Ես և կարիերան
Քաղաքական լիդերություն
Յուրաքանչյուր լիդերի հատուկ են իր սեփական ղեկավարման մեթոդները, մասսայի վրա ազդելու, դրված նպատակներին հասնելու միջոցները և այլն:
Քաղաքական լիդերությունը առաջնորդության ամենաբարձր ձևն է: Դրա առանձնահատուկ բնույթը տարբեր է բոլոր քաղաքական առաջնորդների դեպքում:
«Քաղաքական լիդերություն» հասկացության հետ է կապված նաև «քաղաքական լիդեր» հասկացությունը:
Քաղաքական լիդերը նա է, ով իշխանություն ունի որոշ թվով մարդկանց վրա, հմուտ է այն քաղաքական գործունեության մեջ, որի կատարումը նա պետք է կառավարի, ունի ծրագրեր մշակելու, վճիռներ կայացնելու, այն իրագործելու զարգացած ընդունակություն և այնպիսի անձնային հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են մարդկանց կառավարելու համար:
Լիդերի քաղաքական վարքը նպատակաուղղված է և պատճառաբանված: Գոյություն ունեն բազմաթիվ անձնական տարբեր տիպի կարիքներ, որոնք այս կամ այն կերպ կապված են նրա քաղաքական գործունեության հետ: Սակայն տարբեր դպրոցների գիտնականների կողմից անցկացված հետազոտություններում առանձնացվել են մի քանի հիմնական կարիքներ, որոնք պայմանավորում են լիդերի քաղաքական վարքը` իշխանության ցանկությունը, իրադարձությունների և մարդկանց վրա վերահսկողության ցանկությունը, ձեռքբերման ցանկությունը, ինչ-որ խմբին պատկանելու և նրանից հավանություն ստանալու ցանկությունը:
Պետք է նկատել, որ լիդերների մեծ մասը աչքի են ընկնում առաջադիմական գաղափարներներով: Ըստ էության, լիդերի համոզմունքներն ու իդեալները իրենց ամբողջությամբ կարող են տարբեր լինել, սակայն դրանք միշտ առանձնանում են իրենց որոշակի նորարարությամբ, առաջադեմ լինելով, իրատեսությամբ և արդիականությամբ:
Անձին օժտելով լիդերի դիրքով` հասարակությունը, առանձին սոցիալական խմբեր ստանում են.
- անվտանգության զգացում և առանձին կարիքների բավարարում, որը կարող է ապահովել լիդերի անձը
- հնարավորություն փոխլրացնելու սեփական անհաջողությունները, անկարողությունը և ցածր նյութական կարգավիճակը քաղաքական լիդերի անձի հետ հուզական նույնականացմամբ` հպարտություն զգալով նրա գործերի համար
- հնարավորություն խուսափել պատասխանատվությունից կամ մասամբ այն փոքրացնել` լիդերի վրա դնելով սեփական անհաջողությունների պատճառները
Քաղաքական լիդերներն ակտիվացնում են հասարակության քաղաքական գործընթացները: Իրական քաղաքականությունը երբեք չի իրականացվել առանց քաղաքական լիդերների մասնակցության, որոնք հանդես են գալիս որպես դրա գլխավոր դերակատարների և քաղաքական գործընթացների հիմնական խթանիչ ուժեր:
Քաղաքական լիդերները հիմնականում իրականացնում են հետևյալ գործառույթները`
- անալիտիկ գործառույթ` այսինքն ստեղծված իրավիճակի խորը և բազմակողմանի վերլուծությունը,
- նորարարության գործառույթ, որի համաձայն քաղաքական լիդերը առաջ է քաշում նոր գաղափարներ և զբաղվում դրանց կենսագործմամբ,
- գործողությունների ծրագրի կազզման գործառույթ, որի կենսագործման մեջ որոշիչ նշանակություն ունեն անհատի անձնական հատկանիշները,
- մարդկային շահերի պաշտպանության գործառույթ, որի համաձայն լիդերը պետք է իշխանության մարմիններին հասցնի ժողովրդի ցանկություններն ու պահանջները, պաշտպանի մարդկային շահերը, առաջարկի հարցերի լուծումներ, իրականացնի վերահսկողություն արդեն կայացված որոշումների իրագործման համար,
- ինտեգրատիվ գործառույթ, որի համաձայն լիդերը միավորում է մարդկանց միևնույն նպատակի շուրջ, համաձայնեցնում է տարբեր տեսանկյունները, ստեղծում է համագործակցության մթնոլորտ խմբում` պահպանելով կապը ժողովրդի և իշխանության միջև,
- կազմակերպչական գործառույթ, որը ենթադրում է լիդերի գործունեության արդյունավետ կազմակերպումը:
Լիդերի խնդիրը կայանում է նոր որոշումներ փնտրելու և ընդունելու մեջ, քանի որ նրա վրա է ընկած ցանկացած իրականացվող գործունեության պատասխանատվությունը: Յուրաքանչյուր լիդերի հատուկ են իր սեփական ղեկավարման մեթոդները, մասսայի վրա ազդելու, դրված նպատակներին հասնելու միջոցները և այլն: Տարբեր չափանիշներից ելնելով` կարելի է առանձնացնել լիդերների մի քանի տիպեր: Մասշտաբային տեսանկյունից առանձնացնում են ընդհանուր ազգային լիդերներ, որոշակի դասի, այս կամ այն սոցիալական շերտերի լիդերներ: Քաղաքական լիդերներին բաժանում են նաև առյուծների ու աղվեսների (Պարետո).
«Աղվես» քաղաքական գործիչներին հատուկ են դեպքերի ընթացքի կանխատեսումը, իրական նպատակների, մտադրությունների, թաքցնումը, խորամանկ, զգուշավոր լինելը, սեփական հետքերի վերացնելը և այլն:
«Առյուծ» քաղաքական գործիչները սովորաբար գործում են ավելի ուղիղ կերպով` կիրառելով ուժով ճնշելու մեթոդը, սակայն հաճախ ընկնում են ծուղակի մեջ: Նրանց հիմնական մարտավարությունը թշնամուն նվիրական պահին բաց մարտում ջախջախելն է: Կատարյալ քաղաքական գործիչը նա է, ով իր մեջ միավորում է և՛ առյուծի ջախջախիչ ուժն ու համարձակությունը, և՛ աղվեսի խորմանկությունն ու ճարպկությունը:
Ամերիկացի գիտնական Խոջկինստոնը նույնպես առանձնացնում է քաղաքական լիդերների մի քանի տիպ, իսկ ավելի կոնկրետ` լիդերներ-կարիերիստներ, որոնք հետապնդում են եսասիրական նպատակներ իշխանության մեջ, լիդերներ-քաղաքական գործիչներ, որոնց նպատակը իրենց ժողովրդի շահերի պաշտպանությունն է, լիդերներ-տեխնիկներ, որոնք հմտորեն կիրառում են ապարատային կառուցվածքներն ու մեխանիզմները իշխանության կազմակերպման գործընթացում և լիդերներ-պոետներ, որոնք գործում են բարձրագույն գաղափարային նպատակներից ու արժեքներից ելնելով:
Իշխանավոր լիդերներին պայմանականորեն կարելի է բաժանել երկու ենթատիպերի` եսակենտրոն և սոցիոկենտրոն:
Լիդերի եսակենտրոն ենթատիպն իշխանությունն ուղղում է դեպի իր կողմը: Այն կարող է հանդիսանալ անձի հոգեբանական կամ ֆիզիկական թերարժեքության կոմպենսացիայի գործիք, որոնք դրդել են նրան մեծ ձեռքբերումների: Այսպիսի մոտեցումը զուրկ չէ հիմնավորումից: Հայտնի է, որ Ջոն Կեննադին մանկուց տառապել է ողնաշարի վնասվածքից, իսկ Ստալինը` ձեռքի դեֆեկտից, մաշկային որոշ խնդիրներից և ցածր հասակից: Նա շատ էր վիրավորվում դասընկերների անհաճո վերաբերմունքից, որը պատճառը վերագրում էր իր ընտանիքի ցածր ծագմանն ու աղքատությանը: Թերարժեքության բարդույթով մանկության տարիներին տառապել են նաև Ռուզվելտը և Վիլսոնը:Իշխանությունը կարող է դիտարկվել նաև որպես ֆինանսական և ոչ ֆինանսական բարիքներ ստանալու միջոց (փող, ճանաչում, փառք, բարձր հեղինակություն, հասարակության վերին շերտերին հասանելի լինելու ձգտում և այլն) կամ որպես ուրիշների նկատմամբ գերիշխանության հաստատման, որևէ մեկի կախվածությունից հաճույք ստանալու միջոց (ինքնատիպ քաղաքական սադիզմ):
Իշխող լիդերի սոցիոկենտրոն ենթատիպը իր գործունեության հիմնական նպատակը տեսնում է հայրենիքին ծառայելու, հասարակական պարտքը կատարելու մեջ: Այսպիսին է քաղաքական լիդերի տիպաբանությունը, որը իհարկե սպառիչ չի կարելի համարել: Իրական քաղաքական գործունեությունը միշտ հարուստ է հետաքրքիր տեսություններով և ծնում է ամենից հաճախ լիդերների կոմբինացված տիպեր ու դրանց տարբեր մոդիֆիկացիաներ:
10.06.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ