Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և աշխատանքը

Խորհուրդներ աշխատանքի և հանգստի ռեժիմների կազմակերպման վերաբերյալ շոգ պայմաններում

Խորհուրդներ աշխատանքի և հանգստի ռեժիմների կազմակերպման վերաբերյալ շոգ պայմաններում

Ըստ օդերևութաբանների կանխագուշակումների` սպասվող շոգերի մասին լուրերը հիմք են ծառայել Սամարայի շրջանի Աշխատանքի, զբաղվածության և միգրացիոն քաղաքականության նախարարության կողմից վերամշակելու բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատող հասարակության հանգստի և աշխատանքի ռեժիմների կազմակերպման վերաբերյալ խորհուրդներ :


Ռուսաստանի Դաշնության աշխատանքային կոդեքսի 212 հոդվածի համաձայն գործատերը պարտավոր է ապահովել աշխատակիցների համար աշխատանքի անվտանգ պայմաններ: Աշխատակցի օրգանիզմի վրա ջերմային բեռնվածության իջեցման միջոցներից մեկը նրա ներգործության շարունակականության նվազեցումն է:


Աշխատակիցներին հնարավոր գերտաքացումից պաշտպանելու համար աշխատավայրերում մնալու ժամանակը կարող է (անդադար կամ հանրագումարային աշխատանքային հերթափոխի ժամանակ) սահմանափակվել:


Բացի այդ վնասակար գործոնների ոչ բարերար ներգործության կանխարգելման նպատակով գործատիրոջ կողմից կարող են կիրառվել պաշտպանական միջոցառումներ ( տեղում օդորակիչ համակարգեր, օդային ջրացնցուղներ, անհատական պաշտպանության միջոցներ, հանգստի համար շենքեր, աշխատանքի ժամերի կանոնակարգի սահմանում, մասնավորապես` ընդմիջումներ աշխատանքի ժամանակ և այլն):


Մարդու օրգանիզմի վրա էական ջերմային բեռնվածությամբ (օդի բարձր ջերմաստիճան, IIա – III կատեգորիայի ֆիզիկական աշխատանք, ոչ օդաթափանց և խոնավաթափանց մատերիալներից պատրաստված հատուկ հագուստների օգտագործում) ուղեկցվող աշխատանքը կարող է հանգեցնել մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը մինչև 38°C և ավելին,ուստի աշխատանքային հերթափոխության ժամանակ անհրաժեշտ է բժշկական վերահսկողության ապահովում:


Շենքում, որտեղ իրականացվում է տաքացվող միջավայրում աշխատանքից հետո մարդու ջերմային վիճակի կարգավորում, օդի ջերմաստիճանը պետք է պահպանել 24-25°C մակարդակի վրա: Այս պայմանն անհրաժեշտ է ջերմաստիճանների մեծ տարբերության արդյունքում (մարմնի մակերևույթ և շրջակա օդ) առաջացող օրգանիզմի սառեցումից և քրտնելու միջոցով արագացած ջերմատվությունից խուսափելու համար:


Ռուսաստանի Դաշնության Աշխատանքային կոդեքսի 157 հոդվածի 2-րդ մասի համաձայն ամենօրյա աշխատանքի (հերթապահության) տևականության նվազման դեպքում աշխատակիցների աշխատանքի դիմաց վճարում ոչ պակաս քան սակագնային հարկադրույքի 2/3-րդը ( դրույքի, պաշտոնատար դրույքի), թեև կրճատված է աշխատանքային ժամանակը. քանի որ աշխատաժամանակի կրճատումը կախված չէ գործատերից և աշխատակցից:


Այս ամենից զատ, հաշվի առնելով օդերևութաբանական ծառայությունների տեսությունները, կարող է առաջարկվել ամենամյա կարճաժամկետ վճարվող արձակուրդների տրամադրում` գրաֆիկից դուրս, ըստ գործատերի և աշխատակցի միջև համաձայնության:

Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. gorodkirov.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ