Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և կարիերան

Կատարելության ձգտող ղեկավարների հավանական վնասները. news.am

Կատարելության ձգտող ղեկավարների հավանական վնասները. news.am

Ինքնասպանության ռիսկի վերհանման նպատակով գիտնականները խորհուրդ են տալիս առանձնահատուկ ուշադրություն պերֆեկցիոնիզմին դարձնել: Ամեն ինչում կատարելության հասնելու ձգտումը կարող է ավելի մեծ անդրադարձ ունենալ ինքնասպանության ռիսկի վրա, քան նախկինում էր թվում. այսպիսի եզրահանգման Յորքի, Բրիտանական Կոլումբիայի եւ Արեւմտյան համալսարանները ներկայացնող գիտնականներն են եկել:

 

The Economic Times-ի հաղորդմամբ, հետազոտության հեղինակները պնդում են, որ խնդրի նկատմամբ անհատական մոտեցման անհրաժեշտություն կա, որի շրջանակում հարկավոր է պերֆեկցիոնիզմի եւ ինքնասպանության ռիսկի միջեւ առկա կապը հաշվի առնել:

 

Նրանք, մասնավորապես, տարբեր նախընթաց հետազոտությունների արդյունքներն են ընդհանրացրել՝ պարզելու համար, որ պերֆեկցիոնիզմի եւ անելանելիության միջեւ սերտ կապ է գործում: Գիտնականների մեկնաբանմամբ, կատարելության ձգտողների մոտ ինքնասպանության շուրջ մտքերը կարող են ի հետեւանք արտաքին ճնշման եւ միշտ կատարյալ լինելու պահանջմունքից առաջանալ:

 

Ընդ որում, փորձագետները նշում են, որ հենց սոցիալապես պայմանավորված պերֆեկցիոնիզիմն է առաջին հերթին ինքնասպանության ռիսկի աճ հրահրում:

 

Բացի անելանելիությունից, պերֆեկցիոնիստները հաճախ են հոգեկան ցավի եւ սթրեսի ազդեցության ենթարկվում: Նրանք կենսական խնդիրները գերագնահատելու եւ ինքնասպանության վերաբերյալ իրենց մտադրությունները, ինչպես նաեւ դրանց դրդապատճառները թաքցնելու միտում ունեն:

 

Մարդիկ, որոնց մասնագիտությունը ճշտության բարձր մակարդակ եւ մեծ պատասխանատվություն է պահանջում, օրինակ՝ բժիշկները, իրավաբանները կամ ճարտարապետները, եւ ովքեր ղեկավար պաշտոն են զբաղեցնում, առավել հաճախ են պերֆեկցիոնիզմի միտված եւ, հետեւապես, ինքնասպանության առավել բարձր ռիսկի են ենթարկվում:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. stihi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ