Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բոլոր հոդվածները

Սկիզբ Վերջ
Սրտի բնածին արատներ. Ֆալոյի տրիադա

Ֆալոյի տրիադայի դեպքում լինում է երեք անոմալիաների համակցություն՝ թոքային զարկերակի նեղացում, միջնախասրտային խտրոցի արատ, աջ փորոքի հիպերտրոֆիա...

Սրտի բնածին արատներ. թոքային զարկերակի ստենոզ

Թոքային զարկերակի մեկուսացված նեղացումը հաճախ փականային բնույթ է կրում։ Հեմոդինամիկայի խանգարումն այս արատի ժամանակ արտահայտվում է նրանով, որ դժվարանում է արյան հոսքը աջ փորոքից դեպի թոքային զարկերակ։ Արյան փոքր շրջանառության մեջ արյան քանակը պակասում է։ Ստենոզի աստիճանին համապատասխան աջ փորոքում բարձրանում է սիստոլային ճնշումը, աջ նախասրտում և ամբողջ երակային համակարգում առաջանում է արյան կանգ...

Սրտի բնածին արատներ. աորտայի կոարկտացիա

Աորտայի կոարկտացիան աորտայի նեղուցի հատվածի (վայրէջ աորտայի սկզբնական մասը) բնածին անատոմիական նեղացումն է։ Տարբերում են աորտայի կոարկտացիայի երկու տիպեր՝ հասուն և մանկական (ինֆանտիլ)։ Հասուն տիպի ժամանակ աորտայի լուսանցքը նեղանում է ոչ մեծ հատվածում՝ մի քանի մմ-ով։ Այս դեպքում բոտալյան ծորանը տեղակայվում է նեղացումից վերև։ Նեղացման ինֆանտիլ տիպի ժամանակ աորտայի լուսանցքը նեղանում է բավականին մեծ տարածության վրա (4-5 սմ)...

Սրտի բնածին արատներ. աորտայի նեղացում

Աորտայի նեղացումը կարող է տեղակայվել ինչպես աորտայի բացվածքի, այնպես էլ փականների շրջանում և անոթների ուղղությամբ։

Աորտայի բացվածքի նեղացման ժամանակ առաջ է գալիս արյան շրջանառության չափազանց ծանր խանգարում, որի հետևանքով նորածինները հաճախ մահանում են կյանքի առաջին իսկ շաբաթվա ընթացքում...

Սրտի բնածին արատներ. միջփորոքային խտրոցի արատ

Միջփորոքային խտրոցի արատը տարածված բնածին արատներից է։ Հեմոդինամիկայի խանգարումները կախված են արատի չափից։ Միջփորոքային միջնապատի աննշան արատները արյան շրջանառության վրա նկատելիորեն չեն ազդում։ Մեծ արատների դեպքում (որոնք հիմնականում լինում են խտրոցի թաղանթային մասում) զարկերակային արյունը մեծ քանակով անցնում է աջ փորոք։ Դա բարձրացնում է ճնշումն արյան փոքր շրջանառության մեջ, ինչպես նաև՝ սրտի աջ կեսում, որի հետևանքով աջ փորոքը ենթարկվում է հիպերտրոֆիայի, իսկ թոքային զարկերակը լայնանում է...

Սրտի բնածին արատներ. միջնախասրտային խտրոցի արատ

Սրտի ամենատարածված բնածին շեղումներից է։

Նորմալ սրտում երկու նախասրտերը և փորոքները միմյանցից լրիվ բաժանված են խտրոցով։ Խտրոցների կազմավորման փուլում, զանազան պատճառներով, կարող են այս կամ այն տեղում մնալ արատներ։ Միջնախասրտային խտրոցի արատը պետք է տարբերել բաց մնացած ձվաձև անցքից (foramen ovale)։ Ձվաձև անցքը մեծ դեր ունի ներարգանդային արյան շրջանառության ժամանակ, բայց ծնվելուց անմիջապես hետո, առաջին իսկ շնչառումից՝ դադարում է գործել...

Սրտի բնածին արատներ. չփակված բոտալյան ծորան

Սրտի կամ գլխավոր անոթների ներարգանդային զարգացման շեղումներն են, որոնց պատճառով առաջանում է միջսրտային արյան շրջանառության խանգարում, որն ի վերջո ավարտվում է սրտային անբավարարությամբ։ Հiվանդության պատճառները հայտնի չեն։ Գտնում են, որ ներարգանդային զարգացման 3-8-րդ շաբաթվա ընթացքում տարբեր էկզո- կամ էնդոգեն բնույթի գործոնների ազդեցության հետևանքով կարող է խախտվել սրտի օրգանագոյացումն ու առաջանալ արատ...

Սրտի բլոկադաներ

Առաջանում են, երբ խանգարվում է սրտի հաղորդչական ուղիով գրգիռի անցումը։

Երեխաների մոտ հաղորդչականության խանգարումները հաճախ հանդիպում են ռևմատիզմի և դիֆթերիային միոկարդիտի դեպքում։ Բացի դրանից, այն կարող է հանդես գալ նաև թափառող նյարդի գերգրգռման, տարբեր վարակային հիվանդությունների ու թունավորումների դեպքում։ Հաղորդչական ֆունկցիայի խանգարումները՝ բլոկադաները, կարող են տեղակայվել hաղորդչական ուղու բոլոր hատվածներում, սկսած սինուսային հանգույցից և վերջացրած Պուրկինեի թելիկներով...

Աորտայի բացվածքի նեղացում

Աորտայի բացվածքի նեղացումը մեկուսացված ձևով գրեթե չի հանդիպում։ Որպես կանոն, զարգանում է աորտայի փականների անբավարարության ֆոնի վրա։ Այս արատի դեպքում դժվարանում է արյան հոսքը ձախ փորոքից դեպի աորտա։ Ձախ փորոքի ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է, քան անբավարարության ժամանակ։ Ձախ փորոքը ենթարկվում է գերաճի, որի հետևանքով սրտային հրոցը ուժեղանում և դեպի ձախ է տեղափոխվում...

Սրտի արատներ. աորտայի փականների անբավարարություն

Աորտայի փականների անբավարարությունը սովորաբար ի հայտ է գալիս արդեն գոյություն ունեցող երկփեղկ փականների ախտահարման ֆոնի վրա։ Նրա ինքնուրույն ախտահարումը ռևմատիզմային պրոցեսի հետևանքով՝ հազվադեպ է հանդիպում։
Աորտայի փականների ոչ լրիվ փակվելու հետևանքով արյան մի մասը դիստոլայի ժամանակ աորտայից ետ է վերադառնում դեպի ձախ փորոք։ Արյան այդ քանակը գումարվում է դիաստոլայի ժամանակ ձախ նախասրտից ձախ փորոքը լցվող արյան քանակին։ Ձախ փորոքը հարկադրաբար նորմայից ավելի մեծ քանակությամբ արյուն է մղում դեպի աորտան։ Առաջանում է ձախ փորոքի տոնոգեն լայնացում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ