Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բոլոր հոդվածները

Սկիզբ Վերջ
Ողնաշարի տուբերկուլոզ (Պոտտի հիվանդություն)

Ոսկրահոդային տուբերկուլոզի ամենահաճախ հանդիպող ձևն է։ Ոսկրային ախտահատուկ փոփոխությունները տեղակայվում են ողների մարմինների եզրերին։ Սովորաբար ախտահարվում են մեկ կամ երկու հարակից ողները, որոնք ենթարկվում են քայքայման ու առաջ են բերում կոլապս։ Պրոցեսն արագորեն ընդգրկում է միջողնային աճառը, որի քայքայման հետևանքով միջողնային ճեղքը նեղանում է։ Հարողնուղեղային սառը թարախակույտեր են գոյանում...

Տուբերկուլոզային արթրիտ

Ոսկրահոդային տուբերկուլոզը տուբերկուլոզային վարակի արտահայտություններից է. Ոսկրում տուբերկուլոզային օջախի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում նրա աճման ու զարգացման ժամանակ, երբ ոսկրային հյուսվածքն առավել վնասելի է։ Այդ շրջանում ոսկրային հյուսվածքը հարուստ է արյան դանդաղ հոսք ունեցող անոթներով, որն էլ նպաստում է տուբերկուլոզային հարուցիչների կուտակմանը։ Այդ պատճառով էլ երկար տարիներ ոսկրահոդային տուբերկուլոզը մանկական հիվանդություն էր համարվում...

Սիֆիլիսային արթրիտ

Բնածին սիֆիլիսի դեպքում հաճախ ախտահարվում է ոսկրահոդային համակարգը։ Վաղ բնածին սիֆիլիսի համար, որն արտահայտվում է ծնվելու պահից մինչև 5 տարեկանը, հատկանշական է սպեցիֆիկ օստեոխոնդրիտների և պերիօստիտների զարգացումը։ Այս շրջանի համար սակավ բնորոշ են ոսկրերի գումոզ փոփոխությունները (Բ.Մ. Պաշկով, Մ.Մ. Ռայց)...

Սեպտիկ արթրիտ

Հոդաբորբեր են, որոնք զարգանում են վարակային պրոցեսի ազդեցության հետևանքով։ Վարակային հոդաբորբեր կարող են առաջանալ տարբեր մեխանիզմներով։ Տարբերում են...

Վնասվածքային արթրիտ

Զարգանում է հոդերի բաց թափանցող կամ փակ վնասումներից։ Երեխաների և հատկապես սպորտով զբաղվող դեռահասների մոտ առավել հաճախ են հանդիպում հոդերի փակ վնասումներ, որոնց հետևանքով կարող են զարգանալ հետվնասվածքային շճային հոդաբորբեր (սինովիտ), գերազանցապես ծնկային, սրունք-թաթային, հազվադեպ՝ արմնկային հոդերում...

Թարախային արթրիտ

Զարգանում է արյունածին ճանապարհով, երբ վարակի առաջնային օջախից մանրէները (ստաֆիլոկոկ, ստրեպտոկոկ և այլն) ներթափանցում են հոդի մեջ։

Թարախային սուր հոդաբորբը երեխաների մոտ կարող է ծագել անգինայի, քութեշի, սեպտիկ էնդոկարդիտի, ֆուրունկուլոզի ժամանակ...

Բրուցելոզային արթրիտ

Բրուցելոզը հիվանդություն է, որն առաջացնում է Brucella–ն։ Բրուցելոզի կլինիկան երեխաների մոտ բավականին բազմազան է (տես «Վարակիչ հիվանդություններ»): Բրուցելոզի ամենացայտուն և հաճախ հանդիպող արտահայտություններից է հենաշարժական ապարատի ախտահարումը (Վ,Պ. Բիսյարինա): Հոդերի, մկանների, ջլերի ու կապանների փոփոխությունները գլխավորապես հանդիպում են հիվանդության ենթասուր և քրոնիկական ընթացքի դեպքում...

Աորտոարտերիիտ (Տակացասուի հիվանդություն)

Աորտայի և նրանից սկզբնավորող ճյուղերի մոտակա հատվածների համակարգային անոթաբորբն է։ Ելնելով տեղակայումից, առանձնացնում են հիվանդության չորս տիպ...

Վեգետատիվ անոթային դիստոնիա (նեյրոցիրկուլյատոր դիստոնիա)

Ֆունկցիոնալ բնույթի անոթաշարժ խանգարում է, որն ուղեկցվում է անոթային համակարգի տարբեր հատվածների դիսկոորդինացված ռեակցիաներով։ Այդ պրոցեսներում նյարդային համակարգի սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաժինների ընդգրկումը կախված է օրգանիզմի անհատական առանձնահատկություններից...

Սրտի բնածին արատներ. Ֆալոյի տետրադա

Կապտուկով ընթացող բնածին արատներից է։ Ինչպես ցույց է տալիս անվանումը, արատը բաղկացած է չորս անատոմիական նշաններից՝ թոքային զարկերակի նեղացումից, աորտայի դիրքափոխումից, միջփորոքային խտրոցի դեֆեկտից, աջ փորոքի հիպերտրոֆիայից։ Չնայած վերջինս արատ չէ, այլ՝ արատի հետևանք, այնուամենայնիվ մտնում է տետրադայի մեջ, ճիշտ այնպես, ինչպես Ֆալոյի տրիադայի ժամանակ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ