ դեպի հաջողություն
50 քայլ դեպի հաջողություն

Թվարկում ենք հավանական բոլոր քայլերը, որոնք տանում են սպասված հաջողության...

Կենսուրախ կանայք հազվադեպ են հասնում բարձր պաշտոնների. հետազոտություն
Կենսուրախ կանայք հազվադեպ են հասնում բարձր պաշտոնների. հետազոտություն

Մյունխենի Տեխնիկական համալսարանի գիտնականների կատարած վերջին հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենսուրախ կանայք քիչ հնարավորություններ ունեն ղեկավար դառնալու, գրում է Inopressa-ն՝ Daily Mail-ին հղումով...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ