Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և աշխատանքը

Բացառիկ խորհուրդներ` աշխատավայրում խնդիրների լուծման համար

Բացառիկ խորհուրդներ` աշխատավայրում խնդիրների լուծման համար

Միկա Բրժեզինսկին, ով Morning Joe հայտնի հեռուստաշոուի հաղորդավարուհին է և ամերիկյան Cosmo-ի` կարիերայի հարցերով խորհրդատուն, կօգնի աշխատավայրում վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք քեզ անհաղթահարելի են թվում:

 

Հ. Ինչպե՞ս վարվեմ աշխատանքիս մեջ սխալ թույլ տալու դեպքում:

 

Պ. Եթե մտածում ես, որ ինչ-որ հարցում թերացել ես կամ ինչ-որ բան այն չէ, անկեղծ եղիր: Տնօրենդ հետագայում ավելի շատ կվստահի քեզ, եթե անմիջապես ընդունես սխալդ: Այդ պահին նրան կարող է դուր չգալ քո հայտնած լուրը, սակայն ընդհանուր առմամբ, ասածդ խոսքն արժեք կունենա, և ձեր փոխհարաբերությունները կհիմնվեն փոխադարձ հարգանքի վրա: Գայթակղիչ է մեղքն ուրիշի վրա բարդելը, սակայն, ինչպես ասում են, «Ստի ոտքը կարճ է լինում»: Սեփական հեղինակության համար ավելի լավ է ընդունել սխալը, լուծում առաջարկել և առաջ անցնել:

 

Հ. Արդյո՞ք տնօրեններն ուշադրություն են դարձնում` ինչով են զբաղված իրենց աշխատակիցները գրասենյակից դուրս:

 

Պ. Մեր օրերում, այսպես կոչված, «ֆեյսբուքյան աշխարհի դարաշրջանում», իհարկե, քո ոչ աշխատանքային կյանքը նրանց հուզում է: Երեկույթի ժամանակ արժե ավելի հավաք լինել, եթե իհարկե չես ցանկանում, որ այդ տեսանյութը հաջորդ օրը հայտնվի համացանցում: Եթե կյանքում այլ նախասիրություններ ունես, տեղեկացրու տնօրենիդ այդ մասին: Աշխատանքից բացի, այլ գործունեությամբ զբաղվելը խոսում է այն մասին, որ դու հետաքրքրություններ ունես կյանքում, ինչպես նաև կարողանում ես ճիշտ տնօրինել ժամանակդ: Իսկ այս ամենը միայն խոսում է քո օգտին:

 

Հ. Իմ գործընկերների մեծ մասը տղամարդիկ են: Ինչպե՞ս դրսևորեմ ինձ այս պարագայում:

 

Պ. Կարևորը հանդարտությունն ու հավասարակշռությունը պահպանելն է, և առհասարակ աշխատանքային որևէ խնդիր քո անձին մի՛ վերագրիր: Եթե միայն տարիներ առաջ ես իմանայի, որ հանդարտություն պահպանելը հարաբերություններում ամենակարևորն է, ոչ միայն ժամանակ ու նյարդեր կխնայեի, այլև ավելի շատ փող վաստակած կլինեի:

 

Հ. Կա՞ն քայլեր, որոնք հարկավոր է անել օրվա ընթացքում և որոնք առաջընթաց կապահովեն իմ կարիերայում:

 

Պ. Մասնակցիր որքան հնարավոր է շատ նախագծերի, հավելյալ առաջադրանքներ ստանձնիր, կատարելագործվիր` դառնալով անփոխարինելի: Դա շատ պարզ հարցերում կարող է դրսևորվել, ասենք` հեռախոսազանգեր կատարել, կոնտակներ գտնել: Աշխատիր եռանոդով, որ այնտեղ`վերևներում տեսնեն, որ ընդունակ ես մղոններ հատել:

 

Հ. Ինչպե՞ս ես զգում, որ արդեն ժամանակն է խոսելու աշխատավարձի բարձրացման կամ հոնորարի մասին:

 

Պ. Որպես չգրված կանոն, կանայք, ովքեր նոր են սկսում իրենց կարիերան, չպետք է միևնույն պաշտոնում մնան երկու տարուց ավելի: Նախ, գնահատիր` ինչպես են այդ շրջանում փոխվել քո պարտականությունները: Օրինակ` աշխատանքի ես անցել որպես օգնական, իսկ հիմա ինֆորմացիայի պահպանմամբ ու արխիվացմամբ ես զբաղվում: Եթե պարտականություններդ ավելացել են, ուրեմն իհարկե, ժամանակն է խոսել աշխատավարձի բարձրացման մասին: Իսկ եթե նույն աշխատանքն ես կատարում, ինչ նախկինում, դիմիր բաժնիդ ղեկավարին` խնդրելով նոր առաջադրանքներ: Այսկերպ տնօրենդ կհասկանա, որ պատրաստ ես առաջ շարժվել և հավակնում ես ավելի բարձր աշխատավարձի:

Սկզբնաղբյուր. cosmo.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ