Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և աշխատանքը

Աշխատակիցների հետ լավ վարվելու Google-ի գաղտնիքները. The Huffington Post. 1in.am

Աշխատակիցների հետ լավ վարվելու Google-ի գաղտնիքները. The Huffington Post. 1in.am

NEW YORK – «Մարդկանց մեծամասնությունը ներքաշված է աշխատանքի մեջ, բայց այդպես չպետք է լինի»:

 

Սա Լասլո Բոքի կարծիքն է, որը գլխավորում է մարդկանց գործողությունները Google-ում, ընկերություն, որը վերահսկում է ամբողջ աշխարհում 70 գրասենյակների ավելի քան 50.000 աշխատողներին: Նրա գիրքը, «Աշխատանքային Օրենքները. դատողություններ Google- ի ներսից, որոնք կվերափոխեն այն, ինչով ապրում ենք ու առաջնորդվում», լույս կտեսնի երեքշաբթի:

 

Գիրքը խորհուրդներ է տալիս ընկերություններին, որոնք ինչ-որ ձևով նման են Google-ին: Օրինակ, առաջարկում է աշխատակիցներին տրամադրել տարբեր տեսակի առավելություններ, որոնք էլ տեխնոլոգիական հսկային հայտնի են դարձրել. տալ անվճար ճաշեր և խորտիկներ կամ սկուտերներ, ինչպես անում է Google-ի ութերորդ պողոտայի գրասենյակը, որպեսզի իր աշխատողներն արագ հասնեն աշխատանքի վայր:

 

The Huffington Post-ի հետ զրուցելիս Բոքը խոսել է Google- ի աշխատողների փիլիսոփայության մասին, ինչպես աշխատանք ստանալ ընկերությունում, որը հետևողականորեն համարվում է լավագույն աշխատավայրերից մեկը:

 

Google- ը լավ է վերաբերում աշխատողներին և որո՞նք են այն մի քանի զարմանալի առավելությունները, որոնք ցանկացած փոքր ընկերություն կարող է կատարել:

 

Կարող է տարօրինակ հնչել, բայց դա վերաբերում է նախածննդյան և հետծննդյան արձակուրդին: Մենք հինգ ամիս ամբողջովին վճարում ենք աշխատավարձը, պարգևավճարը: Եթե դուք ունեք 10 կամ 20 աշխատակից, կարող եք դա անել:

 

Մենք 12 շաբաթվա աշխատավարձ էինք վճարում կանանց, այժմ վճարում ենք նաև տղամարդկանց: Նման ծրագիր ունենք հայրության արձակուրդի և միասեռ ծնողների համար: Առաջին հայացքից դուք կորցնում եք աշխատողի արդյունավետ ժամանակի երկու ամիսը: Բայց ինչ-որ մեկը կարող է լրացնել այդ պարապուրդը:

 

Ո՞րն է աշխատողներին լավ վերաբերվելու գործնական հիմնավորումը:

 

Խնդիրը հետևյալն է. դուք լավ եք քնում գիշերը, երբ մարդկանց վերաբերվում եք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեզ վերաբերվեն: Մինչև հիմա դուք դրան հասել եք մարդկանց վրա գոռալով ու խիստ կառավարումով: Այն ինչ անում են Google- ի աշխատակիցները, ներառում է դիսկրեցիոն ջանքեր:

 

Աշխատողին պահելուն ուղղված քայլերն աներևակայելի բարձր են: Այդպես է եղել ընկերության ստեղծման պահից:

 

Որևէ խորհուրդ ունե՞ք տալու Walmart կամ McDonald-ի նման ընկերությանը, որտեղ կան հերթափոխով աշխատողներ և քիչ են դիսկրեցիոն ջանքերը:

 

Ես չգիտեմ այդ ընկերությունների մասին, բայց գիտեմ, որ եթե մարդկանց լավ վերաբերվեք և նրանց ազատություն տաք, նույնիսկ փոքր ազատություն, նրանք զարմանալի գործեր կարող են անել: Այս պահին ես պատկերացում չունեմ, թե Google- ում ինչ պետք է անենք, որ զարմացնենք աշխատողներին:

 

Եթե դուք ավանդական ընկերություն եք, ծառայողական ընկերություն, կարող եք ստեղծել առաջարկությունների արկղ: Եվ ասեք, որ ամսվա վերջում մենք տեղադրելու ենք 200 դոլար լավագույն առաջարկն իրականացնելու համար: «Դա զարմանալի է: Մինչ այդ ոչ-ոք երբևէ չի հետաքրքրվել, թե ես ինչ եմ մտածում»: Ահա թե որտեղից պետք է սկսել:

 

Արդյո՞ք մարդիկ անընդհատ հարցնում են, թե կարող են աշխատանք ստանալ այստեղ:

 

Շաբաթը երեք կամ հինգ անգամ: Վերջերս շատացել են: Այսօր այդպիսի արդեն մեկ տասնյակ մարդ գիտեմ:

 

Ի՞նչը կարող է մարդուն զրկել աշխատանք ստանալու հնարավորությունից:

 

Չկան խիստ և արագ կանոններ, սակայն կան մի քանի պարզ բաներ, օրինակ, վրիպումները ձեր ռեզյումեում: Բացառությամբ, եթե դուք տեղացի թեկնածու չեք: Եթե դուք ֆրանսիացի եք և վրիպումներով եք դիմում, դուք կորակազրկվեք: Եթե դուք բրիտանացի եք և դիմում եք Ֆրանսիայում ֆրանսերենով, անհանգստանալու հարկ չկա:

 

Եղել են քոլեջի մասնագիտություններ, որոնց ուրիշ աչքով ենք նայել: Մենք ուշադրություն ենք դարձրել, թե ինչ դպրոց եք հաճախել: Այլևս դա չենք կիրառում: Պարզել ենք, որ այդ ձևով հնարավոր չի կանխատեսել արդյունավետությունը: Կարևորը կանխատեսող հարցեր կազմելն է:

 

Կարո՞ղ եք ինձ հարցազրույցին հարմար հարց տալ:

 

«Ցույց տվեք մի օրինակ, երբ լուծել եք ինտելեկտուալ դժվար խնդիր»: Ես գրի եմ առնում հարցը, ձեր պատասխանը և իմ գնահատականը: Աշխատանքի տեղավորման հանձնաժողովն էլ որոշում է` արդյո՞ք ձեր պատասխանը ցուցադրում է ձեր հմտությունը: Նրանք պետք է իմանան նաև իմ մասին, որպես հարցազրույց վարողի: Ստանում ենք արձագանքները և ընդունում լավ թեկնածուին:

 

Google-ում  յուրաքանչյուրը կարող է գնահատել իր ղեկավարին: Ինչպե՞ս եք կարողանում դա կարգավորել:

 

Դա և՛ հրաշալի է, և՛ սարսափելի: Տարին երկու անգամ մենք հարցում ենք անցկացնում, որը ներառում է ղեկավարի վերաբերյալ 10-15 հարց: Մենեջերներն էլ տեսնում են, թե աշխատողների քանի տոկոսն է բարյացակամ, չեզոք կամ անբարյացակամ: Կա մեկնաբանությունների համար հատուկ տեղ, որոնք կարող եք ուղարկել ձեր կառավարչին կամ ավելի բարձր ղեկավարին:

 

Աշխատակիցը վախենալու առիթ չունի, քանի որ պահվում է անանունության սկզբունքը: Դա նշանակում է, որ կարող եք ասել ինչ ցանկանում եք, անկեղծ լինել: Մենեջերի համար էլ սարսափելի չէ, քանի որ այն ուղղակիորեն կապ չունի վճարման ու առաջխաղացման հետ: Դա պարզապես զարգացում է և ոչ թե սպառնալիք:

 

Այսպիսով, որո՞նք են ձեր թերությունները:

 

Հիմնականը հետևյալն է. ես ընդամենը 70-80%-ով եմ նպաստում իմ թիմին, հստակ իմանալով ինչ ակնկալել նրանցից: Ես շատ հարցեր եմ կարգավորել. ոգեշնչել եմ առաջնայնությունը, նպաստել լավ որոշումների կայացումը և օգնել լինել ընդգրկուն առաջնորդ:

 

Ես հետևում եմ ձեզ: Ի՞նչ եք պատրաստվում անել:

 

Դե, ես կատարելագործվում եմ, շարունակում եմ աշխատել ինձ վրա, խոսում եմ թիմիս հետ: Հաճելի է հայտնել, որ չեմ պատրաստվում աշխատանքից ազատել ցածր միավորի պատճառով: Լավ է, որ դրա համար ճիշտ դրդապատճառներ լինեն:

 

Արդյո՞ք Google-ը հոգի ունի: Մի գուցե դրանից է բխում աշխատողների հետ լավ վերաբերմունքը:

 

Ոչ, ընկերությունները մարդիկ չեն: Դրանք հոգիներ չունեն: Դրանք անմահ են և ընդմիշտ կլինեն: Բայց մարդիկ հոգիներ ունեն: Ընկերություններն էլ մարդկանցից են կազմված և շատերը դա չեն մոռանում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ